Концерн 'БАЙАЗЕТ'

Կիլիկյան թագավորություն

 

Կիլիկյան թագավորության սկիզբը ընդունված է համարել 1080 թ, նրա հիմնադիրներն են Ռուբենյանները: Նրա հիմնադրման սկիզբը համընկավ առաջին խաչակրաց արշավանքի հետ: Խաչակիրների ուղին անցնում էր Կիլիկիայով, հայերը արևմտյան քրիստոնյաներին ընդունում էին որպես հավատակից, օգնություն էին ցույց տալիս և աջակցում:

 

Այսպիսով, զարգանում էին հարաբերությունները Եվրոպայի հետ: Ռուբենյանները սերտ կապեր էին պահում Եվրոպական ազնվական ընտանիքների հետ: Խառն ամուսնությունները նրանց Եվրոպայի բարձրաշխարհիկ դասի մեջ էին ներքաշում և Կիլիկյան թագավորներին ճանաչելի դարձնում արևմուտքում: Վերջապես, 1 198 թ - ին Լևոն II - ը թագադրվեց որպես Կիլիկիո արքա: Նրա թագավորության տարիներն էլ հենց համարվում են Կիլիկիայի ամենածաղկուն տարիները: Պետության մայրաքաղաք հռչակվեց Սիս քաղաքը, որն ըստ ժամանակակիցների, ուներ մեծաքանակ բնակչություն, հրաշագեղ եկեղեցիներ, արխիվներ և սուրբ մասունքներ:

 

Թվում էր, հենց բնությունն է մտածել Կիլիկիայի անվտանգության մասին: Մի կողմից ծովով էր պաշտպանված, իսկ մյուս կողմից անմատչելի ժայռերով:

 

Բայց նրա աշխարհագրական պաշտպանված դիրքը արգելք չհանդիսացավ եգիպտական մամլյուկների  համար, որոնք հիմնահատակ արեցին Կիլիկիայի ծաղկած քաղաքները:

 

Կիլիկիան թագավորությունը անկում ապրեց 1 375 թ - ին, բայց իր վառ հետքը թողեց հայ ժողովրդի հետագա զարգացման մեջ: Կիլիկիան հայ ժողովրդի պատմության մեջ վառ և յուրահատուկ էջ է:

 

Պատմական Հայաստանի հյուսիսը XII - րդ  դարում ինքնուրույն կյանքով էր ապրում: Քրիստոնեական Վրաստանն այնքան էր հզորացել, որ կայսր Դավիդ Շինարարը մուսուլմաններից հետ է գրավում Թիֆլիսը, իսկ հետո նաև Անին: Թամար թագուհու օրոք ողջ Հյուսիսային Հայաստանն ազատագրված էր օտար զավթիչներից և Զաքարյանների ղեկավարությամբ դարձել էր մեծ իշխանություն:

 

Այդ ժամանակ XII - XIV - րդ  դարերում Անին մնում էր հայկական մշակույթի կենտրոնը հյուսիսում: Վրաստանից կախվածությունը բարեբեր էր Հայաստանի համար: Այդ ժամանակին են վերագրվում Անիի հոյակապ կառույցները: Արագ զարգանում էր եկեղեցաշինությունը, ամրացվում քաղաքը շրջապատող պարիսպը, կառուցվեց Անիի կամուրջը, որը մինչ օրս հանդիսանում է յուրատեսակ:

 

Ամենածանր հարվածը Անիին հասցվեց 1 236 թ - ին մոնղոլ թաթարների կողմից: Նրանք գրավեցին Անին, հրի տալով ողջ քաղաքն ու գերեվարելով բնակիչներին: Չնայած դրան, Անին 100 տարի մնաց կանգուն, մինչև XIV - րդ դարում ողջ Ասիայով անցավ Լենկ Թեմուրի զավթողական նոր ալիքը: Լենկ Թեմուրի հարձակումից հետո Հայաստանի համար սկսվեց ամենածանր ու ամենադժնի ժամանակաշրջանը:

     

    Սրճարան և ռեստորան

    Արտադրամաս

    Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

    Հայաստանի պատմություն