Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայկական օրացույց

Հայկական օրացույց

Եկեք պատկերացնենք ժամանակակից կյանքն առանց օրացույցի: Չի՞ ստացվում:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր սպասելիքն ու հույսերը, կապված վաղվա օրվա, հաջորդ շաբաթվա կամ էլ եկող ամսվա կամ տարվա հետ:
Ընդունված է համարել, որ արդի օրացույցը ստեղծվել է Հին Եգիպտոսում, իսկ կատարելագործվել և լայն տարածում է գտել Հին Հռոմում: Մ.թ.ա.I դարում Հուլիոս Կեսարի պատվին օրացույցն անվանվել է հուլիան, իսկ 1582 թվականին վերանվանվել է գրիգորյանական, ի պատիվ Հռոմի Պապ Գրիգոր XIII: Դա պայմանավորված էր նրանով, որ կայսրն ու Հռոմի Պապն օրացույցում հնուց գոյություն ունեցող անճշտությունները կարողացել են ուղղել: Ահա թե ինչու է այժմյան օրացույցը կոչվում հուլիանա-գրիգորյանական:
Հայերը ևս օգտվում են հուլիանա-գրիգորյանական օրացույցից: Սակայն դա չի նշանակում, որ նրանք միշտ ղեկավարվել են դրանով: Բանն այն է, որ հնում հայերն ունեցել են իրենց սեպական օրացույցը, որը համարվում էր աշխարհի հնագույն օրացույցներից մեկը և համարյա հուլիանական օրացույցի հասակակիցն է: Պատահական չէ, որ հայերեն առաջին տպագիր գիրքը, որը տպագրվեց Վենետիկում 1512 թվականին դա օրացույցն էր (հայերեն«պարզատումար»):
Գաղտնիք չէ, որ Հայկական լեռնաշխարհը համարվում է մարդկային քաղաքակրթության առաջացման համաշխարհային օջախներից մեկը: «Հայերի արժանիքը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ գնահատել հնարավոր չէ: Այդ արժանիքները երբեմն իրական գնահատելն անհնար է և համեմատական է առնվազն ֆանտաստիկայի հետ»- իր «Հրաշքների աշխարհի զարմանալի ժողովուրդ» գրքում նշել է Ս. Ս. Մամուլովը: Հատկապես օրացույցի մասին գրում է.«Հայաստանի հետ կապված են մաթեմատիկական գիտությունների զարգացումը, օրացուցային համակարգի կատարելագործումն ու արևային օրացույցի ամուր տարվա հետ կիրառումը(եգիպտական, հնդկական և հայկական տվյալներ)»:
Հին հայերի համար տարին սկսվում էր մարտի 21-ին, գարնանային հավասարօրությամբ, որը համընկնում էր գարնանային զարթոնքի հետ: Հայ արևապաշտներն իրենց առաջին օրացույցը կապում էին արևի հետ: Տարվա առաջին ամիսն ու ամեն ամսվա առաջին օրը կոչվում էր ԱՐԵԳ: Հետագայում Նոր տարին սկսեց նշվել օգոստոսի 11-ին: Ըստ ավանդույթի, մի քանի հազարամյակներ առաջ, Վանա լճից արևմուտք գտնվող Հայոց ձոր կոչվող վայրում, հայերի նախապապ Հայկը հաղթեց Բաբելոնի տիրակալ Բելին, դրանով ապահովվելով իր ժողովրդի ազատությունը:
Ըստ այդ օրացույցի տարին ուներ 12 ամիս, բաղկացած 30 օրից, և մի լրացուցիչ ամիս, որն ուներ 5 օր: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում տպագրվող հայկական օրացույցները այժմյան օրացույցի հետ մեկտեղ ներառում են նաև այդ հնագույն հայկական օրացույցը:
Այդ օրացույցի ամեն ամիսն ունի իր անվանումը- Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի,Արգոց, Հրոտից և 13-րդ ամիսը կոչվում էր Հավելյաց: Հնգետները համարում են, որ հայկական օրացույցի ամիսների անվանումները Հայկ նահապետի որդիների և դուստրերի անուններն են:
Իրենց անվանումներն ունեին նաև ամսվա օրերը-

1. Արեգ 16. Մանի

2. Հրանդ 17. Ասակ
3. Արամ 18. Մասիս
4. Մարգար 19. Անահիտ
5. Ահրանք 20. Արագած
6. Մադեղ 21. Գրգոռ
7. Աստղիկ 22. Կորդուիք
8. Միհր 23. Ծմակ
9. Ձոպաբեր 24. Լուսնակ
10. Մուրց 25. Ցրօն
11. Երեզկան 26. Նպատ
12. Անի 27. Վահագն
13. Պարխար 28. Սէին
14. Վանատ 29. Վարագ
15. Արամազդ 30. Գիշերավար
Ավելյալ ամսվա առաջին օրը կոչվել է Փայլածու, երկրորդը Արուսյակ, երրորդը Գրատ, չորրորդը Լուսնթագ, հինգերորդը Երևակ:
Հայերն անուններ էին տալիս նաև օրվա 24 ժամերին:
Գիշերային ժամերը Ցերեկային ժամերը
1. Խաւարականն 13. Այգն
2. Աղջամուղջն 14. Ծայգն
3. Մթացեալն 15. Զօրացեալն
4. Շաղաւոտն 16. Ճառագայթեալն
5. Կամաւօտն 17. Շառաւիղեալն
6. Բաւականն 18. Երկրատեսն
7. Հաւթափեալն 19. Շանթակալն
8. Գիզկան 20. Հրակաթն
9. Լուսաճեմն 21. Հուրթափեալն
10. Առաւոտն 22. Թաղանթեալն
11. Լուսափայլն 23. Առաւարն
12. Փայլածումն 24. Արփողն
Ժամանակակից հայերենում դեռևս օգտագործվում են այդ անուններից ոմանք:
Հետագայում հայերը նոր օրացույցներ ստեղծեցին: 584 թվականին նրանք ընդունեցին նոր օրացույց, ըստ որի առաջին տարին հաշվվեց 552 թվականի հուլիսի 11-ից: Հետաքրքրական է, որ Հայկական լեռնաշխարհով մեկ սփռված համարյա բոլոր խաչքարերի վրա նրանց ստեղծման ժամանակը նշված է հենց այդ օրացույցով:
1085 թվականին ստեղծվեց ևս մի հայկական օրացույց, որը կոչվեց հեղինակի Հավհաննես Սարկավագի անունով:
Հայերի նախնիներն օգտագործել են ինչպես հին հայկական ազգային, այնպես էլ հուլիան- գրիգորյան օրացույցը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն