Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայ-բյուզնադական եկեղեցական

Հայ-բյուզնադական եկեղեցական հարաբերությունները 12-րդ դարի երկրորդ կեսին

Դարերի ընթացքում բյուզանդական և հայկական եկեղեցիները բազում միավորվելու փորձեր են արել: Առաջին փորձը ձեռնարկվել է 654 թվականին Դվինում, Բյուզանդիայի կայսր Կոնստանս II-ի և կաթողիկոս Ներսես III-ի օրոք, հետո միաբանվելու լուրջ փորձեր են կատարվել 8-րդ և 9-րդ դարերում: Եկեղեցիների ամենալուրջ միավորման փորձը կատարվել է 12-րդ դարում: Այդ դարը հայտնի էր հայ ժողովրդի Բյուզանդիայի արևելյան արվարձաններից տեղահանմամբ:
1165 թվականի սկզբին եպիսկոպոս Ներսես Շնորհալին, որը համարվում էր հայ և բյուզանդական եկեղեցիների ակտիվ կողմնակիցը, զրույց է ունենում բյուզանդական պրոտոստրատ Ալեքսի հետ, որը կայսր Մանուիլ Կոմնինի փեսան էր: Նրանք քննարկում են արմատական տարբերությունները երկու եկեղեցիների միջև: Ալեքսը Ներսես Շնորհալուն է հանձնում հարցերի մի տետր և հորդորում է պատասխանել հունական արքիմանդրիտներին հետաքրքրող հարցերին: Ներսեսը պատրաստեց և Ալեքսին հանձնեց «Հայկական եկեղեցու հավատի շարադրումը» երկհատոր աշխատությունը: Առաջին հատորում խոսքը գնում էր սուրբ Եռյակի և Քրիստոսի վերափոխման մասին, իսկ երկրորդ մասում Հայկական եկեղեցու ծեսերի անցկացման մասին:
Ալեքսը հանձնում է աշխատությունը Մանուիլ կայսերը: Քննարկելով այդ տեքստը Կոնստանտինոպոլիսի Պատրիարքի հետ, կայսրը որոշում է, որ Ներսես Շնորհալու աշխատությունը կարող է հիմք հանդիսանալ երկու եկեղեցիների միավորման համար: Սբ. Ներսեսը, որն այդ ժամանակ արդեն Հայաստանի կաթողիկոսն էր, կայսերն ուղարկում է ևս մի նամակ, որում նա գրում էր, որ եկեղեցիների միավորումը պետք է տեղի ունենա ոչ թե «տեր-ծառա» մեթոդով, այլ հավասար իրավունքներով և հիմք ունենալով Աստվածաշունչը և Սբ. Ուղղորդությունը: Եվ եթե հայտնաբերվեն ծիսակատարությունների և աստվածաբանական շեղումներ, ապա դրանք անպայման շտկվեն համատեղ:
Այդ հղմանն ի պատասխան կայսրը և Պատրիարք Միխաիլ III-ը 1172 թվականին հայերին առաջարկեցին ընդունել իրենց ինը պայմանները.
1. քարոզել, որ Հիսուս Քրիստոսն ունի երկու Բնություն, երկու Կամք, երկու Ազդեցություն և մեկ Դեմք
2. չհպատակվել և չփառաբանել այն սրբերին, որոնք քարոզում են Հիսուսի մեկ Բնություն ունենալը
3. Աղոթքի ժամանակ չօգտագործել «Մեռցնել ապրելու համար» բառերը
4. Սբ. Ծնունդը, Զատիկի Տոնը, Հայտնության Տոնը նշել բյուզանդացիների հետ համատեղ
5. պատարագի ժամանակ օգտագործել կվասի հաց և ջրով բացած գինի
6. Սբ. Մեռոնը պատրաստել միայն զեյթունի յուղով:
7. Սբ. Պատարագի ժամանակ ժողովուրդը, բացի մեղանչողներից, պետք է գտնվի եկեղեցու ներսում:
8. Հայ Կաթողիկոսի ընտրությունը պետք է հաստատի Բյուզանդիայի կայսրը:
9. Ընդունել 4, 5, 6, 7 Եկեղեցական Խորհուրդների որոշումները
Սբ. Ներսեսին, որը Եկեղեցիների միավորման ակտիվ կողմնակիցն էր, չի գոհացնում կայսեր այդ պատասխանը: Նա կայսեր բանագնացի միջոցով հայտնում է, որ վճիռ կկայացնի միայն Ազգային-Եկեղեցական Խորհրդի ժողովից հետո: 1179 թվականին Խորհուրդը հավաքվեց Ռոմկլա քաղաքում:
Խորհրդին մասնակցում էին Հայաստանի, Կիլիկիայի եպիսկոպոսները, Սիրիական Յակոբինյան եկեղեցու Պատրիարքի ներկայացուցիչը, Աղվանքի կաթողիկոսը:
Մի կողմից Խորհուրդը հաստատեց Հայկական Եկեղեցու թեզը Քրիստոսի մեկ Բնության մասին, ժխտելով երկու Բնությունների առկայությունը, մյուս կողմից քննադատեց Հայկական եկեղեցու ծայրահեղական հայացքները այդ հարցում:
Խորհրդի որոշման մասին հայտնի դարձավ Մանուիլ կայսեր մահից հետո միայն: Նրա հետնորդները նույնիսկ չնչին հետաքրքրություն չցուցաբերեցին Հայկական և Բյուզանդական եկեղեցիների միավորման հարցում:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն