Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Պետության պատմություն  >  Հայկական Միացյալ Թագավորության ստեղծումը

Հայկական Միացյալ Թագավորության ստեղծումը

 

Մ. թ. ա. II - րդ հազարամյակի սկզբին Հայկական Լեռնաշխարհը ընդգրկված էր հայոց լեզվի և հայեցի շրջանակի մեջ, չնայած, որ մասամբ գտնվում էր այլ պետությունների տարածքներում: Արևմուտքում, փոքրիկ հայկական տերություններում ընդգրկված էին սակավ քանակությամբ հայազգիներ: Այս պայմաններում Երվանդականների թագավորությունը (Մեծ Հայք), որը զբաղեցնում էր լեռնաշխարհի կենտրոնական տարածքը, պետք է հանդիսանար այն կորիզը, որի շուրջ պետք է հավաքվեր Միացյալ Հայկական Թագավորությունը: Դա իրականացրեց Արտաշես թագավորը մ. թ. առաջ 189 - 160 թ - ին: Մ. թ. առաջ I - ին դարում հունական գրող Ստրաբոնն այսպես է նկարագրել այդ ժամանակների իրադարձությունների զարգացումը՝ «Պատմում են, որ Հայաստանը սկզբից եղել է փոքրատարածք և արձակել է իր տիրույթները Արտաշեսի և Զարեհի մարտավարության շնորհիվ: Նրանցից մեկը, գահընկալելով Սոֆենում, իսկ մյուսը Արտաշատին հարակից տարածքում, ընդարձակեցին իրենց տիրույթները, նվաճելով հարևան փոքր տերությունները և իրենց հպատակեցրին ժողովրդներին: Այնպես, որ բոլորը հիմա միալեզու են»:

Արտաշես I - ի օրոք Պետությունը ընդարձակվեց բոլոր ուղղություններով - հարավ և հյուսիս, արևելք և արևմուտք: Ստրաբոնի տեղեկատվությունները հաստատվում են նաև այլ աղբյուրներից քաղված փաստերով: Արտաշեսի կատարած արշավանքը դեպի արևելք, ըմբոստացած կոապների երկիր, մանրամասն նկարագրում է քերթողահայր Խորենացին: Հենց Խորենացին էլ պատմում է Արտաշես թագավորի մեկ այլ, դեպի Վրաստան կատարած արշավանքի մասին: Այդ արշավանքի մասին մանրամասն պատմված է վրացական «Կարտիս Ցխովրեբա» պատմական աղբյուրի մեջ: Արևմուտքում Հայաստանը բախվում է առավել բարդ և դժվար քաղաքական իրավիճակի հետ, որի պատճառը փոքրասիական քիչ բնակեցված, բայց բավականին ուժեղ պետություններն էին: 183 - 179 թթ. այստեղ արյունահեղ պատերազմներ էին մղվում, մի կողմից Պոնտոսի և նրա դաշնակից Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից Կապադովկիայի և նրա դաշնակիցների միջև: Վերջինիս թիկունքում կանգնած էր Հռոմեական կայսրությունը, իսկ առաջինին աջակցում էին Սելեվկիդները: Պոնտոսի արքա Փառնակը և Փոքր Հայքի տիրակալ Միտրիդատը, սկզբում հաղթանակներ էին տանում, սակայն հետո պարտություն կրեցին և իրենց համար ծանր պայմաններով խաղաղության դաշն կնքեցին: Հայաստանի դիրքորոշումը հակամարտող կողմերի հանդեպ հակասելեվկիդյան էր, այսինքն նա ողջունում և աջակցում էր Կապադովկիային, ի դեմ Պոնտոսի և Փոքր Հայքի: Դաշնագրում, որի տեքստը պահպանվել է մ. թ. առաջ II -րդ դարի պատմաբան Պոլիբիոսի մոտ, հիշատակվում է նաև Արտաշեսի անունը, որպես Մեծ Հայքի տիրակալ: Հենց այդ պայմաններում, օգտվելով Փոքր Հայքի և Պոնտոսի պարտությունից, Արտաշեսը ռազմական և դիվանագիտական ճնշում գործադրեց և իր պետությանը միացրեց Փոքր Հայքին պատկանող երկու մեծ շրջան:

Սելեվկիդների պետությունը շարունակում էր մնալ Հայաստանի համար առաջին վտանգավոր թշնամին ու խոչնդոտը: Անտիոք III - ից հետո գահը ժառանգում է նրա որդի Սելեվկն IV - ը (187 - 175): Այդ տարիների ընթացքում Հայաստանը հզորացել էր և ձգտում էր գրավել իր սահմաններից դուրս ապրող հայալեզու շրջանները: Դրանց թվին էին պատկանում Վանա լճից հարավ մինչև Ադիաբեն ընկած շրջանները, որտեղ, ըստ Ստրաբոնի, հայկական տարրը դեռ վաղուց շատ հզոր է եղել:

168 թ - ին հայկական  զորքերը զավթեցին Տամորիտիդուն, որը Սելեվկիդներին էր պատկանում և միացրին այն Հայկական Պետությանը, այդպիսով սահմաններն այդ հատվածում հասցնելով մինչև Տիգրիս գետ: Տմորիկի իշխան, ըստ Խորենացու, նշանակվեց Արտաշեսի մտերիմներից մեկը, որը շատ արագ իրեն ենթարկեց տեղաբնակչությանը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն