Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Սուրբ պատարագ և ժամերգություն

Սուրբ պատարագ և ժամերգություն

Սբ. Պատարագը դա եկեղեցական ծառայություն է, որի ժամանակ հավատացյալներին է հասցվում սբ. Հաղորդության Խորհուրդը: Դարերի ընթացքում պատարագը կատարելագործվել է և լրացվել: Հիմա այն հայ ժողովրդի ազգային մեծ արժեք ներկայացնող սեփականությունն է, իր յուրատեսակ ժամերգություններով և ծեսերի հատուկ բնութագրով:
  Պատարագի ժամանակ օգտագործվում է անարատ գինի և սուրբ նշխար, որը պատրաստվում է անթթխմոր խմորից: Յուրաքանչյուր հավատացյալ քահանայից ստանում է մի կտոր գինու մեջ թաթախված նշխար, ի նշան հաղորդության: Մեկ օրվա ընթացքում քահանան իրավունք ունի մատուցելու միայն մեկ պատարագ:
Այն հավատացյալները, ովքեր չեն ուզում հաղորդվեն, ամբողջ պատարագի ընթացքում պետք է ջերմեռանդ աղոթեն և անընդհատ հիշատակեն Աստծուն և հավատան նրան: Սբ. Պատարագի ավարտին յուրաքանչյուր ոք, ով չի հաղորդվել, քահանայից ստանում է մի կտոր նշխար-մաե (օրհնված անթթխմոր հացի կտոր): Դա արվում է ի նշան Աստծո Սիրու և այն բանի, որ չհաղորդված անձը անմասն չի մնացել սրբազան ծեսից և Աստծո օրհնությունից:.
Հայկական եկեղեցին ունի 9 ժամերգություն.
Գիշերային ժամերգությունը ուղղված է Հայր Աստծուն և կատարվում է կեսգիշերին: Հավատացյալներն ու եկեղեցական դասը խնդրում են, որ Տերը խաղաղություն պարգևի գիշերվա մնացած մասն անցկացնելու և գալիք օրը լինի առանց փորձության և մեղքերի:
Առավոտյան ժամերգությունը ուղղված է Որդի Աստծո փառաբանությանը և կատարվում է արշալույսին: Այդ ժամանակը խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և Փրկագործությունը:
Արևագալի ժամերգությունը ուղղված է Սուրբ Հոգուն և խորհրդանշում է Հիսուսի Հարությունը և աշակերտներին երևալը: Նրա հիմնադիրն է կաթողիկոս Եզրաս Առաջինը (630-641):
Ճաշու Գ ժամի ժամերգությունը ուղղված է Սբ. Հոգուն և ունի զղջման խորին խորհուրդ: Իր մեջ կրում է արգելված պտղից Եվայի ճաշակումն ու Քրիստոսով նրա հոգու փրկումը: Մատուցվում է ժամը 9.00-ին:

 

  • Ճաշու Զ ժամի ժամերգությունը ուղղված է Հայր Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը: Կատարվում է ժամը 12.00-ին: Ժամերգության ընթացքում հավատացյալներն Աստծուց օգնություն են խնդրում:
  • Ճաշի Թ ժամի ժամերգությունը ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի մահը և մարդկության փրկությունը դժոխքից:
     
  • Երեկոյան ժամերգությունը ուղղված է Որդի Աստծուն, խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Կատաարվում է մայրամուտից առաջ: Անցնող օրվա հոգսերից և աշխատանքից հոգնած քրիստոնյաները խնդրում են, որ Աստված իրենց խաղաղ քուն պարգևի:
     
  • Խաղաղական ժամերգությունն ուղղված է Սուրբ Հոգուն: Կատարվում է մայրամուտից հետո, խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների չարչարանքների ավարտը: Աստծուց խնդրվում է ամենօրյա մեղքերով ծանրացած հոգիներին խաղաղություն և հանգստություն տալ:
     
  • Հանգստյան ժամերգությունը ուղղված է Հայր Աստծուն: Կատարվում է քնելուց առաջ: Հնում այս ժամերգությունը նախորդի շարունակությունն է եղել:
     


   Հին ժամանակներում բոլոր 9 ժամերգությունները կատարվել են ամեն օր: Մեր օրերում եկեղեցիներում ամեն առավոտ կատարվում են առավոտյան և գիշերային ժամերգությունները, իսկ երեկոյան անց է կացվում երեկոյան ժամերգությունը:
Մնացած ժամերգությունները կատարվում են միայն Մեծ Պասի ժամանակ: Առավոտյան կատարվում են առավոտյան, գիշերային և արևագալի, կեսօրին Գ, Ժ, Թ ժամերի, երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան խաղաղական, չորեքշաբթի և ուրբաթ հանգստյան, շաբաթ, կիրակի երեկոյան ժամերգությունները:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն