Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Թեմը

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Թեմը

1717 թվականին Ռուսաստանում կազմավորվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին Թեմը, որի կենտրոնն է դարձել Աստրախան քաղաքը: Նոր Թեմի կազմի մեջ մտնում էին բոլոր Հայկական եկեղեցիները, որոնք գործում էին Ռուսաստանի տարածքում:
1809 թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, թուրքերից գրաված տարածքներում ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Բեսարաբիայի Թեմը, Յասի կենտրոնով: Համաձայն կնքված խաղաղության դաշնի, Դնեստր և Պրուտ գետերի միջև ընկած տարածքը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, որպես Բեսարաբիա նահանգ, Քիշնև կենտրոնով: Քանի որ Յասի քաղաքը մնացել էր Օսմանական կայսրության տարածքում, ապա Քիշնևը դարձավ Թեմի նոր կենտրոնը:
1830 թվականին Բեսարաբական և Նոր–Նախիջևանյան Թեմերը կայսեր հրամանով կազմալուծվում են:
Ղրիմի, Դոնի, Մոսկվայի, Մալոռոսսիայի, Նովոռոսսիայի և Պետերբուրգի Թեմերն առանձնանում են Աստրախանի Թեմից, միավորվելով Բեսարաբիայի տարածքներին, որի կենտրոնը 1895 թվականին դառնում է Նոր Նախիջևանը:
Աստրախանի Թեմի կազմում մնում են Մերձվոլգյան, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և Սիբիրի տարածքները:
Հետևաբար, Ցարական Ռուսաստանում վերջին հարյուրամյակում գործել են Հայկական եկեղեցու երկու Թեմ–Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի Թեմը և Աստրախանի Թեմը:
Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո տեղի ունեցան ներքոհիշյալ վարչական փոփոխությունները.

  1. Բեսարաբիայի նահանգի կազմի մեջ մտնող Հայկական եկեղեցիները միացան Ռումինիայի Հայկական Թեմին:
  2. Աստրախանի Թեմի սահմանները կրճատվեցին մինչև Մերձվոլգյան և Հյուսիսային Կովկասի տարածքները, իսկ Թեմը վերանվանվեց Աստրախանի և Հյուսիս Կովկասյան Թեմի և կենտրոն համարվեց Արմավիր քաղաքը:
     
  3. Նոր Նախիջևանի Թեմը, Ռոստով կենտրոնով, ժամանակի ընթացքում կրճատվեց մինչև Դոնի տարածքները:
     
  4. Միջին Ասիան, առանձնանալով Աստրախանի Թեմից, միացավ Բաքվի նստավայրին, որի արդյունքում կազմավորվեց Թուրքիստանյան և Բաքվի Թեմը:
     

Այսպիսով, 1950-1960 թվականներին Ռուսաստանում գոյություն են ունեցել երկու Թեմ.

  • Նոր Նախիջևանի Թեմը, Դոնի Ռոստով կենտրոնով
     
  • Աստրախանյան և Հյուսիս Կովկասյան Թեմը, Արմավիր կենտրոնով:
 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն