Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Սրճարան և ռեստորան  >  Զարթնիր, Լաո

Զարթնիր, Լաո 

 

Հայաստան աշխարհի օդը մաքուր ու թափանցիկ է, ջուրն այնքան զարմանահրաշ, որ երբեմն կասկածում ես, որ նրա քիմիական բաղադրությունը H2O է:

Հայաստանը դա շռայլ և կրակի պես բորբ արևն է: Հայաստանը նաիրյան աչքերն են, որոնք իրենց փայլով մրցակցում են արևի հետ, իրենց թախծոտության մեջ արտացոլում մեր ազգի վիշտն ու կսկիծը դարավոր:

Հայաստանը դուդուկի հոգեզմայլ մորմոքն է, ինչպես նաև զուռնայի պարի կանչը և հայկական քոչարիի ավանդական նվագը:

Դա միմիայն հայերին հատուկ «Զարթնի՛ր լաո» օրորոցայինն է, որը քնած մանչուկին վրեժխնդիր պայքարի է կանչում իր ազգը կոտորածի ենթարկած թուրքի դեմ:

Դա Սասունցի Դավթի Թուր-կեծակին է:

Այս է ամբողջ Հայաստանը, հայոց նախապապ Հայկ նահապետի Բիբլիական  աշխարհը, դրախտավայրը՝ բաց երկնքի տակ:

Հայաստանը հայոց հողի վրա վայրէջք կատարող հայի աչքերում երջանիկ արցունքի կաթիլն է:

Դա երկնքի մեջ մխրճված հայոց Մասիսների զույգ գագաթներն են: Յուրաքանչյուր հայ աննկարագրելի զգացում է ապրում, երբ նույնիսկ պատահաբար, օտար երկնքում ամպերը Մասիսների ձևն են ընդունում:

Հայաստանը դա ախորժալի բույրերով լեցուն խոհանոցն է՝ հնագույններից մեկն աշխարհում...

Հայկական խոհանոցի ակունքները սկիզբ են առնում դեռևս Ուրարտուից: Մենք ամենաշատը գնահատում ենք հայկական ուտեստների բնական նրբահամը, որին հասնում ենք առավելագույնս որակյալ մթերքների օգտագործմամբ և դրանց հատուկ համի և բույրի դրսևորմամբ:

Մենք երբեք ձուկը չենք տապակում: Միսը ևս ավանդականորեն կտրտում ենք մեծ - մեծ կտորներով և չենք տապակում: Մսից «խաշլամա» են եփում, կամ ուղղակի խաշում, եփում են ջեռոցում: Պարզությունը հայկական խոհանոցի հիմնական սկզբունքն է:

Բնական է, որ դարերի ընթացքում այն բազմիցս փոփոխության է ենթարկվել: Հայկական խոհանոցի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել բոլոր այն ազգերը, որոնց ճնշող լծի տակ երկար ժամանակ եղել է Հայոց աշխարհը՝ պարսիկները, հռոմեացիները, բյուզանդացիները:

 Իսկ քառասնական թվականներին, երբ Փոքր և Միջին Ասիայից մեծ թվով հայեր հայրենադարձվեցին Հայաստան, մեր խոհանոցի վրա ուժեղ ազդեցություն ունեցան արաբական և հունական խոհանոցները: Եվ դա միայն դրական բնույթ կրեց: Չկորցնելով ինքնատիպությունը, հայկական խոհանոցային մշակույթը հարստացավ և ավելի բազմազան դարձավ: Մեծ դեր ունի նաև այն, որ աշխարհի ոչ մի խոհանոց չի օգտագործում այնքան կանաչեղեն, որքան հայկականը, լինեն դրանք մշակված թե վայրի: Այդ կանաչեղենի մեծ մասը հիմնականում աճում է միայն Հայկական լեռնաշխարհում:

Հայկական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց բազմատեսակ բանջարեղենի և կանաչեղենի թթուների՝ սմբուկի, դդմիկի, շուշանի և այլն:

Մենք նոր համերի, զգացողությունների և զգացմունքների մշտական փնտրտուքի մեջ ենք:

Այդ է պատճառը, որ գարնան գալու հետ մեկտեղ, մենք մեր կյանքը նոր էջից ենք սկսում՝ թարմացնում ենք ճաշացանկը, գրավիչ գներ ենք սահմանում, նորանոր համեր ենք ներգրավում մեր առանց այդ էլ բազմերանգ ճաշացանկի մեջ:

Հրավիրում ենք կիսելու մեզ հետ հայկական համեմունքներով հագեցած և հայկական համ ու հոտով լեցուն նորաբաց գարնան բերկրանքը, համտեսելու լեռնային գետերի ոսկեգույն ձկնեղենն ու հյութեղ խորովածը, արևահամ մրգերն ու բանջարեղենը:

Մի բաժակ հայկական գինին հիանալիորեն կլրացնի Ձեր ճաշկերույթը, իսկ առասպելական հայկական կոնյակը ցանկացած հանդիպում կդարձնի անբռնազբոսիկ և հաճելի:

Միշտ պետք է հիշել, որ հյուրասիրությունը յուրաքանչյուր կովկասցու սուրբ պարտականությունն է: Մենք մեծացրել ենք մեր ճաշատեսակների չափաբաժինը, անփոփոխ թողնելով գները, քանի որ մեր հյուրերը պետք է սեղանից կուշտ և բարյացակամ հեռանան:

Եթե Դուք արդեն Ձեզ համար բացահայտել եք Հայաստանը և հայկական խոհանոցի անզուգական ուտեստները, տպավորությունները կիսեք Ձեր ընկերների և մտերիմների հետ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն