Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Աղվանքի Հայկական Կաթողիկոսությունը

Աղվանքի Հայկական Կաթողիկոսությունը

V դարի կեսերին Մեծ Հայքին պատկանող Արցախ և Ուտիք մարզերը միացան Աղվանքին, որը տարածվում էր Քուռ գետից դեպի հյուսիս: Այսպես ձևավորվեց Աղվանական Մարզպանությունը-Պարթև մայրաքաղաքով:
Քանի որ այն ժամանակ եկեղեցին իրենից հզոր քաղաքական ուժ էր ներկայացնում, մարզպանության ձևավորումից անմիջապես հետո Ուտիքի և Արցախի եպիսկոպոսները միացան Աղվանքի եպիսկոպոսությանը, ձևավորելով Աղվանական Եկեղեցի: Ժամանակի ընթացքում այդ Եկեղեցին վերածվեց Կաթողիկոսության:
Եկեղեցու ձևավորման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ Աղվանական Մարզպանության վարչական ղեկավար հանդիսացող Պարթևի եպիսկոպոսը: VII դարի սկզբին նա ընտրվում է մարզպանության Կաթողիկոս:
Այսպիսով, Հայկական Եկեղեցու ներսում ձևավորվում է անկախ եկեղեցի, որի գլուխ կանգնած է Կաթողիկոսը, իսկ կրոնը, լեզուն և սովորույթները մնում են լրիվ հայկական:
Գոյատևելով մինչ 1813 թվականը, Աղվանքի Կաթողիկոսությունը վեր է ածվում Հայկական Եկեղեցուն ենթակա եպիսկոպոսության, իսկ ավելի ուշ մասնատվում է և վեր ածվում Շամախինյան և Ղարաբաղյան եկեղեցիների:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն