Концерн 'БАЙАЗЕТ'

1900-1914 թվականների իրադարձություններ

1900 թվականի օգոստոս -Ուշ գիշերին Սասնա Սպաղանակ գյուղի վրա հարձակման հետևանքով, թուրքի հրից ու սրից զոհվում են բազում հայ կանայք և երեխաներ:
1904 թվականի մայիս - Թուրքերը Սասունում սպանում են 7500 հայերի:
1908 թվականի ապրիլի 14-Սուլթանի հովանավորմամբ թուրքերի հակահեղափոխության ընթացքում Կիլիկիայի Ադանա քաղաքում և նրա մոտակա հայկական բնակավայրերում ապստամբություններ են բռնկվում, որոնք շուտով կասեցվում են:
1908 թվականի հուլիս-երիտթուրքերը կազմակերպում են ռազմական հեղաշրջում Սալոնիկի քաղաքում: Սկսվում է կարճ համագործակցություն հայերի, հույների, թուրքերի և այլ ազգային փոքրամասնությունների միջև: Դրան հաջորդող Ադանայի կոտորածը չի քանդում տվյալ միությունը:
1908 թվականի հուլիսի 24-Օսմանյան օրենսդրության ընդունումը:
ապրիլի 15 – 25-30 000 հայեր են դաժանաբար սպանվում Ադանայի, Թորսունի և Կիլիկիայի այլ քաղաքներում հայերի զանգվածային կոտորածի ժամանակ: Չնայած որ դրա պատասխանատվությունը լրիվ թուրքերի վրա էր, հայ համայնքը դա համարեց եզակի դեպք և շարունակեց հավատալ երիտթուրքերին, մինչև իրադարձություններն ապացուցեցին լրիվ հակառակը:
1913 թվականի հունվարի 29-Թուրքիայում իշխանության եկավ էնվերի, թալեաթի և ջեմալի արյունարբու եռյակը:
1914 թվականի փետրվարի 8-Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ճնշման տակ թուրքական իշխանությունները ստորագրում են Հայկական Բարեփոխումների մասին համաձայնագիրը, դրանով իսկ համաձայնվելով հայ ժողովրդի շահերից ելնող հատուկ միջոցների ձեռնարկամանը:
Հայկական շրջաններում գլխավոր տեսուչներ են նշանակվում Նորվեգիայի, Դանիայի ներկայացուցիչները: Սակայն բարեփոխումները արդյունավետ չէին և խոստացված չափանիշները չէին կիրառվում..
1914 թ.- 1915 թվականի սկիզբ-Պոլսի Հայ Հայրապետարանը հայ ազգաբնակչության մարդահամար է անցկացնում և հաշվում է մոտ 2 100 000 մարդ: Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Հայերը պատերազմին մասնակցում են Թուրքիայի կողմից: Համաձայն հրահանգի կատարվում է ողջ ժողովրդի համակենտրոնացում, ներառյալ այն հայերի, ովքեր մարտական գործողություններին մասնկացում են արևմտյան և արևելյան ճակատներում: Անմիջապես պատերազմից առաջ հայերը միջանկյալ դիրք են գրավում, որպեսզի խուսափեն եղբայրասպան պատերազմից, քանի որ Արևելյան Հայաստանն մասնակցում էր պատերազմին Ռուսաստանի կողմից:
Ավելի ուշ թուրք իշխանություններն օգտագործում են այդ փաստը հայ ազգին ոչնչացնելու իրենց ստոր գործողություններն արդարացնելու համար:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն