Концерн 'БАЙАЗЕТ'

1875-1900 թվականների իրադարձությունները

1875 թվականի դեկտեմբերի 1- Թուրքական կառավարության հրամանով Վան քաղաքի հայկական շուկան հրի է մատնվում, մեծ նյութական վնաս հասցնելով առևտրականների ունեցվածքին և գործունեությանը:
1878 թվական – Ռուսաստանը հաղթելով ռուս-թուրքական պատերազմում, Թուրքիայի հետ կնքում է Սան-Ստեփանոսի պայմանագիրը, ըստ որի Թուրքիան պարտավորվում էր բարելավել հայերի վիճակը և անվտանգություն ապահովել նրանց կյանքի համար: Այդ նույն ժամանակ Մեծ Բրիտանիան գաղտնի պայմանավորվում է Թուրքիայի հետ Կիպրոսյան պայմանագրով, ըստ որի Բրիտանիան հնարավորություն է ստանում իր ռազմական շարժակայանները տեղադրել Կիպրոսում և ղեկավարել այդ երկիրը: Բրիտանիան պնդում է նաև ռուս-թուրքական հարաբերությունների քննարկամանը միջազգային մակարդակով, որի հետևանքը դարձավ 1878 թվականին Բեռլինում կայացած ժողովը: Այդ կոնգրեսում որոշում է ընդունվում Սան-ստեփանոսյան պայմանագրի 16-րդ հոդվածը փոխարինել 61-րդ հոդվածով, որը հայ ժողովրդին ոչ մի լավ բան չէր խոստանում: Բեռլինյան կոնգրեսում կողմերը եկան համաձայնության Էրզրումը թուրքերին, իսկ Ղարսն ու Արդահանը Ռուսաստանին հանձնելու մասին:
1879 թվական-Կոնստանտինոպոլիսում արգելվում են հայերեն ներկայացումները: Կարինի և Արաբկիրի հայերը ըմբոստանում են կառավարության դեմ:
1880 թվականի օգօստոս-Թուրքական կառավարության հատուկ հրամանագրով արգելվում է պաշտոնական փաստաթղթերում «Հայաստան» բառի օգտագործումը:
1884 թվականի հունիսի-Զեյթունի հայերն ընդվզում են թրքական ծանր հարկերի դեմ:
1886 թվական-Թրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանը մասնատում է վիլայեթների-Էրզրում, Խարպութ, Դիարբեքիր, Դերզիմ, Բիթլիս, Վան, Էքյարի, Սեբաստիա:
1888 թվական-Թուրքիայի կառավարությունը հրաման է արձակում Կոնստանտինոպոլիսում և Արևմտյան Հայաստանում բոլոր հայալեզու պարբերականների և ամսագրերի լուծարման մասին:
1890 թվականի հունիսի 15-Կոնստանտինոպոլիսի Գում-Գապու թաղամասում հայերի ցույցը դաժանաբար կանխելու հետևանքով բազում մարդիկ ծանր վնասվածքներ են ստանում:
1890 թվականի հունիսի 18-20- թուրք զինյալ ուժերը հայերին սադրանքի մեջ կեղծ մեղադրելով, հարձակում են գործում Էրզրումի հայաշատ թաղամասերի վրա և սպանում հարյուրավոր մարդկանց:
1891 թվականի հունվար-թուրքերը կողոպտում և ավիրում են Տարոնի նահանգի Վարդենիս բնակավայրի հայերի տները:
1893 թվական-Աբդուլ Համիդ II սուլթանը ժամանակավոր դադարեցնում է Հայկական Ազգային Օրենսդրության, ինչպես նաև Կոնստանտինոպոլիսի ազգային ժողովի գործունեությունը, որտեղ հայ ազգի ներկայացուցիչներ կային:
1894 թվականի օգոստոսի 20 - 27 – Սասնա Գելի-Գյուզան գյուղի ջարդը, որն առավել հայտնի է որպես «Գելի-Գյուզանի բանտի ջարդ»:
1894 թվականի օգոստոսի 25 – 30-Թուրքերը կազմակերպում են հայերի ջարդը Հեբին սարի վրա, ստիպելով հայ կանանց, ծերերին ու երեխաներին թողնել Անդոքն ու փախչել սարի գագաթին գտնվող անտառ: Թուրք հրոսակները վառում են անտառը և անպաշտպան մարդիկ կենդանի այրվում են....
1894 թվականի օգոստոս-սպանվում են 10 000 հայեր և ավիրվում են 74 հայկական գյուղեր: 1894 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր- Սասունի հայ բնակչությունը հրաժարվում է անօրինական հարկ վճարել քրդական ոչ կայուն զինված ուժերին: Հուզումներ են տեղի ունենում նաև Բիթլիսում, Մուշի մոտակայքում, իսկ Սասունի բնակիչները ապստամբում են: Քրդական հրոսակախմբերի դեմ ապստամբություններն ուղեկցվում էին Սասնա խաղաղ բնակչության արյունոտ հաշվեհարդարով...Հուլիսի 28-ին հարապարակված գերտերությունների միացյալ զեկույցում ասվում է այդ ջարդի 5000 զոհերի մասին...
1895 թվականի մայիսի 11-վեց պետությունների կառավարությունները դիմում են Աբդուլ Համիդին ուղերձով, որում նշվում է հայ ժողովրդի աղետալի վիճակի մասին և հորդորում են բարելավել նշված իրավիճակը:
1895 թվականի օգոստոս-Սուլթանին ներկայացվում է Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հուշագիր, որում նշվում է հայկական շրջանների աղետալի վիճակը և պնդվում է Թուրքիայի կողմից բարելավումներ անց կացնելու մեջ: Ի պատասխան այդ հուշագրի Թուրքիան խոստանում է բարելավումներ Բեռլինյան պայմանագրի 61-րդ հոդվածի համաձայն:
1895 թվականի սեպտեմբերի 30- հայերի զանգվածային կոտորածը Բաբերդում
1895 թվականի հոկտեմբերի 30-Կոնստանտինոպոլիսի Բաբ Ալի շրջանում հայերը խաղաղ ցույց են անում: Թուրքերը որոշում են ճնշել ցույցը և 2000 մարդ է զոհվում: Միացյալ դիվանագիտական ուղերձ է հղվում երեք գերտերությունների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայիև Ռուսաստանի կողմից բարեփոխումների անցկացման պահանջով: Հոկտեմբերի 31-ին տրվում բարեփոխումների մասին համապատասխան հրաման:
1895 թվականի հոկտեմբերի 5-Հայերի զանգվածային կոտորածը Տրապիզոնում և հարակից գյուղերում: Սասունի բնաչությունը ևս ենթարկվում է ոչնչացման:
1895 թվականի հոկտեմբերի 5-Թուրքերը կազմակերպում են հայերի զանգվածային ջարդը Բաղեշում:
1895 թվականի հոկտեմբերի 8- թուրքական իշխանությունները կոտորածի են ենթարկում Տրապիզոնը, որի մասին նշված է Թուրքիայում Ֆրանսիայի հյուպատոս Գիլիերսի զեկույցում:
1895 թվականի հոկտեմբերի 9- հայերի կոտորածը Էրզենիանում և Քամախում:
1895 թվականի հոկտեմբերի 10- Քխի նահանգում ոչնչացված են 10 000-ից ավելի հայեր, տասնյակ գյուղեր ավիրված են: Նույն օրը սկսվում են հայերի ջարդերը Չարսանյակում և տեղի գյուղերում, որոնց արդյունքում 700 հոգի զոհվում են: Բալու տեղանքում հաշվվում են 1200 զոհեր, Արաբկիրում 2800, իսկ Թորգոմում 500 զոհեր:
1895 թվականի հոկտեմբերի 13- Բաղեշի հայերի մեծամասնությունը կոտորվում է թուրք զինվորների կողմից:
1895 թվականի հոկտեմբերի 16- Թուրքական բանակն ու ավազակախմբերը հարձակվում են էդդեսի Ուրֆա քաղաքի վրա և չնայած հայերի հերոսական հակամարտությանը, նրանց հաջողվում է բնաջնջել 10 000 հայերի: Նմանատիպ ջարդեր են լինում նաև Շապին- Գարահիսարում, որտեղ զոհվում են 2000 քաղաքաբնակներ և ևս 3000 մարդ մոտակա գյուղերում:
1895 թվականի հոկտեմբերի 21- զանգվածային կոտորածի զոհ են դառնում Էրզրումի Էրզահան քաղաքի 1000 հայ բնակիչներ:
1895 թվականի հոկտեմբերի 23- 1000 տուն է այրվում և սպանվում են 3000 խաղաղ բնակիչներ Մալաթիայում:
1895 թվականի հոկտեմբերի 25- Բիթլիսի կոտորածը
1895 թվականի հոկտեմբերի 26-Խարպութի համարյա ողջ բնակչությունը ոչնչացվում է թուրքերի կողմից: Զոհերի թիվն անցնում է 4000-ը: Զանգվածային կոտորածներ են լինում նաև Բեյբուրդում, որտեղ հրի են մատնվում 164 հայկական գյուղեր:
1895 թվականի հոկտեմբերի 27-28- թուրքերի կողմից կազմավորված քրդական վայրի հրոսակները ջարդ են կազմակերպում Հալեպի Ուրֆա հայաբնակ քաղաքում: Նշված փաստը վերցված է Թուրքիայում Բրիտանիայի հյուպատոս Ֆիտցմորիսի 1896 թվականի մարտի 16-ի զեկույցում:
1895 թվականի հոկտեմբերի 30-Էրզրումում կատարած ջարդի զոհ են դառնում 400 հայեր:
1895 թվականի հոկտեմբերի 31-Կարինի և Էրզրումի ջարդերը, որոնց զոհերի թիվն անցնում է 2000-ը, ավիրվում են 43 գյուղեր:
1895 թվականի հոկտեմբեր-հայերի զանգվածային կոտորածները Կոնստանտինոպոլիսում և Տրապիզոնում:
1895 թվականի նոյեմբերի 1- սկսվում է Դիարբեքիրի արյունահեղ ջարդը, որի ընթացքում զոհվում են 1000 քաղաքաբնակ և 30000 գյուղացի հայեր: Ավիրվում են 119 գյուղեր: Արաբկիրի ջարդերից զոհվում են 2800 հայեր: Տվյալ փաստի մասին Ֆրանսիայի դեսպանին հաղորդում է Ֆրանսիայի հյուպատոսը նոյեմբերի 3-ի , սակայն նա զոհերի թիվն ավելի ստույգ է նշում-5000 մարդ, ինչպես նաև փաստում է, որ 119 գյուղեր թալանվում են ու հրի մատնվում:.
1895 թվականի նոյեմբերի 3-Մարզվանի բոլոր հայ բնակիչները սպանվում են թուրքերի կողմից-1700 մարդ:
1895 թվականի նոյեմբերի 4-Խարպութ նահանգում սպանվում է 3800 հայ:
1895 թվականի նոյեմբերի 10-թուրքերի կանոնավոր բանակը հարձակվում է Վանի վրա: Խարպութի բնակչությունը բռնի մահմեդականացվում է:
1895 թվականի նոյեմբերի 11-թուրքական բանակը հարձակվում է Խարպութի նահանգի Բալու քաղաքի վրա, որի արդյունքում 1680 բնակիչներ են կոտորվում: Թուրքիան սրբազան պատերազմ(Ջիհաթ) է հայտարարում «անհավատներին»:
1895 թվականի նոյեմբերի 12-թուրք զինվորները Սիվասում ոչնչացնում են 1500 հայ բնակիչների և մոտավորապես այդքան էլ Գուրունում:
1895 թվականի նոյեմբերի 15-17-Սուլթանի բանակը ավիրում է Այնթափը և սպանում է 1500 հայերի:
1895 թվականի նոյեմբերի 18-Մարաշում և Հալեպում կոտորածից մահանում են 1000 մարդ:
1895 թվականի նոյեմբերի 18-20-Վանի մոտակայքում 160 գյուղեր թալանվում և հրի են մատնվում:
1895 թվականի նոյեմբերի 28-200 զոհ Ցխլուսում, 100 զոհ Ամասիայում և 1000-ը Հալեպում:
1895 թվականի դեկտեմբեր-Բիթլիսի Նորդյուզ, Հայոց ձոր, Ղավաշ և Կարչեվան գյուղերում հայերին այրում և ոչնչացնում են: Հարյուրավոր գյուղեր ավիրվում են: Դեկտեմբերի 28-ին Ուրֆայում թուրքերը սպանում են 8000 հայերի: Այս փաստերը նշվում են գերտերությունների հյուպատոսների զեկույցներում:
1895 թվականին զանգվածային սպանությունների հետևանքով սպանվում են 150 000-300 000 հայեր, մոտ 150 000 բռնի մահմեդականացվում են, 100 000 հայեր բռնում են գաղթի ճամփան, լքելով իրենց հնամենի բնօրրանը.... Եվրոպական տերությունների դեսպաններն իրենց զեկույցներում նշում են 28 000 զոհերի միայն այն վայրերում, որտեղ այլ ազգերի ներկայացուցիչներ էին ապրում:
1896 թվականի հունիսի 8-15-Վանի և հարակից գյուղերի բնակչությունը ոչնչացված է: Սղերդի հայերի մեծ մասը սպանված է, իսկ փրկվածները բռնի հավատափոխ են արված: Նույն ժամանակ Հիզանի 40 գյուղերի 400 բնակիչներ և Մամրզանքի 20 գյուղերի 160 բնակիչներ սպանվում են, մնացածը մահմեդականացվում: Շատախի հայկական գյուղերը կողոպտված են և ավերակների վերածված...Գյումուշխանի բնակիչները սպանված են, քաղաքը հրի մատնված..
1896 թվականի հունիս-թուրքերը Վանում սբ. Բարդուղիմեոսի եկեղեցու մոտ ուխտադրուժ հարձակվում են հայերի վրա և կոտորում..փրկվածները փախչում են Պարսկաստան:
1896 թվականի օգոստոսի 26-Դաշնակ կուսակցությունից մի քանի ակտիվիստներ Կոնստանտինոպոլիսում զավթում են Օտտոմանական բանկը, որպեսզի գրավեն գերտերությունների ներկայացուցիչների ուշադրությունը: Հասնելով իրենց նպատակին նրանք երեկոյան լքում են բանկը, որից հետո նավով նրանց ուղարկում են Ֆրանսիա: Նշված դեպքը լայն արձագանք է գտնում արևմտյան տերություններում: Սակայն դա պատճառ է դառնում օգոստոսի 27-ին Կոնստանտինոպոլիսում իրականացված ջարդի, որին զոհ են դառնում 7000 հայեր:
1896 թվականի օգոստոսի 28-Գերտերությունների ներկայացուցիչները բողոք են ուղարկում Օսմանական Կայսրությանը:
1896 թվականի սեպտեմբերի 2-ոչնչացվում է Աղնա քաղաքի հայ բնակչությունը, հրի են մատնվում նրանց տները: Իրենց բանավոր դիմումի մեջ գերտերությունները ուղղակիորեն մեղադրում են Ոսկե Հորդային...
1896 թվականի սեպտեմբերի 3-Մուշ քաղաքում սպանվում են 250 հայեր:
1896 թվականի նոյեմբերի 10-Բիքնայա գյուղում ավիրվում են 250 հայերի տներ և 2550 մարդ զոհ է դառնում թուրքերին:
1894 - 1896 թթ-300 000 հայեր դառնում են թուրքերի զոհեր, այդքանն էլ բռնում են տարագրության ուղին: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն