Խոհանոցը յուրաքանչյուր ազգի հյուրասիրության հիմքն է: Ավանդական խոհանոցի բնութագիրն արտացոլում է տվյալ ազգի առանձնահատկությունն ու ինքնատիպությունը և միայն համտեսելով ազգային խոհանոցի ամենալավ օրինակները, կարելի է զգալ ազգի կուլտուրայի «համը», փոքր – ինչ մերձենալ նրա առանձնահատկությունների ընկալմանը:
Մի անգամ համտեսելով հայկական ուտեստները, անհնարին է այն չսիրել, ուստի և սիրել հայկական մշակույթը և նրա դարավոր սովորույթները:
«ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանի և սրճարանի ճաշացանկը պարունակում է հացամթերքի տարբեր տեսակներ, բազում թարմ և օգտակար բանջարեղեններով աղցաններ, համեղ մսային, կաթնային և բանջարեղենով ապուրներ, մսային և ձկնային տաք ուտեստներ, աղանդերների հարուստ տեսականի: Համի, հոտի և բաղադրության նրբագույն հաշվեկշիռը Ձեզ թույլ կտա ծանոթանալ ավանդական խոհանոցի բազմազանությանը: Հայաստանից ժամանած հմուտ խոհարարները ցուցադրում են խոհարարական արվեստի հրաշքներ, ներ դնելով ոգին իրենց ստեղծագործության մեջ: Այդ պատճառով յուրաքանչյուր աղանդեր, յուրաքանչյուր նախուտեստ դա միայն ուտելիքի չափաբաժին չէ, այլ հայկական հոգու փոքրիկ մասնիկ:
Հատուկ քաղցր ճաշացանկ մեր փոքրիկների համար - փախլավա, փքաբլիթներ, անուշեղեն: Հայկական քաղցրեղենները անտարբեր չեն թողնի ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծերին:
«ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանի ճաշացանկի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
Մեր ռեստորանում կարելի է ոչ միայն համեղ ճաշել և ընթրել ողջ ընտանիքով, այլ նաև լավ ժամանց անց կացնել: Ազգային գունագեղությունն արտացոլում են ոչ միայն մեր խոհանոցը, այլ նաև ռեստորանի ողջ կահավորանքը-ավանդական պատերի նախշազարդումը, դեկորատիվ քարը, որը կրկնօրինակում է Հայաստանի լեռնային լանդշաֆտը, հուշանվերներն ու կարպետները, մատուցողների ազգային տարազով հագուստը:
Սրճարանի տարածքը բաղկացած է 4 դահլիճից, ընդանուրը 150 մարդ տարողությամբ: Հիմնական դահլիճը 100 հոգի տարողությամբ,որը վերջերս ենթարկվել է վերանորոգման, մի կողմով հարում է բարին, մյուսով պարահրապարակին: Նստելով 4-հոգանոց սեղանի մոտ, դուք կհայտնվեք իրադարձությունների կենտրոնում: Կարող եք միաժամանակ հիանալ երաժշտությամբ, հետևել շոու-ծրագրին, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին մասնակցել դիսկոտեկի և պարել 80-ականների հայտնի հիթերի ներքո:
Երկու հարմար VIP դահլիճներում,20և25 հոգի տարողությամբ,, հարմար կարող եք տեղավորվել Ձեր ընկերների հետ և նշել Ծննդյան օր, տոն կամ ուղղակի լավ երեկո անց կացնել միասին:
Առանձին ուշադրության է արժանի VIP դահլիճը, որտեղ տեղավորվում են 10 մարդ: Բուխարին, հարմարավետ բազմոցները և մեղմ լույսը կնպաստեն, որ ձեր երեկոն լինի հանգիստ և հարմար:
«ԲԱՅԱԶԵՏ»ռեստորանի դահլիճը նախատեսված է 70 հոգու համար:Այստեղ հարմար կարող է տեղավորվել Ձեր ընկերների հետ և նշել ծնոունդներ,տոներ կամ էլ ազատ ժամանց:Ռեստորանի VIP դահլիճները 4,6 և 12մարդ տարողությամբ,ստեղծում են հարմար պայմաններ գործնական և ընկերական մտերիմ հանդիպումների համար: Բացի համեղ հյուրասիրությունից, «ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանը և սրճարանը իր այցելուներին առաջարկում է երաժշտություն, պարեր և զվարճություններ: Չէ որ առողջ ծիծաղն ու լավ տրամադրությունը բացում են ախորժակը: Երաժշտական և պարային ծրագրերի մասին լիարժեք տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
«ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանը բաց է ամեն օր
Երկուշաբթիից-հինգշաբթի- 11.00-ից մինչ 24.00
Ուրբաթ,շաբաթ- 11.00-ից մինչ 02:00
Կիրակի- 11.00-ից մինչ 24.00.
Ռեստորան և սրճարան
|
Արտադրամաս
|
Տուրիզմ
|
Հայաստանի պատմություն
|