Հյուրանոցների «աստղայնությունը»
Որպեսզի այցելուներին պարզ լինի, որ տվյալ հյուրանոցն ունի երեք հարկ, առաջին հարկին ամրացվում էր մի աստղ, համապատասխանաբար երկրորդին երկու, երրորդին՝ երեք: Նույն կերպ վարվում էին նաև քառաստղանի և հինգաստղանի հյուրանոցների հետ:
Հարավ-արևելյան Ասիա
1886 թվականին Սինգապուրում Սարգիս եղբայրների կողմից կառուցվում է հանրահայտ «Ռաֆֆաս-հոթելը», որտեղ կանգ էին առնում այնպիսի հայտնի մարդիկ, որպիսիք էին Ռ. Քիփլինգը, Ս. Մոեմը, Ռ. Քեննեդին, Ա. Գարդները և այլն:
Եվրոպա
1802 թվականին մեծահարուստ Մանուկ-Բեյ Միրզայանը Բուխարեստում սեփական նախաձեռնությամբ կառուցում է «Խան-Մանուկի» հրաշք հյուրանոցը, որը համարվում էր Ռումինիայի մայրաքաղաքի ճարտարապետական մարգարիտը:
Հնդկաստան
1898 թվականին մասնագիտությամբ ինժեներ, հայազգի մեծահարուստ Հարություն Սթիվին (Ստեփանյանը) Կալկաթայում կառուցում է «Գրանդ-հոթել», որտեղ ապրել և կայանել են Հնդկաստանում Բրիտանական թագավորի ներկայացուցիչները:
Այլ երկրներ
Ագաթա Քրիստիի հայտնի «Արևելյան էքսպրեսսում» գործող անձինք մինչ մահացու էքսպրեսսին նստելը, կանգ էին առել «Խան Թոքաթլյանի» հյուրանոցում:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |