Концерн 'БАЙАЗЕТ'

1917-1920 թվականների իրադարձություններ

1917թվականի հունվարի 1- Թուրքիայի կառավարությունը հատուկ որոշմամբ անվավեր է համարում 1878 թվականի Բեռլինյան պայմանագիրը, հատկապես 61-րդ կետը:
մարտի 29-Ստոկհոլմում մեծ նիստ է գումարվում, նվիրված հայերի զանգվածային կոտորածի փաստի ժխտմանը: Մասնակիցները բողոքում են, որ Շվեդիայի կառավարությունը նույնիսկ ափսոսանք չի արտահայտել սպանված բազում հայերի համար:
նոյեմբերի 6- Մեծ Բրիտանիայի Արտաքին գործոց նախարարը Համայնքների Պալատում հանդես է գալիս հայամետ ելույթով:
դեկտեմբերի 4 –ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալով նախագահ Ուիլսոնը հայտարարում է.«Մենք հուսով ենք, որ կտրամադրենք Թրքական Կայսրությունում ապրող ժողովրդին իրավունք և հնարավորություն, ապահովելու իրենց անվտանգությունը և պաշտպանել կյանքը անարդարությունից և ոտնձգություններից, այլազգի դատաստանների և երկրների որոշումներից»:
1918 թվականի հունվարի 6- «Գերմանա-հայկական համագործակցության» անունից Պոլ Ռորբախը, Էդվարդ Կիրը և Մարտին Ռեյդը ճնշում են գործադրում գերմանական իշխանությունների վրա, որպեսզի սատարի Հայաստանի ինքնավարությանը:
հունվարի 8- հրատարակվում է նախագահ Ուիլսոնի 14 կետանոց հրամանագիրը: 12-րդ կետը հայ ժողովրդին խոստանում էր անվտանգության ապահովում և հնարավորություն ինքնավարության ազատ զարգացման:
Մարտ-Այն բանից հետո, երբ Ռուսաստանում բռնկված հեղափոխության պատճառով, Ռուսաստանը դուրս է գալիս խաղադաշտից, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվում է Բրեստո-Լիտվական պայմանագիրը: Թուրքիայի հարձակումը Ռուսաստանի կազմի մեջ մտնող Արևելյան Հայաստանի վրա ավելի շատ հայազգի զոհեր է տալիս, ներառյալ Թուրքիայից փախած հայերի: Մարտերը հայկական զորամասերի մասնակցությամբ շարունակվում են Կովկասյան ճակատում:
մայիսի 28-Հայոց Ազգային Խորհուրդը հայտարարում է իրեն գլխավոր հրամանատար և համեմատաբար փոքր տարածքով Ռուսաստանյան Հայաստանի միակ վարչական մարմին: «Անկախություն» կամ «Հանրապետություն» բառերը, թուրք զավթիչների դեմ սպասվող վճռական ճակատամարտի ավարտի սպասման մեջ չէին օգտագործվում:
հունիսի 4- Բաթումում Խաղաղության և Բարեկամության Դաշն է կնքվում Օսմանյան Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև, որն ազդարարում էր խաղաղություն և հավերժ բարեկամություն: Այդ պայմանագրը պարունակում էր երկու հանրապետությունների սահմանին վերբերվող կողմերի վարքագիծը:
Հոկտեմբերի կեսեր-կոնգրեսմեն Էդվարդ Լիթլը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է բանաձև, որում նշում է, որ հայ ժողովուրդն իրավունք ունի ազատ և անկախ լինել, ունենալ մուտք դեպի ծով և լինել քրիստոնեական մշակույթի տերը, որի պատճառով նա զոհել է իր որդիներին:
հոկտեմբերի 30-ռազմական գործողությունների դադարեցումը Մուդրոսում փաստացի վերջակետ է դնում Թուրքիայի և Միացյալ ուժերի միջև պատերազմին: Ընդանուր առմամբ ռազմական գործողությունների հայազգի զոհերի քանակը գերազանցում է 1 500 000-ը:
Նոյեմբեր- Պարտված Թուրքիան ճանաչում է Հայկական Հանրապետությունը, որի այժմյան տարածքը հին հայկական հողերի միայն չնչին մասն է կազմում: Հաջորդ տարի Թուրքիան զիջում է Հայաստանին Կարսը և Արդահանը: Սակայն այդ զիջումը միայն ժամանակավոր բնույթ է ունենում:.
Նոյեմբերի 13-Ջեյմս Բրյուսը Լորդերի Պալատում իր զեկույցում, խոսելով Հայաստանի և Կիլիկիայի մասին, կոշտ քննադատության է ենթարկել Թրքական կառավարությանը: Նա մասամբ նշում է.«Ինչպես արդեն գիտեք Ձերդ Մեծություն և պարոնայք լորդեր, Թուրքիայի այժմյան կառավարությունում կան մարդ կոչվածներ, որոնք անձամբ մասնակցել են 1915 թվականի սարսափազդու ջարդերին: Յուրաքանչյուր իրեն հարգող լորդ, որն ուզում է թարմացնել իր հիշողությունը, կարող է թերթել 1916 թվականին հրապարակված Երկնագույն գիրքը, որտեղ Դուք կգտնեք արյունոտ եղեռնի նկարագրությունները, որոնք մտան պատմության մեջ, չնայած դրանք ոչնչացնելու և անվավեր համարելու փորձերին: Թուրքիայի ժամանակակից կառավարության հանցագործ կազմի մեջ են մտնում Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը, որոնց հարկ է հիշեցնել, որ իրենք անձամբ են պատասխանատու այն արյունոտ սպանությունների մեջ»:
դեկտեմբերի 10-Սենատոր Հենրի Կաբոտ Լոջը Սենատին առաջարկեց համոզմունք արտահայտել, որ Հայաստանը Թուրքիայաիր վեց վիլայեթներով և Կիլիկիան պետք է անկախ լինեն, իսկ խաղաղ բանակցությունները պետք է օգնեն Հայաստանի անկախ Հանրապետության ստեղծմանը: Չնայած Լոջը խորապես կարեկցում էր հայկական հարցին, սակայն հետո նա դեմ կանգնեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանի աջակցումը, ռազմական հնարավոր միջամտության կանխմանը:
1919 թվականի հունվարի 8- Սուլթան Մուհամմեդ VI-ի հրամանով առաջին, երկրորդ և երրորդ Ռազմական Դատարաններին կարգադրվում է համաձայն քրեական օրենսգրքի հետապնդել և ձերբակալել ոճրագործ երիտթուրքերի պարագլուխներին:
ապրիլի 8-ռազմական դատարանը հաստատում է թուրք պաշտոնյաներին, որոնք մեղավոր են Յոշքարթի զանգվածային սպանություններին: Դատարանը վճռում է, որ Քեմալը մահմեդականներին հրամայել է ոչնչացնել տեղի հայերին և նրան մահվան է դատապարտում:
ապրիլի 27-Պոլիսում սկսվում է Առաջընթաց և Միություն կուսակցության անդամների և թրքական կառավարության ներկայացուցիչների դատավարությունը: Այն շարունակվում է մինչև 1919 թվականի հունիսի 26-ը:
մայիսի 22-հատուկ ռազմական դատարանը հետաքննություն է անց կացնում Տրապիզոնի կոտորածի և բռնագաղթի կազմակերպիչների գործով և պատիժ է սահմանում նրանցից 8-ի հանդեպ, մեղավոր ճանաչելով նրանց ոճրագործության մեջ:
մայիսի 28-Բրիտանական Ռազմական վարչության գաղտնի հրամանով 77 թրքական ոճրագործներ Կոնստանտինոպոլիսից տեղափոխվում են Մալթա, իսկ մեղադրական գործը նրանց հանդեպ ոչնչացվում է:
հունիսի 25-Միացյալ Երկրների Գերագույն խորհրդի անունից Ջորջ Կլեմենկը Խաղաղության համաժողովում հայտարարում է, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչել է իր մեղքը հայոց եղեռնի մեջ:
հունիսի 5-վերոհիշյալ դեպքերին հաջորդող երիտթուրքերի դատավարությունում Թալեաթին, Էնվերի, Ջեմալին և Նազիմին մեղադրական է ներկայացվում որպես գլխավոր ոճրագործներ և նրանք հեռակա մահվան են դատապարտվում: Հարկ է նշել, որ նշված դատավարությունը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Կոնստանտինոպոլիսը գրավված էր միացյալ զինված ուժերով:
հոկտեմբերի 17-Սան-Ռեմոյի խորհրդաժողովում Միացյալ Երկրների Գերագույն Խորհուրդ առաջարկում է ԱՄՆ-ին երաշխավորագիր վերցնել Հայաստանի նկատմամբ:
Դեկտեմբեր-Սիրիայի նախկին գլխավոր ոստիկանապետ Ֆրանսուա Ջորջ Պիկոն և Մուստաֆա Քեմալը գաղտնի հանդիպում են Սիվասում Կիլիկիայի կարգավիճակը քննարկելու համար: Քեմալը պահանջում է, որ ֆրանսիական բանակը, այդ թվում նաև նրա կազմի մեջ մտնող հայ կամավորականները, հեռացվեն Կիլիկիայից: Պիկոն համաձայնվում է և անպաշտպան թողում Կիլիկիայի բնակչությանը, որոնք իրենց տներն էին վերադարձել անապատների դաժան փորձություններից հետո:
1920 թվականի հունվարի 13 – Կոնստանտինոպոլիսում տեղի են ունենում դատավարություններ, որտեղ թուրք պաշտոնյաներն ու երիտթուրքերը մեղադրվում և մահվան են դատապարտվում հայերի դեմ գործած ոճրի համար:
Փետրվար-Կիլիկիայի հետպատերազմյան պաշարման ժամանակ ֆրանսիական զորքերը անսպասելիորեն նահանջում են: Թուրքերն օգտագործում են առիթը և սպանում են 30 000 հայերի:
ապրիլի 1 – երիտթուրքերը կուսակցության անդամների օգնության հիմնադրամի գումարները բաժանում են ոճրագործության մեջ մեղադրվող, Թուրքիայում, կամ էլ արտասահման փախուստի դիմած կուսակցականների միջև:
ապրիլի 22-ԱՄՆ պաշտոնապես ընդունում է Հայաստանի Հանրապետության անկախությունը :
Մայիս-Ֆրանսիական և թրքական ազգայնամոլները խաղաղության ժամանակավոր դաշն են կնքում:
մայիսի 24-ԱՄՆ նախագահ Ուիդրո Ուիլսոնը Կոնգրեսից թույլտվություն է խնդրում Հայաստանի նկատմամբ լիազորագիր վերցնել և ուղարկել այնտեղ իր զորքերը: Սակայն ԱՄՆ կառավարությունը, չնայած խորին ցավակցում է հայ ազգին, որոշում է ընդունում չընդունել լիազորագիրը, նկատի առնելով պատասխանատվության փաստը:
օգոստոսի 5-ռազմական դատարանը մահվան է դատապարտում Բեյբուրդի նահանգապետի տեղակալին:
օգոստոսի 10-Սեվրի պայմանագիրը, որը ստորագրում են Թուրքիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Լիբանանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովակյան Հանրապետությունը և Չեխոսլովակիան, ընդունում է Հայաստանի Հանրապետությունը և արտոնում է ԱՄՆ նախագահին Էրզրումում, Տրապիզոնում, Վանում և Բիթլիսում որոշել հայ-թրքական սահմանները: Համաձայն խաղաղության պայմանագրի, Թուրքիան պատասխանատվություն է վերցնում պատերազմի ժամանակ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործ կոտորածի մեջ և պարտավորվում է փոխհատուցել հայերի կորուստները: Թուրքիան նաև համաձայնվում է Միացյալ Երկրների դատաստանին հանձնել ոճրագործության մեղավորներին: ԱՄՆ նախագահ Ուիլսոնը ընդլայնում է Հայաստանի սահմանները, ներառում է կարևոր ծովային հանգույցներ, սակայն իզուր: Սեվրի պայմանագիրն անկատար է մնում: Թուրքիան մերժում է այդ դաշինքը և արդյունքում այն փոխարինվում է Լոզանի պայմանագրով, որի մեջ Հայաստանի օգտին ոչ մի պայման չկար:
Նոյեմբեր-Հաճնի 10 000 հայերից, թրքական ազգայնամոլների իրականացրած ջարդից կենդանի են մնում միայն 480-ը:.
Դեկտեմբերի 30-սկսվում է Մասուլի զանգվածային կոտորածի հարցով դատավարությունը: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն