Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայկական եկեղեցու տոներն ու պահքերը

Հայկական եկեղեցու տոներն ու պահքերը

 

Բացի որոշակի պահքի օրերից, Հայկական եկեղեցական օրացույցում գոյություն ունեն նաև հատուկ պահքի շաբաթներ.

  • Քառասնորդական Պահք, տևողությունը քառասուն օր է, սկիզբը Զատիկից յոթ շաբաթ առաջ

  • Առաջավորաց Պահք, Մեծ Պահքից առաջ երրորդ շաբաթվա երկուշաբթիից մինչև ուրբաթ

  • Սուրբ Ծննդյան Պահք – դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը

  • Սուրբ Աստվածածնի Վերափոխման Պահք–Վերափոխումից մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև ուրբաթ

  • Անվանակոչության Պահք – Աստծո պայծառակերպումից մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև հինգշաբթի

  • Խաչվերաց Պահք – Խաչվերաց տոնից մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև ուրբաթ

Գոյություն ունեն նաև շաբաթական պահքեր, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին թույլատրվում է նշել սրբերի հիշատակի օրերը: Շաբաթական պահքերն են.

  1. Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահք – Սուրբ Գրիգորի մասունքներին տիրանալու տոնից մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև ուրբաթ

  2. Սուրբ Հակոբի պահք – Սուրբ Հակոբ Մծբնեցու տոնից  մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև ուրբաթ

  3. Վարագա Խաչի պահք – Վարագա սարի վրա Խաչի Հայտնության տոնից մի շաբաթ առաջ, երկուշաբթիից մինչև ուրբաթ

  4. Աստծո տոնի պահք – Սուրբ Երրորդության  երկրորդից վեցերորդ օրերին

Աստծո տոները նվիրված են Քրիստոսի երկրային կյանքին և սուրբ Աստվածածնին, ինչպես նաև տոներ են, որոնք նվիրված են Սուրբ եկեղեցուն և Սուրբ Խաչին:

Առաջին Աստծո տոներն են Աստծո Հայտնությունն ու Սուրբ Զատիկը: Հին ժամանակներում Աստծո Հայտնությունը տոնվում էր հունվարի 5-ից մինչև 13-ը: Այն իր մեջ ներառնում էր Աստծո երկրային կյանքի առաջին օրերի բոլոր տոնակատարությունները: Ժամանակի ընթացքում այդ օրերը սկսեցին նշվել որպես առանձին տոներ:

Այսօր Հայկական եկեղեցին տոնում է.

  • Հայտնություն (Աստծո Ծնունդ և Մկրտություն)- հունվարի 6-19

  • Սուրբ Ծնունդ - հունվարի 7-20 -12-25

  • Սուրբ Կնունք և Մկրտություն – հունվարի 5-18

  • Քրիստոսի Անվանակոչություն- հունվարի 13-26

  • Տյարնընդառաջ – փետրվարի 14-27

Տոների երկրորդ (Զատիկի) շրջանը նվիրված է Հիսուս Քրիստոսին և կոչվում է Հարություն (Զատիկ): Այն սկսվում էր Երուսաղեմ Աստծո Մուտքին նվիրված տոնակատարություններով և ավարտվում Հիսնօրյակով, իր մեջ ներառնելով Փրկչի երկրային վերջին օրերի մասին հիշատակումները: Ավելի ուշ այդ շրջանը բաժանվեց առանձին տոների: Ներկայումս Հայկական եկեղեցին նշում է.

  • Աստծո Մուտքը Երուսաղեմ

  • Ավագ Շաբաթ

  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

  • Զատիկ

  • Համբարձման տոն

  • Սուրբ Երրորդության տոն, Սուրբ Հոգու հայտնությունը և Հիսնօրյակը

  • Վարդավառ – տոնը նվիրված է Աստծո Պայծառակերպությանը, որը տեղի ունեցավ Ֆավոր սարի վրա:

Տոնակատարությունները նշանակված էին Հայկական օրացույցի առաջին օրը – Նավասարդ ամսվա մեկին ( օգոստոսի 11): Այդ օրը հայերը նշում էին հեթանոսական տոն, այդ պատճառով էլ որոշ ծիսակատարություններ պահպանվել են: Աղավնիներ բաց թողնելու, միմյաց վրա ջուր լցնելու և վարդերով զարդարվելու ավանդույթներին Առաքելական եկեղեցին աշխատել է քրիստոնեական իմաստ տալ, կապելով Նոյյան Տապանի, Մեծ Հեղեղի և այլնի հետ:

Օգոստոսին նշվում է նաև Աստվածամոր Վերափոխման Տոնը և Խաղողօրհնեքը: Ելնելով դրանից, VI դարում Մովսես II (574-604) Կաթողիկոսը ներառավ Վերափոխման Տոնը Զատիկի տոների շրջանի մեջ, նշանակելով այն Հիսնօրյակից հետո յոթերորդ կիրակին: Եվ այդպիսով, Վերափոխման Տոնը Հայկական եկեղեցական օրացույցում դարձավ ոչ կայուն և նշվում է հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն