Концерн 'БАЙАЗЕТ'

Մատաղ

Մատաղը (զոհաբերություն)-Հայկական եկեղեցու սովորույթներից մեկն է: Նրա իմաստը Աստծուն զոհ մատուցելը և չքավորներին օգնելն է:

Ծիսակարգը առաջացել է Գրիգոր Լուսավորչի օրոք: Քրիստոնեության ընդունումից հետո, Հայկական եկեղեցու առաջ հարց էր առաջացել, թե ինչպե՞ս օգտագործեն այն կենդանիներին, որոնք հատուկ բուծվել էին հեթանոսական աստվածներին զոհ մատուցելու համար:

Սբ. Գրիգոր Լուսավորիչն առաջարկեց այդ կենդանիներին զոհ մատուցել չքավոր ընտանիքների և տկարների համար:

Հայտնի է, որ առաջին մատաղ մատուցողներից մեկը եղել է Պապ թագավորը: Բարբարոսների դեմ հաղթանակ տանելուց հետո, նա իրեն շրջապատող մարդկանց հետ, Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ, մատաղի ծես արեցին և բաժանեցին միսը չքավորներին:

Այդ ժամանակից ի վեր, Հայկական եկեղեցին մատաղ էր մատուցում մեծ եկեղեցական տոներին, եկեղեցիների օծման ժամանակ և այլն: Մատաղը մատուցվում է մեղքերի քավության, ինչպես նաև հանգուցյալների հոգիների հանգստյան համար:

Մատաղի համար անհրաժեշտ է մատաղի համար նախատեսված կենդանին և օրհնած աղը: Զոհաբերել կարելի է միայն առողջ կենդանու կամ էլ արու թռչնի: Դա կարող է լինել ոչխար, կով, աղավնի կամ աքլոր: Երբ աքլոր են զոհաբերում, միսը բաժանում են 3 ընտանիքների, երբ ոչխար-7 ընտանիքի, իսկ երբ կով-40 ընտանիքի միջև:

Մատաղի միսը պետք է ուտել հենց մատաղի օրը: Եթե զոհաբերվողը աղավնի է, ապա նրան չեն մորթում, այլ ազատ են արձակում: Ի տարբերություն հեթանոսական ծեսի, մատաղի ժամանակ օրհնվում է աղը, այլ ոչ թե կենդանին: Աղը հանդիսանում է որպես մաքրության խորհրդանիշ: Համարվում է, որ կենդանին, ուտելով օրհնված աղը, մաքրվում է: Միսը եփվում է միայն աղով համեմված ջրում:

Շատ աստվածաբաններ և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ համարում են, որ մատաղը հեթանոսական ժամանակների բարբարոսական մնացուկ է:

Սակայն իրականում Հայկական Եկեղեցում մատաղի արարողությունը խորը մարդասիրական և բարեգործական ծիսակատարություն է, որը լավ հնարավորություն է տալիս գթասրտություն և բարություն արտահայտելու և կարիքավորներին օգնելու համար:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն