Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Մեծն Կիլիկիո Տան Կաթողիկոսություն

Մեծն Կիլիկիո Տան Կաթողիկոսություն (с 1446 г.)

1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարձր Աթոռը Կիլիկիայից տեղափոխվում է Սուրբ Էջմիածին և հաստատվում է այնտեղ մինչ օրս:
Գրիգոր IX (1439-1441) Կաթողիկոսը, ծանր հիվանդության պատճառով, չի կարողանում տեղափոխվել Էջմիածին: Նա հանձնարարում է Ազգային–Եկեղեցական Խորհրդին նոր Կաթողիկոս ընտրել: Այսպես 1441 թվականին սուրբ Էջմիածնում Խորհուրդն ընտրում է Կիրակոս Վիրապեցուն (1441-1443):
Գրիգոր Կաթողիկոսի մահից հետո, Կիլիկիան զրկված լինելով կաթողիկոսական գահից, Կիլիկիայում ստեղծում է Մեծն Կիլիկիո Տան Կաթողիկոսություն:
1930 թվականին Հայոց եղեռնի պատճառով, Կաթողիկոսությունը Կիլիկիայում տեղից տեղ է տեղափոխվում, վերջապես հիմնավորվելով Անթիլիասում: Բազմաթիվ տեղահանումների պատճառով, Կիլիկիո Կաթողիկոսությունը քայքայվում է և գտնվում է ոչնչացման եզրին: Նա կորցնում է իր բոլոր թեմերը, բացառությամբ Հալեպի Թեմի:
Այդ պատմական նստավայրը պահպանելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը դիմել է Երուսաղեմի Հովվապետարանին, Բեյրութի և Դամասկոսի թեմերը ժամանակավորապես Կիլիկիո Տան Կաթողիկոսությանն հանձնելու խնդրանքով, իսկ Կոնստանտինոպոլսի պատրիարքությունը հանձնել Կիպրոսի թեմին:
Այժմ Կիլիկիո Տան Կաթողիկոսությանն են պատկանում Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի թեմերը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն