Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց լեզու  >  Հայկական Այբուբենը

 

Հայկական Այբուբենը

Մինչև հինգերորդ դարի սկիզբ հայերը չեն ունեցել իրենց Գիրը: Ձեռագրի համար օգտագործվում էին հունարեն, պարսկերեն և ասորերեն լեզուները: Եվ դա բնական էր, մինչև Հայաստանը չմասնատվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Հայ ժողովուրդը ըմբոստանում էր և չէր համակերպվում այդ իրավիճակի հետ, հույսը դնելով եկեղեցու վրա:

Դարերով հայերը եղել են հեթանոս, իսկ Քրիստոնեության ընդունումից հետո սեփական Գրերն ունենալը կենսական կարիք չէր: Սակայն պառակտումից հետո սեփական գրերը ստեղծելու սուր անհրաժեշտություն առաջացավ:

Գրերի ստեղծումը սկսեց  դիտարկվել որպես հայ վաղ ֆեոդալական մշակույթի զարգացման կարևոր  աստիճան և կրոնական, քաղաքական ինքնատիպության կարևոր լծակ և միջոց: Գրերի ստեղծման գյուտն ամենից առաջ հուզում էր հոգևորականությանը: Եվ իսկապես, աղոթքներն ու Աստծո խոսքը, ինչպես նաև սրբազան արարողությունները անքակտելի կապի մեջ էին Աստվածաշնչի - քրիստոնեական ուսուցման կարևորագույն աղբյուրի հետ: 

Աստվածաշունչը կարդացվում էր եկեղեցում, այն պարտավոր էր կարդալ յուրաքանչյուր քրիստոնյա: Եկեղեցականները դիմում էին հատուկ գրքերի և ձեռնարկների օգնությանը, ընթերցում էին սրբերի կյանքի մասին,  յուրացնում էին Աստծո խոսքն ու եկեղեցական կանոնները:

Եկեղեցուն ոչ այնքան հուզում էին հնագույն սովորույթների և ավանդների պահպանումն ու փոխանցումը սերունդներին, որքան հավատացյալների Աստծո գիրքը կարդալու և հասկանալու ոչ ունակ լինելը: Հայերեն լեզվով համապատասխան գրքերի բացակայության պատճառով եկեղեցական արարողությունները կատարվում էին ասորերեն: Դրանք նախօրոք յուրացվում և ընկալվում էին եկեղեցականների կողմից: Եվ հասարակ ժողովուրդը չէր կարողանում հասկանալ և օգուտ քաղել Աստծո գրքից, ասորերեն լեզուն չիմանալու պատճառով:

Հենց Քրիստոնեության հետագա  առաջխաղացումն ու զարգացմանը նպաստելն էլ դրդապատճառ եղան, որպեսզի գիտնական և վանական Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի օրհնությամբ, ձեռնամուխ լինի Հայոց Գրերի ստեղծմանը: 

Անթերի տիրապետելով ոչ միայն հայերեն, այլ նաև ասորերեն, հունարեն և վրացերեն լեզուներին, Մաշտոցն ու Սահակ Պարթևը հատեցին ողջ Հայաստանը, անցան Պարսկաստանից մինչև Բյուզանդիա:Մաշտոցի և Սահակ Պարթևի համար ակնհայտ էր, որ հայ ժողովուրդը, եթե չունենա սեփական գիրը, ապա կկորցնի ինքնությունն ու կձուլվի իշխող պետություններին: Եվ որ ոչ պակաս կարևոր էր, Աստվածաշունչը կարդում էին միայն ասորերեն և հունարեն լեզուներին տիրապետող մարդիկ, որոնք հիմնականում եկեղեցականներ էին:

Ըստ ավանդույթի, Հայկական Այբուբենը Մաշտոցին տրվել է որպես աստվածային ընծա, աղոթքի ժամանակ նրան երևացել է քարերին տառեր գրող Աստծո ձեռքը: Մինչ Այբուբենի ստեղծմանն անցնելը, Մաշտոցն ուսումնասիրել է տարբեր ազգերի լեզուները, գրելու կարգը և տառերի ձևերը: 405 թվականին, երկար տարագրությունից հետո նա ստեղծում է այբուբեն, որը համապատասխանում է ժամանակաշրջանի խոսակցական լեզվին և մինչ օրս մեծ փոփոխությունների չի ենթարկվել:

Առաջին հայատառ նախադասությունն է «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ և ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»:

Հայ գրերի գյուտից հետո, Մաշտոցը և իր երկու աշակերտները թարգմանում են հայերեն Աստվածաշունչը: Ի շնորհիվ նրանց արտահայտիչ և գրագետ թարգմանության, եկեղեցիներում ծառայությունները սկսեցին մատուցվել հասարակ ժողովրդին հասանելի հայոց լեզվով: Հետևաբար, քրիստոնեությունը սկսեց ընկալվել  որպես պետական կրոն  և նրա առաջխաղացումը նկատելիորեն ակտիվ դարձավ:

2005 թվականին լրացավ Հայոց Գրերի ստեղծման 1600 - ամյակը: Հոբելյանի կապակցությամբ, Արագած սարի ստորոտին տեղադրվեցին հայկական այբուբենի 39 քարե տառերը: Այդպիսի հուշարձան չկա աշխարհի ոչ մի երկրում:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն