Концерн 'БАЙАЗЕТ'

Խորհուրդ

Խորհուրդը դա սրբազան արարողություններ են, որոնց ընթացքում հավատացյալներին անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները կամ Աստծո փրկիչ ուժը: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Խորհուրդները թվով 7 են.

  • Մկրտություն
  • Դրոշմ
  • Հաղորդություն
  • Ապաշխարություն
  • Ձեռնադրություն
  • Վերջին օծում
  • Պսակ

Մկրտությունը ազատում է մարդուն մեղքերից և որդեգրում է Հիսուսին:
Մկրտության ծեսի ժամանակ մկրտվողի գլխին և մարմնի մասերին սուրբ ջուր են լցնում կամ էլ մկրտվողին, եթե նա նորածին է, ամբողջ մարմնով ընկղմում են ջրի մեջ: Մարդը ծնվում է մի անգամ, ուստի կնքվում է ևս մի անգամ:.
Հայկական եկեղեցում Մկրտությունը համարվում է վավեր միայն այն դեպքում, եթե այն կատարվել է Սբ. Եռյակ քարոզող եկեղեցում, հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Եթե Ուղղափառ կամ Կաթոլիկ Եկեղեցում կնքված մարդը ցանկանում է այցելել Հայկական Եկեղեցի, ապա նրա կրկնակի մկրտվելը չի պահանջվում: Մկրտության եկեղեցում անց կացնելը պարտադիր է: Բայց եթե տվյալ մարդը ծանր հիվանդ է, ապա թույլատրվում է ծեսը կատարել տանը, կամ էլ այլ հարմար վայրում: Հարկ է նշել, որ Մկրտությունը առաջին խորհուրդն է և չմկրտված մարդը չի կարող անցնել մնացած Խորհուրդներին:
Մկրտությունից հեոտ կատարվում է Դրոշմի Խորհուրդը, երբ արդեն մկրտված մարդուն տալիս են Սուրբ Հոգու շնորհները:
Հայկական Եկեղեցին այդ Խորհուրդն անվանակոչում է «Կնունք», կամ «Դրոշմ»: Դրոշմը մկրտվածին Սուրբ Հոգու շնորհների պարգևն է, ի զորացումն ընդդեմ հետագա փորձությունների:
Ապաշխարությունը, վհատության հականիշ հանդիսացող Խորհուրդ է, որի ժամանակ մեղք գործած հավատացյալը, որը հասկացել է իր մեղքը, հնարավորություն է ստանում մեղանչել Աստծո առաջ: Ապաշխարության Խորհրդի ժամանակ մեղանչողը աղոթում է, իր աղոթքի մեջ արտաբերելով բոլոր հնարավոր մեղքերը: Հավատացյալից պահանջվում է անվերապահ հավատ Աստծո նկատմամբ և զղջման մեծ ցանկություն: Ցանկացած ապաշխարող մինչ այդ մաքրվում է աղոթքով և պահքով:
Որոշ առումով, եկեղեցու ցանկացած գործողություն կարելի է համարել Խորհուրդ: Բայց Եկեղեցին իզուր չէ առանձնացնում հենց այս յոթը: Դրանց կատարման ժամանակ տրվում է հատուկ հոգևոր շնորհ, որն օգնում է որակապես փոխել մարդկանց կյանքը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն