Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայաստանում քրիստոնեության պայքարը զրադաշտական Պարսկաստանի դեմ

Հայաստանում քրիստոնեության պայքարը զրադաշտական Պարսկաստանի դեմ

Հնագույն ժամանակներից Հայաստանը գտնվել է Պարսկաստանի և Բյուզանդիայի քաղաքական լծի տակ: Երբ Հայաստանում, ապա նաև Բյուզանդիայում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայերն իրենց հայացքն ուղղեցին դեպի քրիստոնյա հարևան Արևմուտքին:
Պարսից շահերը, գիտակցելով Հայաստանի դեպի Արևմուտք հակվածությունը, ամեն ինչ անում էին, որպեսզի ոչնչացնեն քրիստոնեությունն ու տարածեն պարսից զրադաշտականությունը: Քանի որ որոշ հայ նախարարներ կիսում էին Պարսկաստանի հետաքրքրությունները, ապա Հայաստանում ձևավորվեց երկու քաղաքական ուղղություն, պարսկամետ և բյուզանդամետ:
330-340 թթ. Շապուհ II արքան սկսեց քրիստոնյաների հանդեպ պայքար, որի ժամանակ զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Քրիստոնեությունն ոչնչացնելու նպատակով նա 337 թվականին հարձակվում է Հայաստանի վրա: Ի պատասխան հայերը Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ, թշնամուն ջախջախիչ հարված հասցրեցին:
Մեկ տարի անց, Շապուհ II –ը,ավելի բազմաքանակ զորքով մի անգամ ևս հարձակում գործեց: Այդ անգամ ծանր մարտում, «Հանուն Հայրենիքի, Եկեղեցու և Հավատի» զոհվում է Վաչե Մամիկոնյանը:
Մինչև IV դարի վերջ, պարսիկները բազմակի անգամ փորձել են Հայաստանում զրադաշտություն մտցնել, սակայն ամեն անգամ սպարապետները հաստատում էին հայ ժողովրդի քրիստոնյա լինելու իրավունքը:
  448 թ. Հազկերտ II (438-457) Հայաստան բանագնացներ է ուղարկում, զրադաշտություն ընդունելու պահանջով: Հայերը հրավիրում են Ազգային – Եկեղեցական Ժողով, որն էլ պատասխանում է Հազկերտին, ասելով, որ պետական հարցերում հայերն ընդունում են Պարսկաստանի, իսկ հավատի հարցերում–միայն Աստծո իշխանությունը: Այդպես Ժողովը մերժում է Հազկերտի զրադաշտություն ընդունելու պահանջը:
451 թվականի գարնանը տեղի ունեցավ Ավարայրի Ճակատամարտը, որը քրիստոնեության համար պայքարի վառ օրինակ է մինչ այսօր: Թշնամու 200 հազարանոց բանակի դեմ դուրս էին եկել հայերի 66 հազար զինվորներ, եկեղեցականներ, ծերեր և կանայք:
Չնայած հայերը ճակատամարտը տանուլ տվեցին, սակայն թշնամին ապշել էր ապրելու և հավատը պահելու նրանց ուժից և այլևս ոտնձգություններ չարեց Հայաստանում քրիստոնեության դեմ և զրադաշտություն տարածելու փորձերը կանխվեցին:
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, հայ ժողովրդի և նրա սուրբ հավատի համար իր արյունը հղելով, սրբացրեց հայկական հողը և ամրապնդեց քրիստոնեական հավատը ժողովրդի մեջ: Հետագայում Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները սրբերի կոչում ստացան:
30 տարի հայ ժողովուրդը պայքարեց պարսիկների դեմ, 484 թվականին Հայաստանն ու Պարսկաստանը խաղաղության դաշն կնքեցին, որում նշվում էր հայերի քրիստոնեություն դավանելու ազատ իրավունքը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն