Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  ԲԱՅԱԶԵՏ ամրոց

ԲԱՅԱԶԵՏ-ճշմարտություն թե՞ մտացածին

ԲԱՅԱԶԵՏԸ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք–ամրոց է: Այն 1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ազատագրվել է ռուսական զորքերի կողմից, որոնք հերոսաբար դիմակայեցին թուրքական զորքերի 23-օրյա պաշարմանը:

  14-րդ դարի սկզբին, մամլյուկների կողմից Կիլիկիայի թագավորության զավթումից մոտ 10 տարի անց, Մեծ Հայքով, Պարսկաստանով, Կովկասով արյունարբու հողմի պես մահ ու ավեր սփռելով անցավ մի նոր զավթիչ-Լենկ Թեմուրը:

15-րդ դարի հին ռուսական տեքստերից մեկում կա Լենկ Թեմուրի դիմանկարը, որը չնայած թուրքական ծագումին, իրեն համարում էր Չինգիզ Խանի հետնորդը:

«Մամլյուկներից սարսափելի և մոնղոլներից արյունարբու էր Թեմուր Աքսակ-Երկաթե կաղը» այսպիսի բնորոշում նա ստացել է ոտքի փոխադրի պատճառով: Նա իրենից հետո թողել է անմարդկային դաժանություն ունեցող զավթչի համբավ: Ռուսական տարածքների բռնազավթումից հետո նա վերադարձավ Սամարղանդ և իր հորդայի գլխավորությամբ շարժվեց դեպի Հայաստան, ահ ու սարսափ տարածելով այնտեղ և 1386-ից մինչև 1402 թվականները երեք անգամ ավիրեց երկիրն ու սրի քաշեց ժողովրդին: Հետո շարունակեց արշավը արևմուտք, դեպի նորաստեղծ օսմանական պետություն: Նա հաղթական կռվից հետո գերեվարեց օսմանների սուլթան ԲԱՅԱԶԵՏԻՆ, ում անունով կոչվեց Վասպուրական և Այրարատ աշխարհների միջև ընկած տարածքը: Տեղանքը կոչվում էր Դարույնք, որն այժմյան Դողու-Բայազետն է: Սակայն տարեգիրները փաստում են, որ մինչև այդ, Լենկ Թեմուրը ԲԱՅԱԶԵՏԻՆ մի ամբողջ տարի երկաթե վանդակում է պահել, որպեզի ցույց տա իր հպատակներին, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր կհանդգնեն չենթարկվել իրեն:

Պատմաբաններին քաջ հայտնի փաստ է, որ ըստ թուրքական ռազմավարության, յուրաքանչյուր ազատագրված տարածքի վերադարձվում էր իր պատմական անվանումը:

1828թ.-ի ապրիլին, պարսիկների հետ խաղաղության հաստատումից հետո, Ռուսաստանը սատար կանգնելով ապստամբած հույներին, պատերազմ է հայտարարում օսմաններին: Ռուս-թուրքական պատերազմն ընթանում է Բալկաններում և Կովկասում: Ռուսաստանն ազատագրում է Թուրքիայի տարածքի բոլոր հայկական հողերը, բացի Վանից և Հին Հայաստանի հարավ-արևմուտքից: Բայց շուտով,Ադրիանապոլիսյան պայմանագրին համաձայն, Թուրքիան ընդունում է Հունաստանի անկախությունը, ցարական զորքերը հետ են տալիս ազատագրված հայկական հողերը, ավելացնելով ևս մի ցավոտ էջ հայ ժողովրդի պատմության մեջ: Հայ ժողովրդի անդրանիկ զավակներ գեներալներ Լազարովի, Տեր-Ղուկասովի, Մադաթովի և հերոսական զորքի ջանքերն ու հույսերը ի չիք դարձան և անիրագործելի:

Բանն այն է, որ արևմտյան տերությունները այն ժամանակ էլ պաշտպանում էին Թուրքիայի շահերը և նրանց դուր չէր գալիս Ռուսական Կայսրության օրեցօր ավելացող ազդեցությունը: Այնուամենայնիվ, Ռուսաստանին հաջողվեց Թուրքիայի առաջ պայման դնել, ըստ որի Օսմանական պետությունում բնակվող հայերը 18 ամիսների ընթացքում կարող էին տեղափոխվել Արևելյան Հայաստան կամ ռուսահպատակ այլ բնակավայրեր: Բազմաթիվ հայ ընտանիքներ ռուս զորքերի հետ փախան Արևելյան Հայաստան, ընդմիշտ թողնելով իրենց բնօրրանը:

«Ողջ XIX դարի ընթացքում, մոտ 150 000 օսմանա և պարսկահպատակ հայեր, տեղահանվում և վերաբնակեցվում են ռուս կայսերը պատկանող հայկական հողերում, Ախալքալաքում, Շիրակում, Երևանում և Սևանում: Սակայն փախստականների կեսից ավելին ոչնչացվում է դեպի Ռուսաստան տանող ճանապարհին, չկարողանալով դիմանալ սովին ու համաճարակներին»,-գրում է Ջ. Գուայտան:

1830թ.-ին, Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո, հին ԲԱՅԱԶԵՏԻՑ փախստականները հիմնականում կենտրոնանում են Սևանի ավազանում : Կազմավորվում է Գավառ քաղաքը, որը մինչև 20-րդ դարը ունենում է քաղաքի կարգավիճակ: Գավառի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան և Այրարատյան թագավորության ժամանակաշրջանի հայ մշակույթի նմուշներ: Ինչպես նաև մ.թ.ա.1-ին հազարամյակի ամրոցի ավերակներ և դամբարաններ: Գործում է սբ.Աստվածածին եկեղեցին (17 դար):

 

Ինչու է ԿՈՆՑԵՌՆԸ կոչվում «ԲԱՅԱԶԵՏ»

 

Շատերի մոտ է նման հարց առաջանում: Դրա պատասխանը շատ տրամաբանական է: «ԲԱՅԱԶԵՏ» ԿՈՆՑԵՌՆԻ հիմնադիր և նախագահ Կարեն Հարությունի Պապյանի նախնիները, վերը նշված իրադարձություններից հետո, գաղթել են ԲԱՅԱԶԵՏԻՑ և հիմանդրվել Արևելյան Հայաստանում: Սակայն Արևելյան Հայաստան չհասած 150 000 հայերի դաժան ճակատագիրը չշրջանցեց նաև այս ընտանիքին: Չորս եղբայրներից երկուսն այդպես էլ չհասան բաղձալի հողին, չանցան սեփական ազգի եղեռնը մինչ օրս հիշող Արաքս գետի փրկարար ափը:

Հայը միշտ հիշում է իր պատմական և ազգային արմատները: Կարեն Հարությունի Պապյանը ևս բացառություն չէ: Նրա երակներով հոսում է հմուտ վարպետների, կաշվեգործության գիտակների արյունը, որոնք այնտեղ, պատմական հայրենիք ԲԱՅԱԶԵՏԻ արդյունաբերական միության մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում: Նրանց էին պատկանում ոչ միայն կաշվի վերամշակման ձեռնարկությունները, այլ նաև առևտրական կրպակներ, խանութներ և պահեստներ: Պապոյանների (խորհրդային կարգերի ժամանակ անձնագրատան մի աշխատողի տառաբացթողման պատճառով Պապյան) արտադրանքը հայտնի է եղել ժամանակի առևտրական շուկաներում: Գաղթի ժամանակ եղբայրներն իրենց հետ վերցրել են ամենանվիրականը, իրենց գործիքները, և Երևանում վերաբնակվելուց հետո, նույնիսկ խորհրդային տարիներին, կարողացել են ընդհատակյա զբաղվել իրենց արհեստով: Սակայն այստեղ էլ նրանց ընտանիքին վիճակված չէր հանգիստ ապրել: Բոլշևիկների նոր քաղաքականությանը համաձայն նրանք համարվում են «մանր բուրժուազիայի» ներկայացուցիչներ և այդ պատճառով իրենց վրա են կրում խորհրդային կարգերի քայքայիչ հետևանքները: Պատանի Կարեն Պապյանի վրա անհերքելի տպավորություն է թողնում ընտանեկան դրոշմ – ապրանքանիշը, որը սերնդե – սերունդ փոխանցվում էր որպես սուրբ մասունք:

ժառանգելով նախնիների ձեռնարկատիրական հատկանիշներն ու ընդունակությունները, նա իր մարդկային բանականությամբ և աշխարհայացքով նպատակասլաց առաջ է գնում դեպի մարդկային կյանքի իմաստավորման բարձունքները: Կատարելության ճանապարհին, բացի նրանից, որ Կարեն Պապյանը ձեռներեց գործարար է, նա նախ և առաջ մեծ ազգասեր է և հայ ժողովրդի արժանի զավակ: Նա հոգում կրում է Հայաստանն իր հնագույն պատմությունով, իր անգին կոթողներով, և այն ամենն, ինչ արարել է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը բազմադարյա կյանքի ճանապարհին:

Ուրախալի է, որ օտարության մեջ նրան գործարարության համար վառ օրինակ են ծառայում բոլոր ժամանակների հայ մեծ մեկենասների, մասնակիորեն Մերձկամայում Լազարյան եղբայրների կերպարները: «ԲԱՅԱԶԵՏԸ» Կարեն Պապյանի հոգու կանչն է, նրա երազանքների իրականցման ուղին:

«Հողը, բոլոր կենդանի արարածների նման, օժտված է հատուկ հոգևորականությամբ, և առանց հայրենի հողի, առանց հայրենիի հետ սերտ կապի, անհնարին է գտնել սեփական անձն ու հոգին »-Մարտիրոս Սարյան:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն