Հայաստան - I - IV դարում
Պետության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
Արտաշեսյանների թագավորության ավարտը համընկավ Հայաստանի մուտքի հետ նոր թվարկություն: Նոր թվարկություն մտավ նաև Արտաշեսյանների ստեղծած Հայկական պետականությունը, որին հաջորդ երկու հազարամյակում դժվարին փորձություններ էին սպասում:
Մ.թ. առաջին 4 -րդ դարերում Հայաստանի պատմությունը ինքնուրունության կորստի և Հայկական թագավորության բաժանումն է երկու հզոր պետությունների, Հռոմի և Պարթևական պետությանը փոխարինած պարսիկների պետության միջև: Դրան նպաստում էր նաև ներքին պառակտումը հենց Հայաստանի ներսում, որտեղ կողմերից մեկը հարում էր ժամանակակից հելլենիստական, իսկ մյուսը ավելի ավանդական իրանիզմին: Այսպիսով, Հայաստանի առջև երկու ուղի կար, կամ կորցնել մշակութային ինքնությունը և լուծվել Հռոմի հետ, կամ էլ բացահայտորեն մտնել Արևելյան աշխարհի կազմի մեջ և կիսել նրա պատմական ճակատագիրը:
Մինչև առաջին հարյուրամյակի սկիզբը Հայաստանի բոլոր թագավորները Հռոմի կողմից թագադրված էին և ենթակա էին Հռոմին: Առաջին հարյուրամյակի երկրորդ կեսին պատկերը փոխվեց: Գահ բարձրացավ Արշակունիների առաջին թագավոր Տրդատը, որը հարում էր Պարթևական թագավորությանը: Իպատասխան դրան, Ներոնը Հայաստան ուղարկեց իր լեգեոնները: Մի քանի տարվա պատերազմները Հռոմին հաղթանակ չբերեցին և նա ստիպված էր ընդունել հայերի հնազանդության սիմվոլիկ արտահայտությունը: Տրդատը համաձայնեց անձամբ ժամանել Հռոմ, որպեսզի Ներոնի ձեռքից ստանա արքայական թագը: Դա հին հայկական դիվանագիտության հաղթանակի վառ օրինակ էր:
Ներոնը մեծ տոնակատարություններ է կազմակերպում հայոց արքայի համար, վերջում էլ թագադրում է նրան, սակայն ոչ մի պարտավորագիր Հայոց արքան իրվրա չի վերցնում: Հակառակը իր հետ բերում է նկարիչների արվեստագետների մի ստվար խումբ և հետ է գանձում հռոմեացիների կողմից ավերված քաղաքների վերականգնման արժեքը:
Պատերազմը Հռոմի և Պարթևական Թագավորության միջև շարունակվեց ամբողջ երկրորդ հարուրամյակի ընթացքում: Հայաստանը հրաժարվում է Տիգրան Մեծի գրաված այլազգի տարածքներից և կենտրոնանում է միայն հայկական շրջանների մեջ:
Այդ ժամանակաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվեց Նոր Քաղաք, որն էլ հետագայում վերանվանվեց Վաղարշապատ: Այդ քաղաքի ողջ պատմությունն սերտորեն կապված է հայկական եկեղեցու հետ:
301 թ - ին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը և այն համարվեց Հայաստանի պետական կրոնը: Կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Վաղարշապատ և հաստատվեց Էջմիածին տաճարում: Այդտաճարի անունով էլ հետագայում Վաղարշապատը վերանվանվեց Էջմիածին:
Սկսած առաջին հռոմեա - պարսկական պատերազմից և հետագա հարյուրամյակի ընթացքում Հին Հայաստանը միշտ Հռոմի դաշնակիցն է եղել: Սակայն այդ կապն էլ դարձավ Հայաստանի համար կործանիչ, երբ Հռոմը և Պարսկաստանը խաղաղության դաշինք կնքեցին և որոշեցին, որ պետք չէ պահպանել Հայաստանի անկախությունը: Նրանք բաժանեցին հայկական հողերն իրար մեջ և 428 թվականին հին Հայաստանի պետությունը դադարեց գոյություն ունենալուց:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |