Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Սուրբ Երրորդության Երգի

«Սուրբ Երրորդության Երգի» ծեսի հայկական առանձնահատկությունները

Հայկական եկեղեցին Սուրբ Երրորդության Երգի մեջ «Սուրբ Աստված, Սուրբ Ամենակարող» բառերից հետո ավելացնում է «Մեզ համար խաչված» բառերը: Դրա հետ կապված Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները, որոնք Սուրբ Երրորդության Երգի մեջ փառաբանում են ամբողջ Սուրբ Երրորդությանը, միջին դարերում Հայկական եկեղեցուն մեղադրում էին հերետիկոսության մեջ, այս խոսքերով արտահայտելով խաչի վրա ամբողջ Երրորդության տանջանքները:
Մյուս կողմից Հայկական եկեղեցու հայրերը (Մաթևոսը 7-րդ դարում, Ներսես Շնորհալին 12-րդ դարում) պարզաբանեցին, որ Հայկական եկեղեցին Սուրբ Երրորդության երգի ժամանակ դիմում է հենց Երրորդության Երկրորդ դեմքին, Աստծո Որդուն, որը խաչվեց մարդկանց համար:
«Իհարկե, եթե մենք Երգի ժամանակ փառաբանեինք ողջ Երրորդությանը, ապա անիմաստ կլիներ ավելացնել «խաչված» բառը: Բայց մենք Սուրբ Երրորդության Երգը երգում ենք Աստծո Որդուն միայն և Նրա չարչարանքները մեղավորներիս համար հաշվի առնելով, Նրան ենք վերագրում հետևյալ բառերը. «Ողորմյա ամենազոր Տեր, Մեզ համար Խաչված»:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն