Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Սրճարան և ռեստորան  >  Ռեստորանի մասին

Սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏ

 

Խոհանոցը յուրաքանչյուր ազգի հյուրասիրության հիմքն է: Ավանդական խոհանոցի բնութագիրն արտացոլում է տվյալ ազգի առանձնահատկությունն ու ինքնատիպությունը և միայն համտեսելով ազգային խոհանոցի ամենալավ օրինակները, կարելի է զգալ ազգի կուլտուրայի «համը», փոքր - ինչ մերձենալ նրա առանձնահատկությունների ընկալմանը:

 

Մի անգամ համտեսելով հայկական ուտեստները, անհնարին է այն չսիրել, ուստի և սիրել հայկական մշակույթը և նրա դարավոր սովորույթները:

 

Սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏի ճաշացանկը պարունակում է հացամթերքի տարբեր տեսակներ, բազում թարմ և օգտակար բանջարեղեններով աղցաններ, համեղ մսային, կաթնային և բանջարեղենով ապուրներ, մսային և ձկնային տաք ուտեստներ, աղանդերների հարուստ տեսականի:

 Համի, հոտի և բաղադրության նրբագույն հաշվեկշիռը Ձեզ թույլ կտա ծանոթանալ ավանդական խոհանոցի բազմազանությանը: Հայաստանից ժամանած հմուտ խոհարարները ցուցադրում են խոհարարական արվեստի հրաշքներ, ներ դնելով ոգին իրենց ստեղծագործության մեջ: 

 

Այդ պատճառով յուրաքանչյուր աղանդեր, յուրաքանչյուր նախուտեստ դա միայն ուտելիքի չափաբաժին չէ, այլ հայկական հոգու փոքրիկ մասնիկ:

 

Հատուկ քաղցր ճաշացանկ մեր փոքրիկների համար - փախլավա, փքաբլիթներ, անուշեղեն: Հայկական քաղցրեղենները անտարբեր չեն թողնի ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծերին:

 

Սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏի ճաշացանկի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Մեր ռեստորանում կարելի է ոչ միայն համեղ ճաշել և ընթրել ողջ ընտանիքով, այլ նաև լավ ժամանց անց կացնել: Ազգային գունագեղությունն արտացոլում են ոչ միայն մեր խոհանոցը, այլ նաև ռեստորանի ողջ կահավորանքը-ավանդական պատերի նախշազարդումը, դեկորատիվ քարը, որը կրկնօրինակում է Հայաստանի լեռնային լանդշաֆտը, հուշանվերներն ու կարպետները, մատուցողների ազգային տարազով հագուստը:

 

Սրճարանի տարածքը բաղկացած է 4 դահլիճից, ընդանուրը 150 մարդ տարողությամբ: Հիմնական դահլիճը 100 հոգի տարողությամբ, որը վերջերս ենթարկվել է վերանորոգման, մի կողմով հարում է բարին, մյուսով պարահրապարակին: Նստելով 4 - հոգանոց սեղանի մոտ, դուք կհայտնվեք իրադարձությունների կենտրոնում: Կարող եք միաժամանակ հիանալ երաժշտությամբ, հետևել շոու-ծրագրին, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին մասնակցել դիսկոտեկի և պարել 80-ականների հայտնի հիթերի ներքո:

 

Երկու հարմար VIP դահլիճներում, 20 և 25 հոգի տարողությամբ,, հարմար կարող եք տեղավորվել Ձեր ընկերների հետ և նշել Ծննդյան օր, տոն կամ ուղղակի լավ երեկո անց կացնել միասին:

 

Առանձին ուշադրության է արժանի VIP դահլիճը, որտեղ տեղավորվում են 10 մարդ: Բուխարին, հարմարավետ բազմոցները և մեղմ լույսը կնպաստեն, որ ձեր երեկոն լինի հանգիստ և հարմար:

 

Սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏի դահլիճը նախատեսված է 70 հոգու համար: Այստեղ հարմար կարող է տեղավորվել Ձեր ընկերների հետ և նշել ծնոունդներ, տոներ կամ էլ ազատ ժամանց: Ռեստորանի VIP դահլիճները 4, 6 և 12 մարդ տարողությամբ, ստեղծում են հարմար պայմաններ գործնական և ընկերական մտերիմ հանդիպումների համար: Բացի համեղ հյուրասիրությունից, սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏը իր այցելուներին առաջարկում է երաժշտություն, պարեր և զվարճություններ: Չէ որ առողջ ծիծաղն ու լավ տրամադրությունը բացում են ախորժակը: Երաժշտական և պարային ծրագրերի մասին լիարժեք տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Սրճարան - ռեստորան ԲԱՅԱԶԵՏը բաց է ամեն օր
Երկուշաբթիից - հինգշաբթի - 11:00 - ից մինչ 24:00
Ուրբաթ - շաբաթ - 11:00 - ից մինչ 02:00
Կիրակի - 11:00 - ից մինչ 24:00.

 

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն