Концерн 'БАЙАЗЕТ'

Հայկական ավանդական տոները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑԸ իրենից ներկայացնում է ազգային տոների տարեկան շրջապտույտը: Ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ հայկական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողությունները:
Հիշենք, որ հայերը դարերով պետականություն չեն ունեցել և համայնքներով ապրել են այլ ազգերի լծի տակ:
Փաստորեն այս տոնացույցը կոչված է կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի դարեդար փոխանցվող ավանդներն ու ազգային արժեքները, ներգրավել նրան համայնքի կյանքի, փոխանցվող ավանդույթների մեջ և ազգային ինքնատիպ սովորույթների իրազեկը դարձնել: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ: Ժողովուրդը, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, իր ուսերին ավել բեռ չի բերում, այլ վերցնում է միայն ամենաարժեքավորն ու պիտանին:
Բնորոշ է և հետաքրքիր, որ այդ տոների և ազգային խաղերի հիմնական մասնակիցները երիտասարդ սերունդն է, ինչը նրանց հնարավորություն է տվել ճանաչել միմյանց, դուրս գալ «մարդամեջ», շփվել և սիրահարվել:

 .Հայկական ՍԲ.ԾՆՈՒՆԴ
Հունվարի 6-ին հայերը տոնում են սբ.Ծնունդը: Նախօրեին ընտանիքի յուրաքանչյուր անդամ մոմ է վառում եկեղեցուց բերված կրակով...
. Սբ.Սարգսի տոն:
Այս տոնը երիտասարդներիև սիրահարների տոննէ, որը նշվում է սբ. Զատիկից 63 օր առաջ, շաբաթ օր, սովորաբար հունվարի 18-ից փետրվարի 23 ընկած ժամանակահատվածում....
  Տեարնընդառաջ կամ Տրընդեզ:
Տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ դեռ ձմեռ է և սարերում ձյուն է նստած: Համընկնում է կաթոլիկ սբ.Վալենտինի տոնի հետ:
Բարեկենդան:
Բարեկենդանը տևում է երկու շաբաթ, որին հաջորդում է Մեծ Պասի 7 շաբաթը, որի ընթացքում պետք է պահպանվեն խիստ արգելքներ և շատ պահքեր: Բարեկենդանը ներկայանում է զուգված հեքիաթային շորերով և սկսում է ծաղրել Ժլատին, Չարին և Ծույլին....
    Քաղցած քառասուննոց կամ Մեծ Պաս :
Ըստ ավանդույթի Մեծ Պասը աղոթքների, հոգևոր մաքրման և ապաշխարության քառասնօրյակ է: Մեծ Պասին նախորդում են Ներման օրերը, ինքնաքննման, քավության և մեղքերի թողության երկօրյակները:
Այդ օրերին մարդիկ ներում են միմյանց և աշխատում են խաղաղ հոգով սկսել Պահքը...

 

Ծաղկազարդ :
Մեծ Պասից վեց շաբաթ անց սկսվում է Ծաղկազարդը, որի ժամանակ մարդիկ եկեղեցի են տանում նոր բողբոջած ճյուղեր, դրանցով զարդարում են իրենց տները: Այդ տոնն ազդարարում է գարնան գալուստն ու բնության զարթոնքը:
 Ավագ շաբաթ :
Ծաղկազարդից հետո վերջապես սկսվում է Ավագ Շաբաթը-յոթօրյակ, երբ ամեն օրն իմաստավորվում է և ստանում հատուկ նշանակություն..
Զատիկ :
Ավագ շաբաթին հաջորդող կիրակին կոչվում է Զատիկ: Այն Հիսուսի հարության մեծ տոնն է: Այն տոնակատարվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը..
  Քրիստոսի Համբարձման տոն:
Զատիկից 40 օր անց Քրիստոսի Համբարձման Տոնն է, ամենաակնածալի և հեքիաթային օրը, երբ հարություն առած Քրիստոսը երկինք է համբառնում: Տոնը մարդու անքակտելի կապի արտահայտումն է մայր բնության հետ:
    Քրիստոսի Պայծառակերպության տոն կամ Վարդավառ:
Այս տոնը Զատիկից 14 շաբաթ հետո է նշվում, որը քրիստոնեական օրացույցով համընկնում է Քրիստոսի Պայծառակերպության հետ...
   Խաղողօրհնեք կամ Աստվածածնի վերափոխում :
Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական հինգ գլխավոր տոներից մեկն է: Տոնվում է օգոստոսի 15-ին հաջորդող առաջին կիրակի օրը: Մարդիկ եկեղեցի են տանում առաջին խաղողի ողկույզները և օրհնում խաղողի առաջին բերքը: Միաժամանակ դա պատգև է Աստվածածնին...
   Խաչվերաց կամ Սուրբ Խաչ :
Տոնը նշվում է սեպտեմբերի 14-ին: Հնուց ի վեր մարդիկ հարգել են իրենց մահացած նախնիների հիշատակը: Մարդիկ գնում են գերեզմաններ և այնտեղ արարողություններ անում...
Ամանոր:
Այսօր յուրաքանչյուր պատահականություն և իրադարձություն շատ խորհրդավոր և բազմանշանակ է: Օջախներում էլի կրակ են վառում, հագնում են նոր զգեստներ, կրակին թարմ ջուր են դնում: Գալիս է դեկտեմբերի 31 հեքիաթային գիշերը: Ուղիղ կեսգիշերին սկսվում է Նոր Տարին....

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն