Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Աղթամարի Կաթողիկոսություն

Աղթամարի Կաթողիկոսություն (1113-1895)

1113 թվականին Կարմիր Բանկ եկեղեցում, զգալով իր մոտալուտ մահը, Բարսեղ Կաթողիկոսը բոլոր հավաքվածներին է ներկայացնում իր հետնորդին–20–ամյա եպիսկոպոս Գրիգորին: Կաթողիկոսի մահից հետո Ժողով է հրավիրվում, որը Գրիգորին ընտրում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սակայն այդ ընտրությունը առաջացնում է Աղթամարի եպիսկոպոս Դավիթի դժգոհությունը: Նա հինգ եպիսկոպոսներից ժողով է հրավիրում և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորը շատ երիտասարդ է և որ ի սկզբանե Կաթողիկոսի նստավայրը եղել է Աղթամարում, Ժողովն ընտրում է Դավիթ եպիսկոպոսին, որպես Կաթողիկոս:
1114 թվականին Ժողովը, որին մասնակցում էին 2500 եպիսկոպոսներ, վանականներ, ինչպես նաև նոր Հայկական իշխանական տների ներկայացուցիչներ Կիլիկիայից և Հայաստանից, հաստատում է Գրիգոր III –ի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը:
Ինչ վերաբերվում է Աղթամարի Կաթողիկոսությանը, այն որպես տեղական Առաջնորդարան գոյատևեց մինչև 1895 թվական:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն