Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական Սփյուռք  >  Պերմի Հայկական դպրոցը

Պերմի Հայկական դպրոցը

Պերմի Հայկական Դպրոցը ստեղծվել է 2001 թ. - ի փետրվարի 9 - ին, «Պերմի Հայկական Մշակութային Կենտրոն» Հասարակական Կազմակերպության խորհրդի ժողովի որոշմամբ: Այս դպրոցի նպատակներն ու հիմնախնդիրներն են

Հայկական Մշակույթի շրջանակներում ուսումնական ծրագրերի իրականացումը, Ազգային Մշակույթի պահպանումը, Հայոց լեզվի ուսուցումը, համամարդկային արժեքների պահպանումը, Ազգային Պատմության ուսումնասիրումն ու մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելը, Դպրոցին կից Հայ երգի ու պարի խումբը, որի հիմնախնդիրն է հայ երեխաներին փոխանցել սերնդե - սերունդ դարերի խորքից եկող հարուստ ժառանգությունը, երեխաներին միջազգային և քաղաքային փառատոններին պատրաստելը:

Դպրոցի հաջողությունները բազմիցս արժանացել են շնորհակալագրերի և տարբեր արժանիքի դիպլոմների: Ստորև բերված են դրանց մի մասը։

  • Պերմի երկրամասի Լուսավորության Բաժնի շնորհակալագիր

  • Պերմի  ադմինիստրատիվ  ինքնակառավարման  զարգացման և  հասարակության հետ աշխատանքների բաժնի վկայագիր

  • Պերմի երկրամասի պատմական արժեք ներկայացնող քաղաքների փառատոնի դիպլոմ

  • Պերմի Տեղական լրացուցիչ ուսուցման հաստատության շնորհակալական նամակ

Ուսման պլան և մանկավարժական կազմ

Հայկական դպրոցը աշխատում է Պերմի քաղաքային մշակույթի պալատի տնօրինության ներքո: Դպրոցի աշխատանքը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

Հիմնական առարկաներ

  • Հայ գրականություն
  • Հայոց լեզու
  • Հայոց պատմություն

Հայկական մշակույթ և կուլտուրա

Հայ երաժշտություն և երգի պատմություն 

  • Հայ մշակույթ
  • Հայկական ժողովրդական պարեր

Արվեստ

  • Թատրոն
  • Ձեռքի աշխատանք 

Դպրոցի մանկավարժական կազմը հիմնականում բաղկացած է մանկավարժներից, որոնք ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն և ողջ ուսումնական պրոցեսը ղեկավարող տնօրենից: 2010 թ. - ի ամռանը դպրոցի մանկավարժները հաճախել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական Համալսարանում անց կացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ստացել են համապատասխան վկայագրեր:

Ուսումնա - մեթոդական բոլոր ձեռնարկներն ու նյութերը (դասագրքեր, գեղարվեստական գրականություն, աշխատատետրեր) համապատասխանում են Սփյուռքի Նախարարության բոլոր պահանջներին և մատակարարվում են Հայաստանից: Ուսման պլանի մեջ մտնում են վերոհիշյալ ուղղություններն, ինչպես և Հայկական ազգային տոներին և հիշարժան օրերին նվիրված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

Դպրոցի գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում տեղի մշակույթի պալատի հետ սերտ համագործակցությունը: Անց են կացվում ոչ միայն մշակութային միջոցառումներ, այլ նաև երեխաներին հոգեբանական կամ մասնա գիտական օգնություն ցույց տվող սեմինարներ և հավաքույթներ:

Հայկական դպրոց այցելող երեխաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Սփյուռքի Նախարարության կազմակերպած միջոցառումներին ու նախաձեռնություններին:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն