Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց լեզու  >  Հայկական անունների առաջացումը

Հայկական անունների առաջացումը

Գիտությունը, որն ուսումնասիրում է անունների և ազգանունների

առաջացումն ու ձևափոխումը, կոչվում է օնոմաստիկա: Երբ երեխան

ծնվում է, ծնողները նրան կնքում են անունով, որպեսզի տարբերեն

ուրիշներից:.

Անունների առաջացումն արմատներով գնում է մարդկության ծագման

ամենավաղ շրջանները և իրենցից ներկայացնում էին հասարակ

գոյականներ: Հետո, խոր հնադարում, մարդկանց կոչում էին մտացածին

բառերով, որոնք համապատասխանում էին արտաքին տվյալներին, կամ էլ

բառերով, որոնք արտահայտում էին երեխային որոշ տվյալներով օժտված

լինելու ծնողների ակնկալիքները: .

Օրինակ, հայկական Հրաչյա անունը նշանակում է հուր աչքեր ունեցող,

Զարմայր նշանակում է պաշտոնյա այր: Շատ հայկական արական անուններ

կազմվում են հետևյալ օրինաչափությամբ. «այր»-(հայերեն տղամարդ)

բառից առաջ ավելացնելով բնութագրիչ որևէ ածական: Նմանակերպ

իգական անունների շատ մասը կազմվում են «դուխտ»-(հայերեն դուստր)

բառից առաջ ավելացնելով արևէ արական անուն (հիմնականում աղջկա

հոր անունը): Օրինակ Որմիզդուխտ, Հայկանդուխտ և այլն:

Շատ ժողովուրդների մոտ անուններն առաջացել են կուռքերի

անուններից: Հայկական անունների որոշ մասն էլ է առաջացել

կենդանիների, բույսերի և բնության երևույթների անվանումներից:

Դրանցից են օրինակ Գառնիկ, Այծեմնիկ, Աղավնի, Արծվիկ, Շուշան,

Նարգիզ, Եզնիկ, Մանուշակ, Հասմիկ, Ծաղիկ և այլն: Սակայն նրանց

առաջացումը կապված չէ այս կամ այն բնական երևույթի, կենդանու կամ

էլ թռչնի երկրպագելու կամ պաշտելու հետ, ինչպես ընդունված է Խաղաղ

օվկիանոսի Սաոմա կղզում: Այստեղ երեխայի ծնվելու ժամանակ տվյալ

ցեղի ավագ անդամը հերթով տալիս է կուռքերի անունները: Այն անունը,

որը տրվում է հենց երեխայի ծնվելու պահին, այդ անվամբ էլ կնքվում է

երեխան: Այս տիպի հայկական անունները հիմնականում ուժի,

գեղեցկության և քնքշության արտահայտումն են:

Հին Արևելքում, մասամբ նաև Հին Հայաստանում գոյություն ունեին

հատուկ անուններ, որոնք առաջացել էին աստվածների անուններից:

Դրանց թվին են պատկանում օրինակ Արամազդ, Անահիտ, Աստղիկ

անունները: Քրիստոնեության ընդունումից հետո հիմնականում

տարածում գտան Հին և Նոր Աստվածաշունչներում տեղ գտած անունները:

Սակայն զարգացած մշակույթ ունեցող ազգերը պահպանել էին նաև իրենց

հնագույն անունները: Քրիստոնեական անունները տարածվեցին

համարյա բոլոր եվրոպական պետություններում: Սակայն

յուրաքանչյուր ազգ դրանք ձևափոխեց իրեն յուրահատուկ ձևով: Օրինակ

Հովհաննես անունը իտալերեն դարձավ Ջովաննի, ֆրանսերեն Ժան,

լեհերեն Յան, անգլերեն Ջոն, ռուսերեն Իվան: Նման ձևով հայկական

կենցաղ մտան նաև Կարեն, Աբել, Եվա, Լազար անունները:

Արական և իգական անունները զանազանելու համար կարելի է օգտվել

հետևյալ կանոնից. իգական սեռի անունների մեծ մասն ավարտվում են -

ուհի, իսկ արական սեռի անունները հիմնականում -այր

վերջածանցներով: Սակայն ոչ բոլոր հայկական անուններն են նման ձևով

դասակարգվում:

Հայկական անուններում շատ են աշխարհագրական հատուկ անունները

(Հայաստան, Արարատ, Անի, Վանիկ, Վանուհի, Արաքսի, Մասիս, Տարոն): Մի

շարք անուններ էլ ունեն կրոնական բովանդակություն և համարվում են

օտարալեզու քրիստոնեական անունների թարգմանությունները.

Հարություն - (կապված է Քրիստոսի Հարության հետ),

Խաչատուր - (կապված Քրիստոսի խաչելութան հետ),

Առաքել - առաքյալ,

Աստվածատուր - Աստծո տված:

Վերը նշված անունները թարգմանված են հունարենից:

Կան նաև կրոնական բովանդակության նոր անուններ.

Համբարձում - (կապված Քրիստոսի Համբարձման հետ),

Գալուստ - Քրիստոսի գալուստ,

Սրբուհի - սուրբ,

Ավետիս - (կապված Քրիստոսի սբ. Ավետիսի հետ),

Մկրտիչ - (կապված սբ. Մկրտության հետ):

Շատ անուններ մարդու ներքին կամ արտաքին արժանիքների վառ

արտահայտումն են.

Ժիրայր - ժիր տղամարդ,

Պատվական - պատվով այր,

Համեստ - համեստ, առաքինի կին,

Նազան - քնքուշ, հեզանազ,

Գեղեցկուհի - գեղեցիկ կին,

Մաքրուհի - մաքրասեր կին:

Որոշ անուններ, չնայած օտար ծագմանը, այնուամենայնիվ ձևափոխվել

են և դարձել հայկական (Եղիշե, Վահրամ, Ռուզան, Սեդա և այլն): Իսկ կան

անուններ, որոնք չնայած այն բանի, որ օգտագործվում են այլ ազգերում,

բայց համարվում են հայկական (Ռուբեն, Սամվել, Լևոն և այլն):

Հայկական անունների հետազոտությամբ խորապես զբաղվել է Հրաչյա

Աճառյանը, կազմելով իր տեսակի մեջ յուրատեսակ հինգ - հատորանի

«Հայկական անձնանունների բառարան»-ը: Հայերը այն հազվագյուտ

ազգերից են, որոնց հաջողվում է համարյա ամբողջությամբ վերծանել

իրենց անունները և գտնել դրանց ծագման սկզբնաղբյուրները: Եվ եթե

ուշադիր լսեք բացարձակ հնչեղ և բովանդակալից հայկական անունները,

ապա առանց մեծ դժվարության կհասկանաք նրանց մեջ պարփակված իմաստը.

Արևիկ - արև,

Աստղիկ - աստղ,

Ազատ - ազատ,

Արփի - արևի շող,

Ռազմիկ - ռազմիկ,

Դրախտ - դրախտ,

Մարտիկ - մարտիկ,

Զեփյուռ - մեղմ քամի, զեփյուռ:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն