Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայկական եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնյան ժողովի բանաձևի նկատմամբ

Հայկական եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնյան ժողովի բանաձևի նկատմամբ

 

Տիեզերական Խորհրդների նիստերի ժամանակ (325 и 381թթ) հաստատվում են սկզբունքային կարծիքները Սուրբ Երրորդության և Քրիստոսի Աստվածության մասին: Քրիստոսի եկեղեցու առջև կանգնում է հերթական լուրջ խնդիրը' Քրիստոսի մեջ Աստվածայինի և Մարդկայինի միավորումը:

III Տիեզերական խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ 431 թվականին Էֆեսում, Կիրիլ Ալեքսանդրիացու ղեկավարությամբ,քննադատվում է Նեստորի ուսմունքը Քրիստոսի երկու բնությունների մասին: Էֆեսյան Խորհրդից հետո, այս ուսմունքի կողմնակիցները ապաստան գտան Պարսկաստանում և սկսեցին տարածել Թեոդոր Մոփսուեստացու և Դեոդոր Տարսեցու աշխատությունները, որոնք չէին քննադատվել Խորհրդի ժամանակ:

Իրենց Հայոց Կաթողիկոս Սահակին, Կոնստանտինոպոլիսի Պատրիարք Պրոկլոսի և Մելիտինայի եպիսկոպոս Ակակիի հղած ուղերձները նախազգուշացնող բնույթ էին կրում: Կաթողիկոսը պատասխանում է նրանց, որ Հայաստանում դեռ այդպիսի հերետիկոսներ չեն հայտնվել: Այդ նամակագրությունը դառնում է Հայկական Քրիստոսաբանության հիմքը: 553 թվականին Սուրբ Սահակի Պրոկլոս Պատրիարքին հղված նամակը ընթերցվում է Կոնստանտինոպոլիսի V Տիեզերական խորհրդում, որպես ուղղափառության օրինակ:

Երբ Սուրբ Սահակն ու Մեսրոպ Մաշտոցը տեղեկացվեցին այն մասին, որ Հայաստանում հայտնվել են կեղծ գրքեր, ճիշտ ուղուց շեղող Թեոդորոս ոմն մեկի կողմից, նրանք արագ միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի դատապարտեն հերետիկոսություն տարածողին:

451 թվականին Քաղկեդոնյան ժողովը նոր որոշում կայացրեց, որը հաստատում էր Քրիստոսի երկու բնության փաստը:

Պարսկական կրակապաշտ կրոնի հետ մշտական պայքարի պատճառով, Հայկական եկեղեցու ներկայացուցիչները չէին կարողանում ներկա  լինել Բյուզանդական Կայսրությունում տեղի ունեցող քրիստոսագիտական վեճերին, որպեսզի վճռի իր դիրքորոշումը: Հայաստանն ու Հայկական եկեղեցին մի փոքր հանդարտվեցին  Վահան Մամիկոնյանի նախարարության օրոք:

Այդ ընթացքում Քրիստոնեությունը բաժանվել էր երեք ճյուղի. Բյուզանդիայում իշխում էր մոնոֆիզիտությունը, Հռոմում և Արևմուտքում Քաղկեդոնությունը, իսկ Պարսկաստանում նեստորականությունը:

506 թվականին Դվինյան Խորհրդի ժամանակ, Հայաստանի, Աղվանքի և Վրաստանի եպիսկոպոսները միաձայն ընդունեցին Էնոտիկոնի տեսությունը, ժխտելով նեստորականությունն ու Քաղկեդոնյան ժողովի  բանաձևը:

518 թվականին Բյուզանդական կայսրության կայսր դարձավ Յուստիանոս I (518-527 թթ.): Որպեսզի վերականգնի Հռոմի հետ կորցրած դիվանագիտական կապերը, նա քննադատեց Էնոտիկոնի տեսությունն ու Քաղկեդոնյան Խորհուրդը վերակոչեց Սուրբ և Տիեզերական:

Գտնվելով Բյուզանդական Կայսրության սահմաններից դուրս, Հայկական Եկեղեցին զերծ է մնում Բյուզանդական իշխանության ճնշումից, այդ պատճառով էլ Բյուզանդիայում ակտիվ տարածում գտած Խաղկեդոնյան խորհրդի բանաձևը ոչ մի կերպ չէր կարող ազդել նրա վրա:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն