Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  այ-լատինական հարաբերությունները

Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները XII դարում

XII դարի երկրորդ կեսին Հայկական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում Հռոմեական Եկեղեցու հետ կապեր հաստատելու փորձեր արեց:
Խաչակրաց արշավանքներից հետո Արևելքում մի քանի լատինական իշխանություններ էին հիմնադրվել:
Այդ առիթով Երուսաղեմում Հռոմեական եկեղեցական Խորհուրդ էր հավաքվել, որին հրավիրվել էր նաև Կաթողիկոս Գրիգոր III–ը: Խորհրդի ժամանակ քննարկվում են Հայկական և Հռոմեական եկեղեցիների միջև եղած ծիսական և աստվածաբանական տարբերությունները: Հռոմ վերադառնալուց հետո, Ալլերիկ եպիսկոպոսը դրական գնահատական է տալիս Կաթողիկոսի և նրա եղբայր Ներսես Շնորհալու մասին Իննոկենտիոս կայսեր մոտ:
Հռոմի Պապն իր ուղերձում ընդունում է Հայկական եկեղեցու ուղղափառությունը, առաջարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Գավի մեջ ջուր խառնել, իսկ Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, ի նշան երկու եկեղեցիների միության:
1195 թվականին Գերմանիայի կայսր Հենրիխ IV–ը Լևոն իշխանին Կիլիկիայի թագավոր է կարգում: Մեկ տարի անց Լևոնը գահադրվում է Բյուզանդիայի կայսր Ալեքսեյ III(1195-1203)-ի կողմից, սակայն պաշտոնական թագադրումն այդպես էլ չի կայանում: Լևոնը կամենում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի հետագայում ունենար նրա հովանավորությունը: Սակայն այդ տարիների օրենքներով, ցանկացած քաղաքական փոփոխություն արևմուտքում հաստատվում էր միայն Հռոմի Պապի կողմից: Պապը չէր կարող թագադրել իշխանին, եթե նա այլ կրոն էր դավանում: Այդ պատճառով, Կիլիկիա ժամանած Քոնրադ կարդինալը հղեց Հայկական և Լատինական Եկեղեցիների միացման գաղափարը, առաջարկելով հայերին մի քանի պայմաններ.
1.Աստծո տոները նշել խիստ սահմանված օրերին
2.ծառայություններն անց կացնել եկեղեցու ներսում
3.Սուրբ Ծննդի և Զատիկի նախօրյակին միայն ձուկ և բուսական յուղ օգտագործել
Այս պայմանների քննարկման համար Լևոնը Խորհուրդ հրավիրեց, որը մերժեց Հռոմի առաջարկը: Այնուամենայնիվ եպիսկոոսների և Հռոմի ներկայացուցիչների միջև համայաձնագիր է կնքվում և Լևոնը թագադրվում է Լատինական Եկեղեցու կանոններին համաձայն:
1243 թվականին II Սիսի Խորհրդի ժամանակ հաստատվում են 24 կանոն, հիմնականում վերաբերվող հավատացյալների կենցաղին: Ավելի ուշ այդ կանոնները, Կաթողիկոսի Հանրագիտարանի հետ միասին ուղարկվում են հաստատվելու Արևելյան Հայաստան: Քանի որ Հռոմի Պապ Իննոկենտիոս IV-ը դժգոհ էր ստեղծված իրավիճակից, նա Կիլիկիա է ուղարկում Տիմանչ անունով Եպիսկոպոսին, որպեսզի վերջինս պարզաբանի այն քաղաքական առավելությունները, որոնք կունենային հայերը երկու եկեղեցիների միավորումից:
Հեթում կայսրը Պապի ուղերձն ուղարկում է Կոնստանտին Կաթողիկոսին, խնդրելով պատասխանել: Չնայած Կաթողիկոսը հարգալից էր վերաբերվում Հռոմեական Գահին, նա չկարողացավ ընդունել Պապի առաջարկը: Հեթումին ուղղված իր ուղերձում նա ժխտում է Հռոմեական Եկեղեցու ուսմունքն ու հորդորում է Հեթումին չհավատալ Արևմուտքին: Ստանալով այդ պատասխանը, Հռոմն առաջարկում է միայն ընդունել Փիլիոկուզի ուսմունքը, ըստ որի Սուրբ Հոգին ճառագում է ինչպես Հայր Աստծուց, այնպես էլ Որդուց:

1292 թվականին Հայաստանի կաթողիկոս է ձեռնադրվում Անավարզի եպիսկոպոս Գրիգոր VII (1293-1306)–ը, որը բոլոր քրիստոնեական եկեղեցիների միավորման կրքոտ կողմանկիցն էր և պատրաստ էր միավորման համար գնալ որոշ զիջումների, փոխելով Հայկական եկեղեցու որոշ ծեսերի անցկացման կարգը: Հենց սկզբից նա նոյեմբերի 1-ը կարգեց որպես Բոլոր Սրբերի Օր: Նա փորձեց որոշ փոփոխություններ մտցնել ծիսակարգի և ավանդույթների մեջ, ինչով առաջ բերեց Արևելյան Հայաստանի եկեղեցականների դժգոհությունը:
Արևելյան Հայաստանի դիրքորոշումը, ինչպես նաև հունական կայսեր հարսնացուի, հայուհի Մարիամի մկրտման խորհրդի կրկնակի անցկացումը, ստիպեցին Գրիգոր Անավարզեցուն հայացքն ուղղել դեպի Արևմուտք: Պատրաստվելով փոփոխություններ մտցնել Հայկական Եկեղեցու ծիսակատարությունների կարգի մեջ, Գրիգորը մի քանի շարական է գրում Սուրբ Ծննդի և Կնքման արարողությունների համար, քանի որ որոշել էր դրանք առանձնացնել:
Սակայն չստանալով Արևմուտքից սպասված օգնությունը, նա դադարում է զբաղվել Հայկական և Լատինական եկեղեցիների միավորման հարցերով: Քանի որ Լևոն և Հեթում թագավորները ակնկալիքներ ունեին Արևմուտքի հովանավորության, նրանք Կաթողիկոսից անընդհատ պահանջում էին միավորել եկեղեցիները: Կաթողիկոսը մերժում է նրանց և հրաժարվում օգնել այդ գործում, ինչի համար և աքսորվում է և 1306 թվականին վախճանվում է աքսորավայրում :
Մեկ տարի անց Լևոնը Խորհուրդ է հրավիրում Սիսում, որի ժամանակ նա ներկայացնում է իբր Անավարզեցու ձեռքով գրված մի նամակ, որում զետեղված էին ներքոհիշյալ ծիսական և սրբախոսական փոփոխությունները.
1.Սուրբ Գավի մեջ ջուր խառնել
2.Ճանաչել Քրիստոսի մեջ Երկու Բնություն,Կամք և Ազդեցություն
3.Ընդունել Յոթ Տիեզերական Խորհուրդների որոշումները
4.Սուրբ Երրորդության Երգը արտաբերել Քրիստոսի անունը, սակայն ավելացնել «մեզ համար խաչված» բառակապակցությունը
5.Աստծո տոները նշել հռոմեացիների և հույների նման
6.Սուրբ Ծննդյան և Զատիկի նախօրեին սննդում օգտագործել միայն ձուկ և բուսական յուղ
Այս փոփոխությունների օգտին քվեարկում են բոլորը, բացի հինգ եպիսկոպոսներից: Հենց Սիսի Խորհուրդն էլ ընտրում է նոր Կաթողիկոսին: Ընտրվում է Կոնստանտին III Կեսարացին (1307-1322), որը եկեղեցիների միավորման կողմնակիցն էր:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն