Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Քրիստոսի Սբ.Ծննդյան և Կնունքի տոների նշման հայկական առանձնահատկությունները

Քրիստոսի Սբ.Ծննդյան և Կնունքի տոների նշման հայկական առանձնահատկությունները

Հունվարի 6-ին հայկական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հայտնության Մեծ Տոնը, որն իր մեջ է ներ առնում Քրիստոսի Ծնունդն ու սբ. Կնունքը: Այլ եկեղեցիները նշում են սբ. Ծնունդը դեկտեմբերի 25-հունվարի 7-ին, իսկ սբ. Կնունքը հունվարի 6-19-ին:
336 թվականից Հռոմում սբ. Ծնունդը սկսեցին տոնել դեկտեմբերի 25-ին: Այդ օրը հեթանոսները փառք ու պատիվ էին մատուցում Արևի Աստծուն, այսինքն տոնում էին Լույսի հաղթանակը Խավարի հանդեպ: Այդ հեթանոսական տոնին քրիստոնյաները համադրեցին Քրիստոսի Ծննդյան Մեծ և Պայծառ տոնը:
Որոշ ժամանակ անց սբ. Ծնունդն ամբողջ Եվրոպայում սկսեցին տոնել դեկտեմբերի 25-ին: Աստիճանաբար այս նորամուծությունը տարածվեց նաև Արևելքում:
376 թվականից սկսած, Աստծո Հայտնության տոնը նշվում էր դեկտեմբերի 25-ին Անտիոքում, 433 թվականից Ալեքսանդրիայում, իսկ 549 թվականից Երուսաղեմում: Այսպիսով, աշխարհի հնագույն եկեղեցիները սբ. Ծնունդը սկսեցին նշել դեկտեմբերի 25-ին, իսկ սբ.Կնունքը հունվարի 6-ին: Բացառություն կազմեց միայն Հայկական եկեղեցին, որը պահպանեց հին ավանդույթը և մինչ օրս նշում է սբ. Ծնունդն ու սբ. Կնունքը հունվարի 6-ին:
Սկսած 4-րդ դարից քրիստոնյաները տոնում են այլ պայծառ տոներ, որոնք կապված են Քրիստոսի ծննդյան հետ:
Հունվարի 13-16-ին, սբ. Ծննդից 8 օր անց տոնվում է Քրիստոսի Անվանակոչության Տոնը: Ուղղափառ եկեղեցին այդ տոնը նշում է հունվարի 1-14-ին:
Փետրվարի 14-27-ին, Քրիստոսի Ծննդից 40 օր անց, Հայկական Եկեղեցին նշում է Տյարնընդառաջի պայծառ տոնը, որն Ուղղափառ եկեղեցին նշում է փետրավարի 2-15-ին:
Ապրիլի 7-20-ին, Քրիստոսի Ծննդից 9 ամիս առաջ, նշվում է ամենագեղեցիկ տոներից մեկը-սբ. Ավետիսը, որը նվիրված է Մարիամ Աստվածածնին:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն