Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայկական եկեղեցու նվիրապետական կարգը

Հայկական եկեղեցու նվիրապետական կարգը

Հայկական եկեղեցու նվիրապետության կարգն ունի սրբազանության երեք հիմնական աստիճան:
Բարձրագույն աստիճանը կաթողիկոսն է, որն իրենից ներկայացնում է Հայկական Եկեղեցու կենրտոնացված իշխանությունը: Ձեռնադրվելով 12 եպիսկոպոսի կողմից, նա ստանում է Սուրբ Հոգու շնորհը, ինչպես նաև այդ շնորհը Հայկական Եկեղեցու այլ եպիսկոպոսներին փոխանցելու իրավունքը: Եպիսկոպոսներն իրենց հերթին փոխանցում են քահանաներին, որոնց պարտավորությունն է տարածել Սուրբ Հոգու շնորհը ժողովրդի մեջ: Կաթողիկոսի առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը, Մեռոն օրհնելը, նոր տոների և եկեղեցական օրենքների ընդունումն ու օրհնումը: Կաթողիկոսը Ազգային–եկեղեցական ժողովի կողմից ընտրվում է ցմահ:
Եպիսկոպոսը հոգևոր աստիճանակարգում գտնվում է կաթողիկոսից մի աստիճան ցածր: Նա համարվում է նույն քաղաքական-աշխարհագրական տարածքին պատկանող եկեղեցիների հովվապետը: Ձեռնադրվելով կաթողիկոսի կողմից, եպիսկոպոսը ստանում է քահանա ձեռնադրելու, եկեղեցիներ օրհնելու իրավունք: Եպիսկոպոսին ընտրում են ամուրի հոգևորականության ներկայացուցիչներից, որոնք ունեն վարդապետի գիտական աստիճան: Արքեպիսկոպոսի պաշտոնական կոչմանն արժանանում են միայն բացառիկ դեպքերում:
Նվիրապետական կարգի հիմնական և ամենացածր աստիճանը քահանան է: Նրա իրավասությունների և պարտականությունների մեջ են մտնում հովվապետությունը, այսինքն հավատացյալների հոգևոր դաստիարակությունն ու նրանց հոգևոր վերածննդի մասին հոգալը, ինչպես նաև ծիսակատարությունների և ժամերգությունների անցկացումը: Քահանայական իշխանությունը նա ստանում է եպիսկոպոսից ձեռնադրման միջոցով:
Հայկական եկեղեցին իր սրբազան ծառայության համար ընդունում է ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ տղամարդկանց: Կուսակրոն եկեղեցականը ամուրիության երդում է տալիս և ամուրիության պսակ է դնում, ի նշան աշխարհիկ կյանքից իր կտրվելու:
Եթե ամուսնացած տղամարդն ուզում է դառնալ վանական, ապա նա պետք է ամուսնացած լինի ոչ պակաս մեկ տարի և որդի ունենա: Եթե ամուսնացած եկեղեցականի կինը մահանում է, ապա նա իրավունք ունի ամուսնանա երկրորդ անգամ, կամ էլ կուսակրոն ձեռնադրվի:
Սրբազան նվիրապետական կարգում կան նաև երկու նվազագույն աստիճան-դպիր և սարկավագ: Դպիրը եկեղեցու ներսում տարբեր սպասավորական աշխատանքներ է կատարում, իսկ աբեղան օգնում է քահանային նաև ժամերգությունների և ծիսակատարությունների ժամանակ: Աբեղան ընտրվում է դպիրների շարքից:
Հայկական եկեղեցին իր կուսակրոն հոգևորականներին երկու գիտական աստիճան է շնորհում.

  1. Վարդապետ-հավասարեցվում է գիտությունների թեկնածուի կոչմանը
  2. Ծայրագույն Վարդապետ-հավասարեցվում է գիտությունների դոկտորի կոչմանը
     

Գիտական կոչում ստանալու իրավունք ստանում են միայն այն եպիսկոպոսները, որոնք ունեցել են ավագ քահանայի կոչում:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն