Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Հայկական եկեղեցին և սրբապատկերները

Հայկական եկեղեցին և սրբապատկերները

10-րդ դարում բյուզանդացիները մեղադրում էին հայերին սրբապատկերները չընդունելու և սրբազանցելու մեջ: Այդ գործում նրանց աջակցում էին սիրիացիները, վրացիները և ռուսները:
Այնուամենայնիվ մինչև մեր օրերը հասած ճարտարապետական կոթողներն ու պատմագրական արձանագրությունները վկայում են, որ 5-8-րդ դարերում Հայկական եկեղեցին չէր հակադրվում Աստծո, Աստվածածնի և սրբերի պատկերներին, ընդունում էր դրանք և լայնորեն կիրառում:
  9-12-րդ դարերում Հայաստանի տարբեր անկյուններում կարելի էր տեսնել կարևոր նշանակություն ունեցող աստվածապատկերներ, որոնք բերված էին Վարագավանքից, Թարսոնի Մայր տաճարից, Անավարզի Սուրբ Խաչ եկեղեցուց: Դրանք Աստծո և աստվածամոր պատկերներն էին:
Ունենալով մեծ նշանակություն և լայն կիրառում, սրբերով նկարները օգտագործվում էին որմնանկարներում, մանրանկարներում և քանդակներում: Սրբապատկերները օծելու համար Հայկական եկեղեցին հատուկ ծիսակատարություն է անում:
Սակայն աստվածապատկերների պաշտամունքին զուգահեռ, 10-րդ դարում Հայաստանում տարածվում էր պատկերների սրբազերծման շարժումը: Ենթադրաբար, դրանում կարևոր դեր են խաղացել երկու գործոն: Առաջինը, 8-9-րդ դարերում Հայաստանում իշխում էին արաբները, որոնց մուսուլմանական օրենքները արգելում էին մարդկանց պատկերելն ընդանրապես: 716 թվականին Եզիդ 11 խալիֆը հրամայեց ոչնչացնել Հայաստանում գտնվող բոլոր սրբապատկերները: Այսպիսով, հայկական սրբանկարչությունը տեղի տվեց գեղանկարչությանը:.
   Երկրորդ գործոնը 843 թվականին Բյուզանդիայում Ուղղափառ Եկեղեցու հաղթանակն էր:
Սրբապատկերների պաշտամունքը դարձավ բյուզանդական եկեղեցու առանձնահատկությունը: Սրա հետ կապված հայ և բյուզանդացի աստվածաբանների միջև սկզբունքային պայքար սկսվեց: Հայերը դեմ կանգնեցին աստվածապատկերներին, համարելով դրանք Բյուզանդական Եկեղեցու առանձնահատկությունը: Այդպիսի իրավիճակ էր տիրում հատկապես Շիրակում, որը Բյուզանդիայի սահմանակիցն էր: Վասպուրականում և Սյունիքում, որոնք գտնվում էին Բյուզանդիայից բավականին հեռու տարածության վրա, սրբապատկերները դեռևս մեծ կիրառում ունեին:
   11-րդ դարում սրբապատկերների դեմ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել: Արդեն 12-րդ դարի սկզբին հայ գիտնական Հովհաննես սարկավագը իր աշխատություններում ձևակերպել է հայ եկեղեցու դրական վերաբերմունքը սրբանկարների հանդեպ, համարելով, որ պատկերները օգնում են մարդկանց Աստծուն մոտ լինել: Հիսուս Քրիստոսին պետք է երկրպագել, այլ ոչ թե նրա պատկերի նյութին: Խոնարհվել կարելի է միայն օծված պատկերների առջև:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն