Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Նորություններ

Հայաստանը տուրիզմի զարգացման մակարդակով գտնվում է 90 -րդ տեղում

 

Համաշխարհային տնտեսական ֆորումում «Ճանապարհորդություն և տուրիզմ 2011» զեկույցի մրցացուցակում Հայաստանը գրավում է 90 - րդ տեղը: 2009 թվականի համեմատ Հայաստանի դիրքերը բարելավվել են մեկ աստիճանով: Այս տարի առաջավոր դիրքերը գրավել են Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեցիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան և Սինգապուրը: ԱՊՀ երկրներում առաջատար դիրքերում են Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Մոլդովան: Զեկույցի հեղինակների նշմամբ, Հայաստանում բարելավվել են սանիտարա - հիգիենիկ և անվտանգության պայմանները, չնայած գոյություն ունեցող շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին: Հայաստանի տուրիզմի զարգացման վրա բացասական ազդեցություն են թողել այնպիսի գործոններ, որպիսիք են շրջակա միջավայրի պահպանման մասին օրենքների չպահպանելը, միջազգային կոնվենցիաներին հայկական կողմի չմասնակցելը, օդային հաղորդակցության մեջ երկկողմ համաձայնագրերի բացակայությունը, ինչպես նաև ոստիկանության հանդեպ ցածր վստահությունը: Նկատվել է առաջընթաց պետական քաղաքականության թափանցիկության մեջ: Ինչպես նաև դրական ուղղությամբ են զարգանում բիզնես պլանները և ենթակառուցվածքները:

 

Հնդկաստանում գիտնականները հաշվարկելեն մոտ 4000 հայկական հուշարձաններ

2011 թվականի փետրվարի 8 - ից սկսած «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» աշխատակիցները, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Հնդկաստանի այն բնակավայրերը, որտեղ իվերուստ հայբնակչություն է եղել: Կարապետյանն իր խմբի հետ ուսումնասիրել է Հնդկաստանի այն հուշարձանները, որոնք պահպանվելեն դարերով:  Ընդանուր առմամբ հաշվվելեն մոտ 4000 հայկական հուշարձաններ, որոնց մեծմասը գտնվում են բավականին վատվիճակում:

«Հնդկաստանի հայկական հուշարձանները քիչ են նման այժմյան հայկական ճարտարապետական կոթողներին: Նրանցից մեծմասը եվրոպականացված են, կան հուշարձաններ նույնիսկ չինական պագոտաների ոճով» - ասել է Սամվել Կարապետյանը Երևանում կայացած մարտի 9 - ի մամլո ասուլիսում: Հուշարձաններից բացի, Հնդկաստանում հայտնաբերվելեն  19 - րդ դարի արձանագրություններ: Դրանցից ամենահները գրվածեն գրաբարով: Ինչվերաբերվում է եկեղեցիներին, ապա այսօր Հնդկաստանում գործում են երեք հայկական եկեղեցի, Սբ. Աստվածամոր, Սբ. Գրիգոր Լուսավորչի և Սբ. Նազարեթի Հայկական Եկեղեցիները: Այդ եկեղեցիներին կից պահպանվել են հին հայկական գերեզմանատներ: Դրանցից մեկում գիտնականները հայտնաբերել են Գյուլիստանի տիրակալներ Մելիք - Բեգլարյանների դամբարանը: Գիտնականների խոսքով, Հնդկաստանում նույնիսկ կամուրջ է եղել, որը կառուցել են հայերը: 60 - ականներին այն քանդվել է, այդ պատճառով կամուրջի մասին  հիշատակումներ են մնացել միայն արձանագրերում: Առաջին հայերը, որ ոնց մեծ մասը Նոր Ջուղայից էին, Հնդկաստանում հայտնվել են 16 - րդ դարում: Ագրայում և Սուրաթում 16 -րդ դարում արդեն գործում էին հայկական եկեղեցիներ, որոնք ցավոք սրտի, չենպահպանվել:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն