Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Պետության պատմություն  >  Հայկական Պետության առաջացումը

Հայկական Պետության առաջացումը

 

Ուրարտուի անկումից 60 - 70 տարի անց, պարսից արքա Դարեհ 16 - ի հանրահայտ եռալեզու Բեխիստունյան զեկուցագրում, երկու լեզվով հիշատակվում է Արմինա երկիրը, որի անունը երրորդ - բաբելոնյան տարբերակում գրված է որպես Ուրարտու: Այսպիսով, Ուրարտուն վերափոխվում է Արմինայի: Եթե ի սկզբանե Ուրմե - Օրմե - Արմե  իրենից ներկայացնում էր Հայկական լեռնաշխարհի մի փոքր անկյուն, ապա այժմ նրանից ստեղծված Արմինա անունը օգտագործվում է որպես Ուրարտուի անվանում: Այսինքն Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծ մասը հիմա անվանվում է Արմինա:

Այսպիսով, մ.թ.առաջ 520 թ - ին հանդիպում ենք Արմինա, կամ ինչպես հին հույներն էին ասում Արմենիա Հայկական Պետության անվանվանը: Չնայած որոշ տվյալների համաձայն այն առաջացել է ավելի վաղ ժամանակներում, Արմինան ուղղակի փոխարինել է Ուրարտուին, քանի որ վերջինիս տարածքն արդեն ներքաշված էր հայ ժողովրդի ստեղծման գործունեության մեջ:

Հայաստանը, ինչպես նաև Աքեմենյան տիրակալության կազմի մեջ մտնող կիսաանկախ բոլոր տերությունները, Դարեհի գահընկալելուց հետո ապստամբեց նրա դեմ:

Մ.թ.առաջ 522 - 520 թթ  Դարեհը ձեռնամուխ եղած էր այդ հզոր ապստամբությունների ճնշմանը: Հենց այդ ժամանակաշրջանին է նվիրված վերոհիշյալ հանրահայտ Բեխիստունյան գրառումը: Ապստամբած Արմինայի դեմ Դարեհը հզոր բանակ ուղարկեց: Հայկական զորքերը արիաբար պաշտպանվում էին, սակայն մի քանի ոտնձգությունից հետո Դարեհին հաջողվեց հաղթել և Հայաստանը դարձավ պարսկական Աքեմենյան տերության հպատակը:

Դա շարունակվեց մոտ երկու հարյուրամյակ: Ըստ հին հունական աղբյուրների, Հայաստանը բաժանված էր երկու սատրապությունների միջև: Սակայն Աքեմենյան թագավորների կողմից այն դիտարկվում էր որպես ինքնուրույն պետական միավոր: Հայաստանը բարձր տուրքեր էր մատուցում ոսկով և ձիերով: Հայերը մասնակցում էին Աքեմենյան տերության ձեռնարկած արշավանքներին: Հայաստանը կառավարող սատրապները, բացառությամբ մի քանիսի, պատկանում էին նույն տոհմին, որի մեջ շատ մեծ տարածում ուներ Երվանդ անունը: Հավանական է, որ նրանք սերտ կապ ունեին Հայկական աշխարհը թագավորող գահատոհմերից մեկի, Երվանդունիների անվան հետ:

Երվանդ, Տիգրան Երվանդունի ահա առաջին հայ թագավորների անունները, որոնք սերվել էին հնդեվրոպական արմեններից: Վերջիններս, խառնվելով ուրարտների և հայկական վայրենի ցեղերի հետ, դարերի ընթացքում ձևավորեցին Հին Հայաստանի բնակչությունը:

Աքեմենիդների տիրակալության տակ գտնվող Հին Հայաստանի մասին որոշ տվյալներ հիշատակվում են Քսենոֆոնի մոտ, որն իր Անաբասիսում, Հայաստանը հիշատակում է որպես գյուղատնտեսական, անասնաբուծական  զարգացած պետոություն, հացահատիկի և գարու մեծ պաշարով: Տնային կենդանիներից հիշատակվում են այծերը, ոչխարները, կովերը և ձիերը: Հիշատակվում է նաև գարուց պատրաստվող խմիչքը, որը համարվում է գարեջրի նախատիպը:

Ստրաբոնը նշում է, որ Հայաստանը հարուստ էր ձիերով, ձիաբուծության տեմպերով Հայաստանը չէր զիջում Միդիային, այնպես, որ այստեղից պարսից արքաների համար ձիեր էին ընծա և տուրք բերվում: «Իսկ հայ սատրապը պարսիկին Միտրայի տոնի համար տարեկան 2 000 հովարտակ էր բերում»:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն