Концерн 'БАЙАЗЕТ'

Առաջնային պահք

Առաջնային պահքը բնորոշ է միայն Հայկական Առաքելական եկեղեցուն: Այն սկսվում է Մեծ Պասից երեք շաբաթ առաջ: Թույլատրվում է ամբողջ պահքի ժամանակ միայն աղ և հաց ուտել: Սուրբ պատարագ մատուցելն արգելվում է:
Առաջնային պահքի իմաստն եղել է հինգ զգայարանների մաքրումը հեթանոսությունից: Հին ժամանակ Եկեղեցին ստիպում էր կնունքից հինգ օր առաջ սկսել պաս պահել, որպեսզի փրկվեն կատաղության մոլուցքից, այդ պատճառով էլ առաջնային պահքը կոչվում է «փրկիչ պահք»:
«Առաջնային պահք» անվանումն երկու իմաստ ունի, նախ այն նախորդում է Մեծ Պասին, հետո էլ այդ անունն է կրում, քանի որ ամենաառաջին հայկական պահքն է:
Պասի հինգերեորդ օրը տոնվում է Իոն առաքյալի, որպես մեծագույն զղջման և պահքի, հիշատակի օր:
Քանի որ պահքից հետո առաջին շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է, առաջնային պահքը սխալմամբ կոչում են նաև Սուրբ Սարգսի պահք: Միջին դարերում, Վրաց և Բյուզանդական եկեղեցիները մեղադրում էին Հայկական եկեղեցուն, Առաջնային Պահքը սուրբ Սարգսի անվան հետ կապելու մեջ, քանի որ նրանք սուրբ Սարգսին մեղադրում էին կախարդության մեջ: Այնուհանդերձ, համաձայն հայ միջնադարյան աղբյուրների, Առաջնային պահքը գոյություն է ունեցել նաև լատինացիների և հույների մոտ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն