Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Սրբերին նվիրված եկեղեցական տոներ

Սրբերին նվիրված եկեղեցական տոներ

Հայկական Եկեղեցու օրացույցում 112 օր տրամադրված է սրբերին նվիրված տոնակատարությունների անցկացմանը: Բոլոր 400 սրբերին պայմանականորեն բաժանում են երեք խմբի.
1. Բիբլիական սրբեր-նախահայրեր, առաքյալներ, կին-խաղաղարարներ, երկնային ուժեր և այլն:
2. Ընդանուր քրիստոնեական սրբեր - ճգնավորներ, տառապյալներ, ինչպես նաև Եկեղեցու Հայրեր և Ուսուցիչներ:
3. Սրբեր, որոնք ապրել են Հայկական հողի վրա: Այդպիսիք ավելի քան 60 են:
Մի քանի սրբերի ճակատագրերի պատմությունը ստորև մանրամասնում ենք:
Սրբազան Անտոնն ու Քրոնիդը Հայկական եկեղեցու պատմության մեջ առաջին ճգնավորներն են եղել: 302 թվականին ժամանելով Հայաստան, նրանք հիմնեցին եկեղեցի, Սուրբ Հովհաննեսի հիշատակին: Սրբերի հիշատակի օրը Խաչվերացից հետո հինգերորդ երկուշաբթին է:
Սուրբ Շուշանիկը Սուրբ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր և Գուգարաց բդեշխի կինը: Նրա ամուսինը քաղաքական շահերից ելնելով ընդունում է կրակապաշտությունը: Նվիրված լինելով Քրիստոսին, Շուշանիկը հրաժարվում է հետևել ամուսնու օրինակին, չնայած նրա սպառնալիքներին և հորդորներին: Դրա համար նա սոսկալի տանջանքների է ենթարկվում, նրա ձեռքերին և ոտքերին շղթաներ են անցկացնում և փակում զնդանում: 6 տարի նա ապրում է աղոթքների և խիստ պասի մեջ, սակայն իր մոտ եկողներին օգնում և բժշկում է աղոթքներով և Քրիստոսի հանդեպ սեր քարոզելով: Իր ճգնավորության յոթերորդ տարում Սուրբ Շուշանիկը մահանում է:
Նրա հիշատակի օրը Վարագա պասի երեքշաբթին է:
Տառապյալ Սարգիսը, նրա որդի Մարտիրոսը և 14 ռազմիկները(4րդ դար): Սարգիսը քրիստոնեության տարածման ակտիվ մասնակից էր: Երբ սկսվեց ճնշումը Հուլիանոս Ուրացողի (361-363) հանդեպ, նա իր ամբողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին և իր որդի Մարտիրոսի հետ ապաստան գտավ Հայաստանում:
Ավելի ուշ, տեղափոխվելով Պարսկաստան, նա զորապետ է նշանակվում:.Լինելով քրիստոնյա, նա իր զորքերին քարոզում է ընդունել քրիստոնեություն, ինչի համար դատի է տրվում: Դատավարության ժամանակ պարսից քրմերի հետ բախման հետևանքով, սպանվում է նրա որդի Մարտիրոսը, իսկ քիչ ժամանակ հետո գլխատվում է նաև ինքը Սարգիսը: Նրան հավատաարիմ 14 ռազմիկները վերցնում են դին,որպեսզի հուղարկավորեն, ինչի համար մահապատժի են ենթարկվում նաև նրանք:
Հիշատակի օրը Առաջնային պասից հետո առաջին շաբաթն է:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն