Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Քրիստոսի մեջ Երկու Բնությունների միավորման խնդիրը

Քրիստոսի մեջ Երկու Բնությունների միավորման խնդիրը

Հիսուս Քրիստոսի մեջ Երկու Բնությունների միավորման դոգման քննարկել և ընդունվել է Տիեզերական Ժողովների ժամանակ – Երրորդ Ժողով (Էփեսոսյանն ընդդեմ Նեստորականի), Չորրոդ Ժողով (Խալկեդոնականն ընդդեմ Էվտիքիոսի) և Վեցերորդ Ժողով (Կոնստանտինոպոսլիսինն ընդդեմ մոնոֆելիտների):
431 թվականին Էփեսոսյան ժողովն ընդունեց արքեպիսկոպոս Կիրիլ Ալեքսանդրիացու հավատի տեսությունն այն մասին, որ «Աստվածոււթյունն ու Մարդակերպարությունն Հիսուս Քրիստոսի մեջ կազմել են Միացյալ Բնություն, այս երկու անտեսանելի և անբացատրելի տաբեր Սկիզբները Մեկի մեջ միավորելու միջոցով»:
451 թվականին Չորրորդ տիեզերական Ժողովը պառակտություն մտցրեց Քրիստոսի եկեղեցու մեջ, դրանով իսկ ավելի հեռացնելով Հայկական և Բյուզանդական Եկեղեցիներն իրարից :
VI դարի սկզբին, Հայկական եկեղեցին քննադատեց IV Տիեզերական Ժողովի բանաձևը: Իր հերթին Ուղղափառ Եկեղեցիները դուրս եկան Հայկական եկեղեցու դեմ, մեղադրելով նրան մոնոֆիզիտ հերետիկոսության մեջ: Եվ Հայկական Եկեղեցին և Տիեզերական Ժողովը քննադատեցին մոնոֆիզիտություն քարոզող Դիոսկոր Ալեքսանդրիացուն և նրան Սրբի կոչում չշնորհեցին:
Ըստ Նոր Կտակարանի, Մարիամ Աստվածածինն լույս աշխարհ է բերել Աստվածային Խոսքը, որն ընդունել է կատարյալ մարդկային կերպարանք: Ելնելով դրանից, Եկեղեցին ժխտել է դոկետը (քրիստոնեական հերետիկոս ուսմունք, Քրիստոսի երկրային կյանքի թափանցիկության մասին) և հաստատել է Քրիստոսի իրական կերպարանափոխման փաստը, իսկ ժխտելով արիանը (հնագույն հերետիկոս ուսմունք, որը հաստատում է Քրիստոսի ստեղծված Բնությունը)- հաստատել է Նրա Աստվածությունը: Եվ այդպես էլ պարզ չի դառնում, միավորվում են այդ երկու Բնությունները Քրիստոսի մեջ, թե մնում են իրարից անկախ և իրար վրա ազդեցություն չեն գործում:
Տարբեր աստվածաբանական դպրոցներ այդ հարցի մասին ունեին տարբեր կարծիքներ: Ալեքսանդրիական դպրոցի ներկայացուցիչները, արքեպիսկոպոս Կիրիլի գլխավորությամբ, գտնում էին, որ բոլոր բնությունները միացյալ են, սակայն միացումից հետո Երկու Բնության տարրազատումն անիմաստ է, ուստի Որդին ունի Մեկ Բնություն:
Անտիոքի աստվածաբանները հաստատում էին, որ Աստվածային և Մարդկային Բնությունները իրար հակասող մեծություններ են, և չեն կարող միավորվել Մեկ Ամբողջության մեջ: 431 թվականին Երրորդ տիեզերական Ժողովը քննադատում է Նեստորի կրոնական ուսմունքը, քանի որ այն քարոզում էր Երկու առանձին Բնությունների առկայությունն Աստծո մեջ, և նա ժխտում էր, որ Սուրբ Կույսն Աստվածածին էր:
Հայկական Եկեղեցու Ուսմունքը Որդի Աստծո մեջ Երկու Բնությունների միաբանման մասին, վերջնական տեսքի է բերել սբ. Ներսես Շնորհալին. «Խոստովանում ենք, որ Սուրբ Երրորդության Միավորումը Որդին է և Նա ապրել է Կույսի արգանդում, ընդունելով Կույսից մեր մեղավոր և ողորմելի բնությունը, հոգին և մարմինը: Խոսքը ...Էվտիքիոսի մոլորյալ իմացությամբ, Խոսքը անցել է Նրա միջով, ասես ինչ-որ ուղով:
Երկու բնությունները, անփոխարինելի և անբացատրելի, միավորվելով, ստեղծել են Մեկ միություն և այդ Միության մեջ չի կորսվել Երկու Բնություններից և ոչ մեկը»: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն