Концерн 'БАЙАЗЕТ'

1915-1916 թվականների իրադարձությունները

1915 թվական
հունվարի 1-Բուրսայի իթթիհաթի ներակայացուցիչը հայտնում է Իթթիհաթի կենտրոնական կոմիտեին այն մասին, որ տեղի հանցագործ տարրերն ու ավազակախմբերը գրանցվել են որպես Հատուկ Կազմակերպության(հանցագործներից բաղկացած գաղտնի միավորում, որի գերխնդիրն էր հայերի զանգվածային կոտորածը) անդամներ:
Վանա վիլայեթի Գավառի շրջանի նահանգապետի տեղակալը հրաման է ստանում սպանել բոլոր հայ զինվորներին, որոնք ծառայում էին իր շրջանի թուրքական բանակում:
հունվարի 5-թուրքական ղեկավարությունը մեղադրում է Սիվասի բանակի բոլոր հացթուխներին թուրք զինվորներին թունավորելու կեղծ մեղադրանքով: Հացթուխներին դաժանորեն պատժում են, չնայած այն բանի, որ բժիշկների մի խումբ հերքում է թույնի առկայության փաստը հացի մեջ և ի ապացույց դրա անձամբ փորձում են այդ հացը: Քանի որ այդ փաստը համարվում էր կառավարության կողմից կոտորած հրահրելու պատրվակ, ապա մեղադրանքը այդպես էլ չհանվեց:
հունվարի 8-թուրքական և քրդական հակահայկական հրոսակախմբերը հարձակվում են Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հայկական և ասորական գյուղերի վրա: Նրանք շրջափակում են Թավրիզ և Ուրմիա քաղաքները և պաշարման մեջ պահում հունվարի 8-ից մինչև 29-ը: Միայն Ուրմիայից 18000 հայ, ինչպես նաև շատ ասորիներ և պարսկական մահմեդականներ փախչում են Կովկաս:
հունվարի 12-Սիվասի վիլայեթի գեներալ նահանգապետ ահմեդ Մուամմերը հրաման է տալիս Տավրոս- կոյայի և այլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետերի ոչնչացման մասին, որպեսզի անհնարին դարձնեն հայերի հետագա ազատագրական պայքարի հավանականությունը: Սիվասում հարմար դիրք ունեցող հայկական շենքերը սեփականացվեցին:
հունվարի 16-Սարիղամիշի կռվի վերջին մարտերը: Թուրքական բանակը գլխովին ջախջախված է: Նրա կորուստը կազմում է 85 000 զինվորից 70 000 զոհ:
հունվարի 19-Էնվերը Սարիղամիշում պարտւթյուն կրելուց հետո Էրզրումից տեղափոխվում է Սիվաս: Բանակին նա հրաման է տալիս չենթարկվել գերմանական հրամանատարներին, այլ կատարել միայն իր հրամանները, ինչպես նաև զորակոչում է բոլոր արական սեռի մարդկանց, ովքեր մինչև այդ ազատված էին ծառայությունից: Դա աշխատունակ քաղաքացիներն էին 18-20 և 45-52 տարեկան հասակի:
հունվարի 22-Էնվերը Սիվասից մեկնում է Կոնստանտինոպոլիս: Այնտեղ նա ճառով դիմում է հայերին, հայտնելով իր երախտագիտությունը նրանց գերազանց ծառայության համար Կովկասյան և այլ ճակատներում: Էնվերը փորձում է հերքել հայերի կասկածը, որոնք դեռևս չէին ենթարկվել զանգվածային տեղահանումների և կոտորածի, քանի որ Պոլիսում շատ եվրոպահպատակ քաղաքացիներ կային:
հունվարի 23-լինելով ռազմական ուժերի նախարար, Էնվերը հրամայում է գնդակահարել նրանց, ովքեր չեն ենթարկվի իր հրամաններին:
փետրվարի 2-Թալեաթը հայտնում է գերմանիայի դեսպան Կաունտ ֆոն Վանգենհայմին, որ պատերազմը միակ հարմար պատրվակն է հայկական հարցն իրենց հարմար լուծելու համար:
փետրվարի 10-Գերմանական գեներալ-մայոր Պոսսելդտի ներկայությամբ սպանվում է Օսմանյան բանկի երկրորդ տնօրեն Ս. Պաստերմաջյանը: Պոսսելդտը հայտնում է, որ թուրքական իշխանությունները չեն հետաքննել և ոչինչ չեն ձեռնարկել սպանությունը կանխելու համար: Երրորդ Բանակի նոր հրամանատար է նշանակվում Մահմուդ Քամիլը, որը փոխարինում է այդ պաշտոնում Էնվերի կնոջ եղբորը, որը մահացել էր տիֆից:
փետրվարի 14-Վանի նահանգապետ Տաքիր Ջեվեդը հաղորդագրություն է ստանում, որում ասվում է, որ տեղական իշխանությունները պետք է շտապ սկսեն հայերի բնաջնջումը Վանում:
փետրվար-Մուշի նահանգապետը 70 ոստիկաններին հրաման է տալիս հարձակում գործել Կոմս գյուղի վրա և սպանել Հայ Դաշնակների Կուսակցության ղեկավար Ռուբենին և նրա համախոհներին: Ռուբենը և նրա ընկերները դիմադրություն են ցույց տալիս և արդյունքում նրանց հաջողվում է փախչել Կովկաս:
փետրվարի 19-Թալեաթն ու երիտթուրքերի մնացած պարագլուխները երթական ժողովի ժամանակ որոշում են ընդունում, որ եթե միացյալ ուժերի նավերը շարունակեն մրտանցել Դարդանելով, ապա Թուրքիան հրի կմատնի Կոնստանտինոպոլիսը, կականապատի Սոֆիան և կոչնչացնի քրիստոնյա բնակչությանը: Կոնստանտինոպոլիսի բոլոր ոստիկանական տեղամասերը հագեցվում են վառելիքով, որպեսզի հարկ եղած դեպքում գործածվի:
փետրվարի 21-քրդա-թրքական հրոսակները հարձակում են գործում Փուրք գյուղի վրա, որն ուղեկցվում է դիակապտություններով, սպանություններով և տեղի բնակչության բռնություններով:
փետրվարի 26-Վանի հայ պատգամավոր Վռամյանը Թալեաթին հղած իր նամակում խորհուրդ է տալիս Վանա վիլայեթից հեռացնել հրոսակախմբերի մեծ մասը: Ռազմական նախարար էնվերը խորհրդի է հրավիրում 75 իթթիհաթականների: Այդ գաղտնի ժողովի ժամանակ ընդունվում են վերջնական ուղղոմները հայերի ջարդի հետ կապված: Ապացույցները ցույց են տալիս, որ Գենոցիդի մասին որոշումը կայացվել է մի քանի տարի առաջ:
փետրվարի 27-հայտարարվում է Սիվասի նահանգի գյուղերի վրա համատեղ հարձակման մասին, որն ուղեկցվում էր դիակապտություններով և սպանությունների աճող քանակով: Չոմախլու գյուղում և մոտակա շրջաններում իշխանությունները հայերից պահանջում են հանձնել ողջ զենքն ու զինամթերքը:
մարտի 1-Մարաշում թրքական բանակում ծառայող հայերից ետ են վերցվում համազգեստն ու զենքը:
մարտի 3-երիտթուրքերի կենտրոնական կոմիտեն ուղերձ է արձակում, որում ասվում է հայերին ոչնչացնելու որոշման մասին: Էրզրումում ծառայող հայազգի զինվորներից վերցվում է համազգեստն ու զենքը: Բրիտանիան որոշում է ընդունում Դարդանելի վրա հարձակման մասին:
մարտի 5-հայտնի է դառնում հիմնական թրքական կայազորի և քրդական հրոսակների հայկական և ասորական գյուղերի վրա հարձակման մասին:
մարտի 7-Իսկանդերունում իրականացվում է զենքի հավաք և հայերի զանգվածային ձերբակալություններ:
մարտի 9-կանոնավոր բանակի զորամասերն ու հրոսակախմբերը հարձակվում են Զեյթունի վրա: Հայերի ինքնապաշտպանության ժամանակ զոհվում են 6 ոստիկան:
մարտի 12-Ալաշկերտի շրջանում տեղի են ունենում զանգվածային ջարդե և կողոպուտներ, որոնք ընդանուր հայասպան քաղաքականության մասն էին կազմում:Դորթյոլում իրականացվում են հայերի ընդանուր ձերբակալություններ:Պաշտոնական փաստաթղթերում նշվում է , որ նրանց ուղարկելու են մասնակցելու Հալեպի ճանապարհների վերակառուցման աշխատանքներին: Սակայն դրանից հետո այդ հայերի ճակատագիրը մնում է անհայտ: Նույն օրն էլ Էնվերը մեկնում է Բեռլին կայզեր ՎիլհելմII-ի հետ հանդիպման:
Մարտ-Պառլամենտի անդամներից կազմված հանձնաժողովը շրջում է Անատոլիայի քաղաքներով: Այդ հանձնաժողովի անդամներն էին Ֆազիլ Բերկին, պատգամավորներ Չանքրից, Ուբեդուլլից, Սմիրնայից և Բեհադին Շաքիրը, որը Իթթիհաթի կենտկոմի անդամն էր: Թուրք ազգաբնկչության հետ զրույցներում նրանք հայերին նկարագրում էին որպես թուրքերի մահացու թշնամիների և կոչում էին ոչնչացնել նրանց:
մարտի 14 –Կիլիկիո Տան Կաթողիկոս Սահակը Զեյթունի հայերին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում դիմադրություն ցույց չտալ թուրքերին:
մարտի 16 –Ռուսական զորքերը առաջ են շարժվում Ուրմիայով և Թավրիզով:
մարտի 18-միացյալ ուժերը սկսում են հարձակումը Դարդանելի նեղուցի վրա:
Զեյթունում թուրքերը ձեռբակալում են շատ հայ մտավորականների և հայտնի դեմքերի: Նրանց կտտանքների են ենթարկում և վերջում սպանում:
մարտի 19-Սիվասում բնակչությանն ահաբեկելու նպատակով հրապարակայնորեն կախաղան են հանվում Գուրուն քաղաքից 6 հայ զինվորներ:
Սմիրնայից ոչ հեռու սպանում են հույն զորակոչիկների:
Մարտ-Երիտթուրքերի շրջանում հայտնի հրապարակախոս Օմար Հաջին այցելում է Հալեպպո, Ադանա և շրջակա քաղաքներ, որպեսզի պայքարի հանի տեղի մահմեդականությանը:
մարտի 24-Շեթե ջոկատները ոստիկանների հետ միասին հարձակվում են Զեյթունի Բաբերթ, Թերքան քաղաքների, ինչպես նաև Բիթլիսի հայերի վրա:.
մարտի 26-Կիլիկիո տան կաթողիկոս Սահակը կրկին դիմում է հայերին, թուրքերին չդիմադրելու կոչով: Զեյթունում ձերբակալվում են 30 հայ առաջնորդներ:
մարտի 28 – Հայ Դաշնակների ղեկավարներից մեկը, Մուրադը խույս է տալիս ձերբակալումից և մի շարք համարձակ փախուստներ անելով, հասնում է Կովկաս: Դիարբեքիրի նահանգապետ Համիդին հեռացնում են պաշտոնից, ոչնչացման մասին հրամանին չենթարկվելու պատճառով: Նրա տեղն զբաղեցնում է Ռաշիդը:
մարտի 29 – Հալլեպո նահանգի մայրաքաղաքում Ջեմալը հրապարակավ հայտարարում է, իբր Զեյթունի հայերն ապստամբություն են բարձրացրել և հրամայում է թուրք զորքերին դեմ գնալ տեղի իշխանությանը և միջոցներ ձեռնարկել հայերի ոչնչացման համար: Ի համալրումն 3 զորագնդերի, որոնք Զեյթուն էին բերվել հունվարին և փետրվարին, քաղաք են ուղարկվում նաև հրետանին և թուրքական կանոնավոր բանակի 3 զորախումբ:
մարտի 30 –Չոմաքլուի հայերը ենթարկվում են զանգվածային ջարդերի և կտտանքների:
մարտի 31-Մարաշում թուրք իշխանավորները համընդանուր ժողով են հայտարարաում, որի նպատակն էր կոտորածի նախապատրաստումը: Գործելով մարտի 29-ին ընդունված հրամանով, ղեկավարությունը հրամայում է տեղի պաշտոնավորներին չխառնվել այդ գործընթացին: Սկսվում է հայերի բռնի տեղահանումը Զեյթունից: Բնակչության մի մասին ուղարկում են Կենտրոնական Անատոլիայի Կոնյա, իսկ մնացած մասին Սիրիական Դեր-էլ-զոր անապատ....
Մարտ-Կոնստանտինոպոլիսի հայկական առաջատար պարբերական «Ազատամարտը» Ոստիկանության կոմիսար Օսման Բեդրիի հրամանով փակվում է: Տպագրական հաստոցները ուղարկվում են երիտթուրքերի տպագրական արտադրամաս, որտեղ լույս էր տեսնում «Թանին» լրագիրը, որի գլխավոր խմբագիրն էր Հուսեին Ջահիդը, իսկ տեղակալը Ահմեդ Էմինը:
ապրիլի 1 – անց են կացվում հայ քաղաքական գործիչների զանգվածային ձերբակալումները Սիվասում և այլ վիլայեթներում:.
ապրիլի 2-Բիթլիսում և Էրզրումում լուրեր են տարածվում հայերի կողոպուտների և ձերբակալությունների մասին: Սիվասում ոստիկաններն ու շիյաթները կանոնավոր հարձակումներ են գործում հայկական գյուղերի վրա:
ապրիլի 3-(Զատկի շաբաթ) զանգվածային ձերբակալություններ և զենքի որոնում Մարաշում և Հաճնում, զենքի բոլոր տեսակների, ներառյալ կենցաղային դանակները, առգրավում: Խուզարկություններն ուղեկցվում էին զանգվածային բռնություններով:
ապրիլի 8-Զեյթունի շրջանում կառավարական ուժերը գնդակահարում են Բոսնիայից եկած թուրք վտարանդիներին: Հայտարարվում է թրքական 8000 հոգանոց կանոնավոր բանակի Զեյթունում տեղակայման մասին: Նույն ժամանակ սկսվում է տեղի հայերի բռնի տարահանումը կամ էլ ոչնչացումը: Զեյթունի հայտնի հայկական տաճարը հրի է մատնվում:
ապրիլի 9-թուրք իշխանությունները հայտնում են Մարաշում հայերի տեղահանման մասին և քաղաքացիական ծառայության մեջ գտնվող մարդկանց արգելում են միջամտել այն հիմունքներով, որ մարտի 16-ին բանակին տրված հրամանը տարածվում է տվյալ դեպքի վրա:
ապրիլի 11-Թալեաթը հայ պատգամավոր Պետրոս Հալաջյանին խոստանում է, որ բնակչության զանգվածային ոչնչացում չի լինի:
ապրիլի 12-Բիթլիսի և Էրզրումի գյուղերի վրա մշտական հարձակումները թրքական իշխանությունները արդարացնում են հայերի պատերազմի պատճառ լինելու կեղծ մեղադրանքը:
Մարտի վերջ-ապրիլի սկիզբ-թրքական կառավարությունն արգելում է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին գաղտնագրված հաղորդագրություններ ուղարկել ամերիկական հյուպատոսներին և զրկում է նրան թրքական վարչություններով չանցած հաղորդագրություններ ստանալու դիվանագիտական իրավունքից:
ապրիլի 14-Վանա նահանգապետ Թաքիր Ջեվադը հրավիրում է Վանա Դաշնակների ղեկավար Իշխանին մասնակցելու գումարվելիք խորհրդաժողովին:
ապրիլի 15-Թալեաթը, Էնվերն ու Նազիմը տեղական իշխանություններին գաղտնի հրաման են ուղարկում, որում մանրամասն հրահանգավորված էր Թուրքիայում բնակվող հայերի տեղահանումն ու ոչնչացումը:
Վանի մոտակա գյուղերից մազապուրծ հայերը հայտնում են, որ Վանա վիլայեթի 80 գյուղեր ոչնչացվել են և 3 օրում սպանվել են 24 000 հայեր:
ապրիլի 16-նահանգապետ Թախիր Ջեդեթի հրամանով, քրդական գյուղում շեթե հրոսակախմբի անդամները գիշերը գաղտնի սպանում են Դաշնակցության ղեկավարներ Վռամյանին և Իշխանին:
ապրիլի 17-բարեկամաբար տրամադրված քրդերը հայտնում են Վանի բնակիչներին Վռամյանի և իշխանի սպանության մասին: Հայերը կազմակերպում են թրքական հանկարծակի հարձակումներից պաշտպանվելու ջոկատներ: Նրանք պաշտպանում են իրենց քաղաքը մինչև ռուսական զորքերը, որոնց մեջ կային նաև հայ կամավորականներ, միանում են նրանց մայիսի 23-ին:
ապրլի 18-մինչև ամսի վերջ Վանա վիլայեթի գյուղերում սպանվում են 32 000 հայեր, ներառյալ հեռավոր գյուղերի բնակիչներին: Էրզրումի պաշտոնյա թուրքերը ցանկություն են հայտնում համաժողով գումարելու, սակայն բանակն արգելում է այդ անել: Մնացած շրջկենտրոններում ևս արգելվում են նմանատիպ հավաքները, հիմնավորվելով, որ հենց բանակն է պատասխանատու հայկական բնակչության հարցերի կարգավորման մեջ:
Վանի նահանգապետը հայ բնակչությունից պահանջում է հանձնել զենքերը, սակայն հայերը հրաժարվում են, քանի որ քրդա-թրքական հրոսակներն արդեն նեղում էին շրջակա հայկական գյուղերին:
ապրիլի 19-իրականացվում են խուզարկումներ և զանգվածային հետապնդումներ:
ապրիլի 20-տեղեկանալով կատարվելիք ջարդի մասին, վանեցիները դիրքավորվում են և պատրաստվում ինքնապաշտպանության:
Թրքական իշխանություններն օգտագործում են այդ փաստը Կովկասյան ճակատում և հայերի ապստամբությունները, որպեսզի արդարացնեն իրենց ստոր մտահղացումը:
Ավարտվում է Զեյթունի 25 000 հայերի տեղահանությունը: Լայնածավալ ձերբակալություններ են իրականացվում նահանգապետ Ռաշիդի հրամանով Զեյթունում: Ձերբակալվում են Հնչակ կուսակցության 20 անդամները, նրանց տեղափոխում են Կենտրոնական բանտ, որտեղ նրանք կանգնում են ռազմական դատարանի առջև: Նույն թվականի հունիսի 2-ին նրանց հրապարակավ կախաղան են հանում:
ապրիլի 24-Կոնստանտինոպոլիում ձերբակալում և սպանում են 800 քաղաքական ակտիվիստների, գրողների և մտավորականների: Սկսվում է հայերի բարբարոսական ցեղասպանությունը: Ցեղասպանությանը զոհ դարձան գրողներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Սևակը, Արտաշես Հարությունյանը, Թլկատինցին, Երուխանը, Տիգրան Չեքյուրյանը, Սմբատ Բյուրատը, հրապախոս և խմբագիրներ Նազարեթ Տաղավարյանը, Տիգրան Քելեքյանը, Գագիկ Օզանյանը և այլոք: Հաշվի առնելով ներքին գործերի նախարար Թալեաթիհետ ունեցած վաղեմի կապերը չեն ձերբակալվում միայն երկու պատգամավոր Վարդգես և Գրիգոր Զոհրապները: Սակայն նրանց ևս շուտով ձերբակալում են Իթթիհաթի անօրինությունների դեմ ընվզելու համար: Գրիգոր Զոհրապին տանջամահ են անում, գլուխը քարերով ջարդելով:
Նույն օրը ձերբակալվում է Պոլիսի առաջատար հայկական «Ազատամարտ» պարբերականի խմբագիը և ողջ աշխատակազմը: Նրանց ուղարկում են Դիարբեքիր, ազատազրկման մեջ պահում մինչև հունիսի 15-ը, որից հետո սպանում են:
Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը հարգում է Եղեռնի զոհերի հիշատակը աշխարհի բոլոր ծայրամասերում:
ապրիլի 26-Մուշում առանց դատաստանի գնդակահարում են երեք հայերի:
ապրիլի 27-հայերի երկրորդ համահավաք կազմակերպելու փորձը, նրանց բնաջնջելու նպատակով, այս անգամ կանխվում է Էրզրումում, տեղական իշխանությունների կողմից, որն այս կերպ ցանկանում էր խոչընդոտել բանակի անօրինություններին: Մերզիֆոնում ձերբակալում են 26 հայ կուսակցական առաջնորդների: Հայերի տներում սկսվում է երկշաբաթյա հետախուզությունները, զենք բռնագրավելու նպատակով, որն ուղեկցվում էր կանանց և երեխաների բռնություններով:
ապրիլի 27 – 30-սկսվում է հայերի բռնի տեղահանումը Դյուրտ-Յոլում: .
ապրիլի 29-Պոլսում ձերբակալվում են Ռուսաստանի հայազգի քաղաքացիներ: Սկսվում է Պոլսի հայերի բռնի զինաթափումը, որն ուղեկցվում էր բնակչության հետ դաժանաբար հաշվեհարդարով:
ապրիլի 30-Նահանգապետի տեղակալ էրզինյանը սկսում է հայերի հետապնդումը և անց է կացնում զանգվածային ձերբակալություններ հայ մտավորականության շրջանակներում:
մայիսի 1-Խարպութում սկսվում են Եփրատի Ամերիկական համալսարանի պրոֆեսորների և դասախոսների ձերբակալումները:
մայիսի 2-Խալիլ փաշայի զորքը ռուսական բանակից պարտություն է կրում Կովկասում և հյուսիսային Իրանում: Խալիլը նահանջում է դեպի Վան, Բիթլիս և Մուշ, որտեղ մասնակցում է հայերի կոտորածին: Կոնստանտինոպոլիսում ձերբակալում են 3000 անգլիական և ֆրանսիական պետաշխատողների:
մայիսի 3-զանգվածային հետախուզություններ են անցկացվում Հալլեպոյում: Ղեկավարությունը Զեյթունում տեղաբաշխում է Մակեդոնիայից թուրք վտարանդիներին: Սկսվում է Էրզրումի վիլայեթի գյուղերից հայերի բռնի տեղահանումը:
մայիսի 4-սկսվում է Այնթափի հայ ղեկավարների զանգվածային ձերբակալումը: Էրզրումում ձերբակալվում են 200 հայ առաջնորդներ:
մայիսի 5-Խարպութում սկսվում են հայերի հետապնդումներն ու ձերբակալումները:
մայիսի 6-միացյալ երկրների հպատակներին Բեյրութից տեղափոխում են Դամասկոս, որտեղից էլ արտաքսում են իրենց երկրներ:
«Նյու-Յորք թայմս» լրագիրը հայտարարում է, որ երիտթուրքերը հայերի բնաջնջման քաղաքականություն են վարում:
մայիսի 9-Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Լորդ Քրեյը Էնվերին հաղորդագրություն է ուղարկում, որում նշվում է, որ էնվերն անձամբ է պատասխանատվություն կրելու, եթե 3000 անգլիական և ֆրանսիական քաղաքացիների հետ, որոնց գերի էին պահում երիտթուրքերը, ինչ-որ բան պատահի:
մայիսի 10 -Դիարբեքիրի նահանգապետի հրամանով ձերբակալվում են վիլայեթի 950 ականավոր հայեր: Զեյթուցի հայ փախստականները, որոնք ապաստան էին գտել Մարաշում, արտաքսվում են սիրիական անապատներ: .
մայիսի 12-Օսմանական խորհրդարանի պատգամավոր Վարդգեսը հանդիպում է Թալեաթին, որպեսզի հայտնի իր բողոքը ապրիլի 24-ի ձերբակալությունների մասին:
մայիսի 14-Անգլիայի և Ֆրանսիայի գերի քաղաքացիները տեղափոխվում են Անատոլիա: Կայզերի վիլայեթի Չոմախլուում ձերբակալվում են վարչակազմի 38 հայ ներկայացուցիչներ, որից հետո գնդակահարվում:
մայիսի 15-Բեյբուրդ քաղաքում ձերբակալում, հետո Ուրբաջի օղլի-դերե տեղանքում սպանվում են տեղական վարչակազմի հայ ղեկավարներին: Տեղահանվում են Էրզրումի հյուսիսային գյուղերի հայերը:
մայիսի 18-Մարաշում տեղական վարչակազմի հայ ներկայացուցիչները, որոնց վաղօրոք ձերբակալել էին, կանգնում են ռազմական դատարանի առջև:
մայիսի 19-Կովկասում հաղթանակած ռուսական բանակը, որի կազմում շատ հայ կամավորներ կային, հասնում է մինչև Վան և քաղաքը պայքարի հանում: Էրզրումի վիլայեթի Խնուսում սպանում են տեղի բոլոր հայերին:
մայիսի 21-Ռուսական բանակի կայազորները հասնում են Վան: Նրանք դիահերձումներ են անում ավիրված գյուղերում Վանի վիլայեթի քաղաքներում: Արդյունքում ճանաչում են 55 000 հայերի դիակներ: Պատգամավոր Վարդգեսը հանդիպում է ոստիկանապետ Օսման Բեդրիի հետ և իր բողոքն է արտահայտում Կոնտանտինոպոլիսի տեղական վարչական աշխատակազմի հայ ղեկավարների ձերբակալության մասին:
մայիսի 22-թուրք փախստականներին տեղավորում են Էրզրումի վիլայեթի Տորտում հայկական գյուղի դատարկված տներում:
մայիսի 24-Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարություններն իրենց հրապարակային ելույթներում նախազգուշացնում են Թուրքիային, որ «նրանք անձամբ պատասխան են տալու...օսմանական կայսրության բոլոր պարագլուխները և բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ ստոր սպանություններին»: Նշվածը միջազգային ասպարեզում առաջին դեպքն էր, երբ մեծ տերությունները թրքական իշխանության գործողությունները բնութագրեցին որպես մարդկության դեմ ուղղված ոճիր, որի համար թուրքրեի պարագլուխներից յուրաքանչյուրը պատասխանատու է անձամբ: Նորությունների Հավաս գործակալության հրատարակած Ատլանտայի միացյալ տերությունների պաշտոնական հաղորդագրության մեջ Օսմանյան Թուրքիան ուղղակիորեն մեղադրվում է հայ ազգի դեմ գործած հանցանքի մեջ:
մայիսի 25-Կոնստանտինոպոլիսում ձերբակալվում են խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապն ու Վարդգեսը, որոնք հետո սպանվում են Կարա-Կոպրույի բանտում:
մայիսի 27-գերմանական մարշալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը հայտնում է, որ հայերի տեղահանումը նախապես որոշված էր Միության և Պրոգրեսի կոմիտեում, իսկ դրա ստոր իրականացումը հանձնարարված էր նահանգապետերին, նրանց ստորադրյալներին և ոստիկանական վարչություններին: Հայկական բնակավայրերի և հայ ազգի ներկայացուցիչների բնաջնջումից մի քանի ամիս անց, առաջին անգամ հայտարարվում է Ժամանակավոր Օրենք Տեղահանման մասին: 2 000 հայեր արտաքսվում են Մարաշից: Բանտերում սպանվում են մայիսի 10-ին Դիարբեքիրում ձերբակալված 200 հայեր:
մայիսի 29-Բիշերի գյուղի բանտում սպանվում են մայիսի 10-ին Դիարբեքիրում ձերբակալված 630 հայերը: Նրանց դիակները նետվում են Տիգրիս գետը:
մայիսի 31-Ավարտվում է Չոմախլու գյուղի բնակիչների երկշաբաթյա ջարդը, որն իրականացվում էր զենքի որոնման քողի տակ:
Գերմանիայի դեսպան Հանս Ֆոն Վագենհայմը գերմանական կառավարությանը խորհուրդ է տալիս չխառնվել հայերի տեղահանաման գործընթացին:.
հունիսի 1-Դիարբեքիր վիլայեթի Բալու բնակավայրում զանգվածային ոչնչացման են ենթարկվում թրքական բանակում ծառայող 10 000 հայազգի զինվորներ:
հունիսի 4-Էնվերը հրապարակում է հայերի տեղահանմանը վերաբերվող գաղտնի և շտապ ուղերձ:
հունիսի 7-տեղահանված հայերի առաջին քարավանները Էրզինյանից ճամփա են ընկնում դեպի Սիրիական անապատներ և շարժվում են դեպի Քեմախ քաղաք:
Կոնստանտինոպոլիսի հայերն ուղերձ են հղում Գերմանիայի և Ավստրիայի դեսպանատներին հայերի բռնություններով ու կոտորածով ուղեկցվող տեղահանումը կանխելու խնդրանքով, սակայն մնում են անպատասխան:
Մեշեդլեր-Յերի անտառներում սպանում են Սիվասում ապրիլի 1-ին ձերբակալված և Անգորա վիլայեթ ուղարկված հայերին: Զանգվածային սպանության ականատեսն են դառնում փայտահատները, որոնք էլ լուրը հասցնում են Սիվասի բնակիչներին:
հունիսի 8-Էրզինյանից դեպի Սիրիայի անապատներ է ուղղվում տեղահան հայերի երկրորդ քարավանը:
հունիսի 9-Էրզինյանից ճանապարհվում է հայերի երրորդ քարավանը:
Սիվասում սպանում են թրքական բանակում աշխատող երեք բժշկական ծառայության սպաների, բժիշկ Հայրինյանին, Բժիշկ Բաղդասար Վարդանյանին և բժիշկ Մաղսուդին:
հունիսի 10–13- չորս օրվա ընթացքում Քեմախում կազմակերպված զանգվածային կոտորածի ժամանակ սպանվում են Էրզրում վիլայեթի քաղաքներից և գյուղերից արտահանված հայերը:
հունիսի12-հուլիսի3-թրքական բանակի զինվորները ոչնչացնում են ինքնապաշտպանության փորձեր անող Շապին Գարահիսարի հայերին:
հունիսի 13-Պաշտպանության նախարարը հայտնում է, որ հայերին տրված թույլտվությունները, որոնք նրանց ազատում են աքսորից, համարվում են նախնական և ժամանակավոր:
Չորրորդ օրը Քեմախում սպանված հայերի թիվը հասնում է 25 000-ի: Թրքական բանակի 86-րդ հեծելազորային և երկրորդ պահեստային հեծելազորային անձնախումբն ակտիվ մասնակցություն է ունենում նշված գործողություններին:
հունիսի 14-Ներքին գործոց նախարարի օգնական Սուբխի բեյը պահանջում է Ծովակալության պահեստներում, նավախցիկներում ծառայող հայերի ցուցակը:
Բեյբուրդից գաղթի ուղին է բռնում հայերի երրորդ քարավանը:
Ձերբակալվում են Շապին-Գարահիսարի տեղական վարչակազմի 300 հայ ներկայացուցիչներ:
հունիսի 15-Կոնստանտինոպոլիսում հրապարակայնորեն գնդակահարում են 21 հնչակյանների:
Սիվասում հրապարակայնորեն գնդակահարում են տեղական իշխանության 12 ներկայացուցիչների:
հունիսի 16-Սիվաս վիլայեթում զանգվածային ձերբակալումների արդյունքում ազատազրկվում են 3 500 հայ տղամարդ:
հունիսի 17-Մարզֆանում կալանքի են վերցվում 1213 հայ տղամարդ, 8 500 հայեր նետվում են Շապին Գարահիսարի ավերված ամրոցը, որպեսզի թաքնվեն թուրքերից:
հունիսի 18-Էրզինյանից տեղահանվում են 160 հայ ընտանիքներ:
հունիսի 19-Էրզրումից ուղևորվում է 300 ընտանիքներից բաղկացած երկրորդ քարավանը:
հունիսի 21-Հալլեպոյի նահանգապետ Ջելիլ բեյը ինքնակամ ազատվում է պաշտոնից, ի նշան բողոքի բռնագաղթի և դաժան հաշվեհարդարի դեմ:
հունիսի 23-ներքին գործերի նախարարությունը վիլայեթների նահանգապետերին հայտնում է, որ անտեր մնացած հայկական ունեցվածքի տնօրինման հանձնաժողովը պատասխանատու է թրքական վտարանդիներին հայերի տներում վերաբնակեցման համար:
Սիվաս վիլայեթում 1 500 հայ տղամարդ է ձերբակալվում:
Ներքին գործոց նախարարությունը խորհուրդ է տալիս ապահովության համար տարագիրների քարավանները իրարից բաժանել 5 ժամ քայլքի հեռավորությամբ:
Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդի հրամանով հայերի, նեստորականների, եվրոպացիների, կաթոլիկների և այլ ոչ մահմեդական ազգերի ջարդեր են իրականացվում:
հունիսի 24-Սկսվում է Շապին Գարահիսարի բնակչության բռնագաղթն ու կոտորածը:
հունիսի25-Սիվասի բնակչության զագվածային ոչնչացումն ու բռնագաղթը:
Մուստաֆա Աբդուլխալիք Ռենդու հրամանով իրագործվում է Բիթլիսի հայերի կոտորածը:
հունիսի 26-Թրքական բանակը սկսում է Խարպութի և Տրապիզոնի բնակիչների կոտորածը: Տեղահանման մասին օրիգինալ հրամանի հին թուրքերեն լեզվով գրված ֆոտոկրկնակը կարելի է գտնել ԱՄՆ Պետական պահոցում:
Էրզրումում լույս է տեսնում վճիռը, ըստ որի հաստատվում է հայ ազգաբնակչության տեղափոխումը Սիրիա:
հունիսի 27-Սամուսնում սկսվում է հայերի զանգվածային բնաջնումը:
հունիսի 28-Խարպութում ձերբակալված դասախոսներին և տեղական քաղաքական գործիչներին ոչնչացման նպատակով տեղափոխում են բանտից:
հունիսի 30-Էրզրումից 3000 հայեր մահանում են տեղահանման ժամանակ, 6 000 հայեր Զեյթունից արտաքսվում են Կոնիի անապատները և հարևան մալարիայով վարակված ճահճոտ տարածքները:
հուլիսի 1-Մծբինից, Թել-Էրմենից, Բիթլիսից, Մարդինայից բռնի տեղահանում են ասորիներին և հայերին:
հուլիսի 2 –վճիռ է կայացվում Մուշ քաղաքի բռնագաղթման մասին:
հուլիսի 3-սկսվում է Մուշ, Սասուն, Բիթլիս վիլայեթների հայերի կոտորածը:.
հուլիսի 4-Նեշեդ փաշան մեկնում է Սիվասից, Շապին Գարահիսարի հայերի ապստամբությունը ճնշելու համար թողնելով այնտեղ 3 գունդ և հեծելազորը:
հուլիսի 5-Դիարբեքիրում 2 000 հայ զինվոր են սպանում:
Սիվասից ուղևորվում է առաջին տարագիրների քարավանը: 16 օրվա ընթացքում ամեն օր քաղաքից արտաքսվում են 16 ընտանիքներ, որոնց մեծ մասին սպանում են ճանապարհին: Վերջին քարավանը քաղաքից մեկնում է հուլիսի 20-ին:
հուլիսի 6-արդեն հազար ընտանիք լքել է Տրապիզոնը և ուղևորվել դեպի հարավ:
հուլիսի 7- Խարպութում սպանվում են 800 հայ տղամարդիկ:
հուլիսի 8-Կոնստանտինոպոլիսի պատրիարքը դիմում է Արդարադատության նախարար Իբրահիմ Բեյին, սակայն նա պատասխանում է, որ իրավասու չէ խառնվել Ռազմական նախարարության գործերին:
հուլիսի 10-Բռնի տեղահանվում են Մալաթիայի բնակիչները:
հուլիսի 11-Մուշի քառօրյա ջարդերի սկիզբը: Ներքին գործերի նախարարը հրաման է տալիս հայկական թափուր մնացած գյուղերը վերաբնակեցնել մահմեդական վտարանդիներով:
հուլիսի 12-հրաման է տրվում որբ մնացած հայ երեխաներին տեղաբաշխել թրքական ընտանիքներում:
հուլիսի 13-սկսվում է Մուսա լեռան հերոսական պաշտպանությունը: Ավելի ուշ Ֆրանց Վերֆելը փայլուն նկարագրում է իրադարձությունները իր «Մուսա Դաղի քառասուն օրը» անմահ հերոսավեպում:
Խարպութից հեռանում է վերջին տարագիրների քարավանը:
հուլիսի 14-Հալլեպոյի չորրորդ բանակի հրամանատարը բողոքում է Դիարբեքիրի նահանգապետին զոհված հայերի դիակները Եփրատ գետը նետելու դեմ և առաջարկում է թաղել դիակները: Հունիսի 22-ից մինչև հուլիսի 17 ամեն օր Եփրատ գետ են նետվում կոտորածի զոհ դարձած հայերի դիակները:
հուլիսի 16-Խարպութից և Էրզրումից Եփրատով սպանված հայերի դիակները լողալով հասնում են Յերաբլուս, որտեղ ճանաչվում են գերմանական սպաների կողմից:
հուլիսի 18-Դեսիմում թուրքերը 3000 հայ են սպանում: Քրդական բնակչության մեծ մասը հրաժարվում է մասնակցել ջարդերին և նույնիսկ ապաստան է տալիս մահապուրծ հայերին:
հուլիսի 23-Տրապիզոնում Իտալիայի հյուպատոսը զեկուցում է բարբարությունների մասին, որոնց ականատեսն էր եղել անձամբ:
հուլիսի 27-Տեղահանվում է Կիլիկիան և Անտիոքը:
հուլիսի 28-Էրզրումի նահանգապետը զեկուցում է ամենուր տիրող դիակապտությունների և բռնությունների մասին:
Սկսվում է Ադամյան քաղաքի հայերի տեղահանումը: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն