1877թ. հունիսի 6 - ին քաղաք - ամրոց ԲԱՅԱԶԵՏԻ պատերը ցնցվեցին օսմանների հարվածներից: Բայց քաղաքը կանգուն մնաց: Կանգուն մնաց, որպեսզի ցույց տա հայ և ռուս ժողովուրդների ուժն ու ոգու տոկունությունն ընդդեմ թշնամու: Կանգուն մնաց, որպեսզի փրկի ոչնչացումից հայ ժողովրդի դարերի խորքից եկող մշակույթի գոհարներն ու անգին գանձերը:
ԲԱՅԱԶԵՏ քաղաք - ամրոցը դարձել է մեր ձեռնարկության տարբերանշանը, քանի որ ԲԱՅԱԶԵՏի հիմնական նպատակն է պահպանել հայկական մշակույթն ու կուլտուրան, մատուցել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին նրա ինքնատիպ եկող արժեքները: Կազմակերպությունների բացառիկ ձևը, որպիսին հանդիսանում է ԲԱՅԱԶԵՏը, հնարավորություն է տալիս մեզ համակարգված իրականացնել հայկական կուլտուրայի առաջխաղացումը Պերմի Երկրամասում:
ԲԱՅԱԶԵՏը իր գործունեությունը սկսել է 2005 թվականի փետրվարի 1-ին: Չնայած մինչև ԲԱՅԱԶԵՏի պաշտոնական բացումը, անց են կացվել աշխատանքներ ուղղված Պերմի և Երկրամասի շուկայի հագեցվածության վելուծությանը, այնպիսի կազմակերպություններով, որոնք իրականացնում են ամբողջ ընտանիքի հանգիստն ու ժամանցը: Ստացված տվյալների հիման վրա որոշվել է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք կունենային պահանջարկ ու հետաքրքիր կլինեյին մեր քաղաքի բնակիչներին:
Այսօր մեր ԲԱՅԱԶԵՏի գործունեությունը միավորում է այնպիսի ուղղություններ, որպիսիք են՝
Մեր նպատակը ոչ միայն բոլոր ցանկացողներին Հայաստանի կուլտուրայի և մշակույթի հետ ծանոթացնելն է, այլ նաև նրանց մեր ռեսուրսներից օգտվելու լայն հնարավորություն տալը:
Այդ նպատակով էլ առաջարկում ենք առավելագույնս մատչելի գներ մեր բոլոր ծառայությունների համար:
Առաջին մասնաճյուղը ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԻ «ԲԱՅԱԶԵՏ» արտադրամասն է: Բնական քարից ամրոցների ու դղյակների շինարարությունը միշտ էլ լայն կիրառում է ունեցել հայկական քաղաքաշինության մեջ: Հնադարյան ճարտարապետական ոճով շենքերի դեկորն ու ձևավորումը այսօր էլ դիզայնի առաջադեմ ուղղություններից է: Մեր դեկորատիվ քարը կարելի է օգտագործել երեսապատման և ներքին հարդարման համար, ինչպես գրասենյակային, այնպես էլ բնակելի տարածքների համար: Քարեպատման նմանարկումը տալիս է ժամանակի զգացում, առաջացնում է բնական հումքի տպավորություն: Մենք հուսով ենք, որ ԲԱՅԱԶԵՏ արտադրամասի արտադրանքը կօգնի ձևափոխել և զարդարել մեր քաղաքը:
Մեր երկրորդ նախագիծը ԲԱՅԱԶԵՏ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԱԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ է, որն զբաղվում է դեպի Հայաստան ճանապարհորդությունների իրականացմամբ: Հայաստանը հնագույն քրիտոնեական պետություն է, որի պատմությունը գալիս է երկու հազարամյակների խորքից: Այն հնագույն կուլտուրայի գանձատուն է իր անկրկնելի պատմա - ճարտարապետական հուշարձաններով, խաչքարներով, որոնք պահպանվել են Բիբլիական ժամանակներից: Բարձրադիր գետերն ու լճերը, ամեհի ժայռերն ու կիրճերը, կուսական անտառները, միահյուսվելով աննման գեղեցկություն են հաղորդում այս դրախտավայրին: Հայաստանի հանգստավայրեր, իրենց հանքային աղբյուրներով և լեռնադահուկային կենտրոններ, որոնք հայտնի են ակտիվ հանգստի և ճանապարհորդության սիրահարներին, ամեն տարի այցելում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր մեր հայրենակիցներ:
ԲԱՅԱԶԵՏի գործունեության նոր ճյուղը - ԲԱՅԱԶԵՏ ՍՐՃԱՐԱՆ - ՌԵՍՏՈՐԱՆՆ է, Հայաստանի փոքրիկ անկյունը մեր քաղաքում: Ձեզ կուրախացնի հայկական ավանդական խոհանոցի բազմազանությունը, պատրաստված Հայաստանից եկած խոհարարների հմուտ ձեռքերով: Ավանդական խոհանոցի գունագեղությունն ու անկրկնելի համը ամբողջացնում են Հայաստանից ստացված գինիներն ու կոնյակները: Մեր ռեստորանի դռները բաց են նաև մեր փոքրիկների համար: Հատուկ մանկական ճաշացանկով - հայկական փքաբլիթներ, արևելյան հալվա և այլ քաղցրեղեն: Ցանկացողները կարող են պատվիրել մեր ռեստորանի ուտեստներից հեռախոսով կամ մեր կայքում: Ռեստորանն առաջարկում է տարբեր շոու ծրագրեր, ներառյալ երեկոյան պարային և ցերեկային մանկական դիմակավորված ներկայացումներ: Այդ ծրագրերը Ձեր կամ Ձեր երեխայի միջոցառումը կդարձնեն ավելի վառ ու տարրաբնույթ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» նախագիծն առաջարկում է ծանոթանալ հայ ժողովրդի մշակույթին և պատմությանը, սովորույթներին և արմատներին մեր կոնցեռնի կայքի էջերում: Նախագծի շրջանակներում կազմակերպվել է հուշանվերների տոնավաճառ, ինչպես նաև ռուսերեն թարգմանված հայ գրողների գրքեր, սկավառակներ ժամանակակից հայկական երաժշտությամբ և տարբեր հայկական գեղարվեստական և փաստագրական ֆիլմերով:
Կազմակերպվում են նաև համերգներ և հանդիպումներ հայ երաժշտության և կուլտուրայի ականավոր գործիչների, կոմպոզիտորների, երգիչների հետ: Մենք ուրախ ենք, որ կազմակերպված համերգներն անցնում են լեփ - լեցուն դահլիճներով: Հուսով ենք, որ ԲԱՅԱԶԵՏի գործունեության շնորհիվ հայկական կուլտուրա և մշակույթը գնահատողների թիվը կավելանա:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |