Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Քրիստոնեության քարոզումը I-III դարերում

Քրիստոնեության քարոզումը I-III դարերում

Հայաստանում քրիստոնեության ծնունդն ու նրա գոյության առաջին դարերը հիշատակվում են միայն V դարի սկզբից, երբ ստեղծվեց Հայոց Գիրը: Մինչ այդ Հայկական եկեղեցու մասին տվյալները սերնդե-սերունդ փոխանցվում էին բանավոր:
Ըստ Աստվածաշնչի քրիստոնեությունն Հայաստանում առաջացել է Առաքյալների ժամանակվանից: Որոշ պատմական տվյալներ հաստատում են այն փաստը, որ Հայոց աշխարհում քրիստոնեությունն սկսել են քարոզել Բարդուղիմեոս և Թեոդոր առաքյալները:
Փրկչի Համբարձվելուց հետո, Թեոդորը ժամանում է Էդեսսիա, ձեռնադրում է եպիսկոպոս Ադեոսին, ծանր հիվանդությունից բուժում է Աբգար կայսերն ու ուղևորվում է Մեծ Հայք, քարոզելու Աստծո Խոսքը: Մեծաքանակ քրիստոնեություն ընդունածների թվում էր նաև Կայսր Սանատրուկի դուստրը: Իմանալով այդ մասին կայսրը հրամայում է առաքյալին, իր դստերը և նոր հավատք ընդունածներին տանջամահ անել:
Մի քանի տարի անց Հայաստան է ժամանում Բարդուղիմեոս առաքյալը, որի շնորհիվ քրիստոնեություն են ընդունում թագավորի շրջապատից շատ ազնվականներ, ինչպես նաև թագավորի քույրը: Նրանք ևս տանջամահ են արվում:
Համաձայն մեր օրեր հասած պատմական ձեռագրի, Թեոդոր առաքյալի հետևորդները հիմնավորվում են Եփրատ գետի մոտակա կիրճերում: Երբ գահ բարձրացավ Արտաշեսը, նրանք եկան արքունիք և սկսեցին Ավետարան քարոզել:
Քանի որ այդ ընթացքում Արտաշես թագավորը պատերազմի մեջ էր Արևելքի հետ, ապա նա խնդրեց Թեոդոր առաքյալի աշակերտներին էլի գալ իր պալատ , պատերազմն ավարտվելուց հետո: Մինչդեռ թագավորը բացակայում էր, քարոզիչները քրիստոնեության են դարձնում մի քանի ալանական պալատականների, որոնք ժամանել էին Սաթենիկ թագուհու մոտ, ինչի համար պատժվում են և կտտանքների ենթարկվելով, մահանում:
I դարում Քրիստոնեությունը լայն տարածում է գտնում Հայաստանի մոտակա երկրներում, Կապադովկիայում, Ադիաբենում, որոնց հետ քաղաքական և մշակութային կապերը հարմար պայմաններ էին ստեղծում Հայաստանի տարածքում քրիստոնեության տարածման համար:
Մեծ նշանակություն ունեցավ նաև այն փաստը, որ Փոքր Հայքը I-III դդ. համարվում էր Հռոմեական Կապադովկիայի նահանգը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն