Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Հայոց ցեղասպանություն  >  Սահմանումն ու պատճառները

Սահմանումն ու պատճառները

Գենոցիդ (հունարեն genos – ցեղ և լատիներեն caedo – սպանել), համապատասխան գործողություններով արտահայտված միջազգային ոճրագործություն է, որն ուղղված է որևէ ազգի, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի մասամբ կամ լիովին ոչնչացմանը:
1948 թվականի Գենոցիդի կանխման և սահմանված պատժի մասին Համաձայնագրով, մարդկության պատմության ընթացքում որպես ցեղասպանություն իրագործվել և սահմանվել են բազմակի անգամ, զավթողական պատերազմների ժամանակ, ներքին էթնիկական և կրոնական խմբերի միջև, աշխարհի բաժանման և գաղութների ստեղծման հետևանքով, որոնց արդյունքը բերեց երկու համաշխարհային պատերազմների:
Սակայն «գենոցիդ» տերմինն առաջին անգամ օրինական գործածության մեջ է մտել անցած դարի 30-40-ական թվականներին, ազգությամբ հրեա լեհաստանաբնակ իրավագետ Ռաֆաել Լեմկինի կողմից, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավական կարգավիճակ ստացավ, որպես մարդկության դեմ ծանրագույն ոճրագործություն արտահայտող հասկացություն: Լեմկինը որպես ցեղասպանություն որակավորել էր հայերի ջարդը թուրքերի կողմից, իսկ հետագայում նաև հրեաների հոլոկոստը ֆաշիստական Գերմանիայում և Հիտլերի կողմից օկուպացված Եվրոպական երկրներում:
XX դարի առաջին գենոցիդ է համարվում 1915-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում և Օսմանական կայսրության մյուս շրջաններում երիտթուրքերի կողմից կազմակերպված և համակարգված կոտորածը հայերի նկատմամբ:
Հայոց ցեղասպանությանն կարելի է վերագրել նաև Անդրկովկասում և արևելյան Հայաստանում հայ ազգաբնակչության զանվածային սպանությունները, որոնք ներ են խուժել Անդրկովկաս 1918 թվականին և Հայկական Հանրապետության դեմ 1920 թվականի դեկտեմբերին քեմալականների նվաճողական քաղաքականությունը, ինչպես նաև 1918 և 1920 թվականներին համապատասխանաբար մուսաֆաթականների կողմից հայերի ջարդը Բաքվում և Շումիում: Ընդանուր առմամբ 19-րդ դարի վերջից սկսած թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհ դարձան 2 մլնից ավելի հայեր:
Հայերի ցեղասպանությունը 1915-1916 թվականներին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանական կայսրության այլ շրջաններում Թուրքիայի իշխող մարմինների կողմից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված զանգվածային ոչնչացումն ու բռնի տեղահանումն է: Հայերի ցեղասպանությունը պայմանավորված էր մի շարք փաստերով:
Դրանց մեջ կարևոր նշանակություն ունեին Պանիսլամիզմի և Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որոնք քարոզվում էին XIX դարի կեսերին Օսմանական տերության իշխող ուժերը: Պանիսլամիզմի զավթողական քաղաքականությունը հայտնի էր ոչ մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությամբ: Այն քարոզում էր բացահայտ ազգայնամոլություն, կոչում էր ոչնչացնել ազգությամբ ոչ թուրք բոլոր ժողովուրդներին: Պատերազմ սկսելով, երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռուն գնացող պլաններ էր մշակում: Այն իրենից ներկայացնում էր Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Մերձվոլգայի և Միջին Ասիայի միացումը օսմանական տերությանը:
Այդ ճանապարհին ամենից առաջ անհրաժեշտ էր ոչնչացնել հայ ժողովրդին, որը դեմ էր կանգնել պանթյուրքիստների զավթողական քաղաքականությանը: Հայ ժողովրդի ոչնչացման մտահղացումը սկսել էր մշակվել դեռ համաշխարհային պատերազմից առաջ: 1911թվականի հոկտեմբերին Սոլոնիկում կայացած «Միացում և առաջխաղացում» կուսակցության նիստի ժամանակ որոշում ընդունվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդերի թրքացման մասին:
1914 թվականի սկզբին տեղական իշխանություններին ուղերձ է հղվում, որում նշվում են այն չափանիշները, որոնք պետք է կիրառվեն հայերի նկատմամբ: Այն փաստը, որ ուղերձը հղվել է պատերազմից առաջ, հավաստիացնում է, որ հայերի ջարդը եղել է նախօրորք մտածված և ծրագրավորված, այլ ոչ թե հատուկ պատերազմական իրավիճակով պայմանավորված գործողություն:
«Միություն և առաջխաղացում» կուսակցության ղեկավարությունը բազմիցս քննարկել է հայ ազգաբնակչության տեղահանման և ոչնչացման հարցը:
1914 թվականի հոկտեմբերին կայացած ժողովի ժամանակ, որը գլխավորում էր ներքին գործերի նախարար Թալեաթը, ստեղծվում է հատուկ մարմին- երեքի գործադիր կոմիտե, որին հանձնարարվում է կազմակերպել հայ ժողովրդի ոչնչացումը: Այդ կոմիտեի կազմի մեջ մտան երիտթուրքերի ղեկավարներ Նազիմը, Շաքիրը և Շուքրին: Երիտթուրքերը հաշվի էին առել նաև, որ պատերազմը պատեհ առիթ է իրենց հրեշավոր մտահղացումն իրացնելու համար: Նազիմը հայտարարում է.«Այսքան հարմար պահ կարող է այլևս չլինել: Մեծ տերությունների միջամտությունն ու բողոքները ոչ մի արդյունքի չեն բերի, քանի որ նրանք կկանգնեն արդեն իրականացված փաստի առաջ, դրանով իսկ հարցը կփակվի: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հայերի ոչնչացմանն այնպես, որ ոչ մի հայ կենդանի չմնա»:
Հայ ազգաբնակչության կոտորածով Թուրքիայի իշխող մարմինները մի քանի նպատակ էին հետապնդում.

  • ·Հայկական հարցի անվավերացումը, ինչը վերջ կդներ եվրոպական տերությունների միջնորդությանը:
  • ·թուրքերը կազատվեին տնտեսական մրցակցությունից, նրանց ձեռքը կանցներ հայ ժողովրդի ողջ հարստությունը
  • ·հայ ժողովրդի վերացումը ուղի կհարթեր դեպի Կովկաս, դեպի թրքացման վեհ գաղափարը

Երեքի գործադիր կոմիտեն փող, զենք և լայն հնարավորություններ ստացավ: Իշխանությունները հատուկ ջոկատներ ստեղծեցին, որոնք ներառում էին բանտերից ազատված հանցագործների և այլ հանցագործ տարրերի, որոնք պետք է մասնակցեին հայերի զանգվածային կոտորածներին:
Պատերազմի հենց առաջին օրերից Թուրքիայում լայն հակահայկական քարոզչություն է ծավալվում: Թուրք ժողովրդին ներշնչված էր, որ հայերը չեն ուզում ծառայել թրքական բանակում և պատրաստ են համագործակցել թշնամու հետ: Տարածվում էին լուրեր թուրքական բանակի թիկունքում հայերի ապստամբությունների և դասալքությունների մասին: Հակահայկական տրամադրությունները հատկապես տարածվեցին Կովկասյան ճակատում թուրքերի առաջին լուրջ պարտությունից հետո: 1915 թվականի փետրվարին ռազմական գործերի նախարար Էնվերը հրաման է արձակում թուրքական բանակում ծառայող հայերի ոչնչացման մասին: Այդ հրամանն իրականացվում է անասելի դաժանությամբ:
1915 թվականի ապիլի 24-ի գիշերը Կոնստանտինոպոլսի ոստիկանական վարչության ներկայացուցիչները ներ խուժեցին մայրաքաղաքի ամենաականավոր հայերի տներն ու ձերբակալեցին նրանց: Հաջորդ մի քանի օրերին 800-ից ավելի գրողներ ու պոետներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ, բժիշկներ և իրավաբաններ, մանկավարժներ, արվեստի գործիչներ ազատազրկվեցին և ուղարկվեցին կենտրոնական բանտ:
1915 թվականի հունիսի 15-ին, վերոնշյալ դեպքերից երկու ամիս անց Կոնստանտինոպոլիսի հրապարակներից մեկում հրապարակայնորեն կախաղան հանվեցին 20 հայ մտավորականներ, Հնչակյան կուսակցության անդամներ, որոնց մեղադրում էին իշխանությունների հանդեպ ահաբեկչություն կազմակերպելու և անկախ Հայաստան ստեղծելու մտահղացման մեջ:
Նույնը կատարվում էր նաև երկրի մնացած վիլայեթներում: Մի քանի օրվա ընթացքում ձերբակալվում են հազարավոր մարդիկ, այդ թվում մտավորականներ, քաղաքական գործիչներ: Բռնագաղթը դեպի կայսրության անապատային տարածքները վաղօրոք նախագծված և կազմակերպված էր: Սակայն տեղահանումը մեծագույն խաբկանք էր: Հենց մարդիկ հեռանում էին իրենց դարավոր բնօրրանից, նրանց դաժանաբար սպանում էին իշխանությունների այն ներկայացուցիչները, ովքեր պետք է ապահովեին նրանց անվնաս տեղահանումը և ուղեկցեին հայերին դեպի անվնաս վայրեր: Կառավարական մարմիններում աշխատող հայերն ազատվում էին աշխատանքից, բոլոր ռազմական հայազգի բժիշկները բանտեր էին նետվում:
Աշխարհի գերտերությունները ներքաշված էին համաշխարհային պատերազմի մեջ և իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները վեր էին դասում ոչնչացվող 2 000 000 հայերի ճակատագրից.......
1915 թվականի մայիս, հունիսից սկսվեց հայերի զանգվածային տեղահանումը և ջարդը Վանում, Էրզրումում, Բիթլիսում, Խարբերդում, Սեբաստիայում, Դիարբեքիրում, ինչպես նաև Կիլիկիայում, Արևմտյան Անատոլոիայում և այլուր: Դաժանությամբ իրականացվող հայերի բռնի տեղահանումն իրականում նրա ոչնչացման նպատակն էր հետապնդում: ԱՄՆ դեսպան Գ. Մորգենթաուն նշում է.«Տեղահանման իրական նպատակը հայերի կողոպուտն ու ոչնչացումն էր. դա հիրավի համարվում է ջարդի նոր ձև: Երբ թուրքական իշխանությունները տեղահանման հրաման արձակեցին, նրանք փաստացի մահվան վճիռ կայացրեցին մի ողջ ազգի»:
Տեղահանման իրական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի համախոհ Գերմանիային: 1915 թվականի հունիսին Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վենգենհեյմը հայտնում է իր կառավարությանը, որ եթե սկզբում տեղահավնում էին Կովկասյան ճակատի մոտ տեղակայված շրջանների հայ բնակիչները, ապա այժմ տեղականությունը զանգվածային բնույթ է կրում նույնիսկ մարտական գործողություններից շատ հեռու գտնվող հայաբնակ վայրերում: Այս գործողությունները, նշում է դեսպանը, որոնցով ուղեկցվում է հայերի տեղահանումը, վկայում են այն մասին, որ թուրքական իշխանությունները իրենց պետությունում հայերի իսպառ ոչնչացման նպատակ են հետապնդում: Նման վկայություններ են տվել նաև այլ վիլայեթների գերմանական հյուպատոսները: 1915 թվականի հունիսի սկզբին գերմանական հյուպատոսի տեղակալը Սասունից հայտարարում է, որ Անատոլիայի վիլայեթներում իրականացվող տեղահանման գործողությունները հայերին իսլամացնելու կամ էլ բնաջնջելու հիմնախնդիր ունեն: Իսկ Տրապիզոնի գերմանական հյուպատոսը նշում է այս նահանգում հայերի տեղահանման մասին և ավելացնում, որ երիտթուրքերը այդպիսով ուզում են վերջ դնել Հայկական հարցին:
Իրենց դարավոր պատմական հողերից տեղահանված հայերը գնում էին քարավաններով դեպի Սիրիայի և Միջագետքի անապատները, որտեղ նրանց համար հատուկ ճամբարներ էին ստեղծվում: Հայերը բնաջնջվում էին ինչպես իրենց ժամանակավոր կացարաններում, այնպես էլ գաղթի ճանապարհին: Նրանց վրա հարձակում էին գործում լեռնային քրդական վայրի ցեղերը, թուրքական բանակի հատուկ զորախմբերը, կողոպտում և սպանում էին հայերին հազարներով....Տեղահանվածներից միայն փոքրաթիվ խմբեր էին հասնում ժամանակավոր ճամբարներին, սակայն նրանք էլ անվտանգության մեջ չէին: Հայտնի են դեպքեր, երբ տեղահանված հայերը խումբ-խումբ հանվում էին ճամբարներից և գազանաբար սպանվում անապատներում: Տարրական սանիտարական պայմանների բացակայությունը, քաղցը և էպիդեմիան հարյուր հազարավոր հայերի ոչնչացման և մահվան պատճառ էին դառնում..
Թուրք ջարդարարների գործողությունները զանազանվում էին անօրինակ դաժանությամբ: Այդպես էին պահանջում երիտթուրքերի առաջատարները: Այսպես, օրինակ ներքին գործերի նախարար Թալեաթը Հալեպի նահանգապետին ուղղած գաղտնի նամակում, պահանջում էր վերջ դնել հայերի գոյությանը, հաշվի չառնել ոչ տարիք, ոչ սեռ և ոչ էլ խղճի խայթ զգալ..Այդ պահանջը ջանասիրաբար իրագործվում էին: Իրադարձությունների ականատես հայերը, որոնք վերապրել են եղեռնը և գաղթը, բազում նկարագրություններ են թողել հայ ժողովրդին վիճակված սարսափելի ոճրի մասին: 1915 թվականի սեպտեմբերին անգլիական «Թայմս» թերթի լրագրողը գրում է.«Սասունից և Տրապիզոնից, Հորդից և Այնթափից, Մարաշից և էրզրումից նույնատիպ լուրեր են հասնում թուրքերի աննախադեպ գազանությունների մասին. ամենուր անողոքաբար սպանված կամ աշխատանքային գումարտակներում տանջամահ եղած տղամարդիկ, հափշտակված և բռնի ուժով մուսուլմանացված մանուկներ, բռնաբարված և խոր թիկունք ստրկության վաճառված կամ էլ երեխաների հետ Մոսուլից արևմուտք արտաքսված հայ կանայք.. Այս խեղճ հայերի մեծամասնությունը չհասավ «փրկիչ» ճամբարներին, իսկ նրանց դիակներն ասես ցույց էին տալիս նրանց անցած մահվան ուղին»:
1916 թվականի հոկտեմբերին «Կովկասյան խոսք» թերթում հրապարակվում է Բասկան գյուղում հայերի ջարդի մասին մի հոդված, որում հեղինակը գրել էր ականատեսի պատմածը.«Մենք տեսանք, թե այդ խեղճերի վրայից սկզբից հանում էին արժեքավոր իրերը, հետո մերկացնում, ոմանց հենց տեղում էին սպանում, ոմանց էլ ճանապարհից հանում և խուլ անկյուններում մորթում էին: Մենք տեսանք երեք կանանցից կազմված մի փոքր խումբ, որոնք մահվան վախից ամուր գրկել էին իրար և նրանց այլևս անհնար էր բաժանել..Երեքին էլ սպանեցին.. Լացն ու ողբն այնպիսին էին, որ արյունը սառեցնում էին երակներում»: Բարբարոսաբար ոչնչացվեցին նաև Կիլիկիայի հայ բնակչության մեծամասնությունը:
Հայերի ջարդը շարունակվում է նաև հաջորդող տարիներին: Բնաջնջվում են Օսմանական կայսրության հարավային շրջաններ գաղթված և Ռասուլ-Հայնայի և Դեր Զորի ճամբարներում փրկություն գտած հազարավոր հայեր...Երիտթուրքերը մտադրված էին ցեղասպանության ենթարկել նաև Արևելյան Հայաստանի հայերին, որտեղ տեղաբնակներից բացի ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից բազմահազար փախստականներ: 1918 թվականին հարձակվելով Անդրկովկասի վրա, թուրքական զորքերը եղեռնաթակ էին անում հայերին Արևելյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Ադրբեջանում:
1918 թվականին գրավելով Բաքուն, ադրբեջանցի ազգայնամոլների հետ միավորվելով, թուրքերը դաժան ջարդ իրականացրեցին տեղի հայերի նկատմամբ, սպանելով 30 000 հայերի:
Երիտթուրքերի կողմից եղեռնի հետևանքով 1915-1916 թվականներին սպանվեցին 1 500 000 հայեր, մոտ 600 000 դարձան գաղթականներ, իրենցով համալրելով արդեն գոյություն ունեցող, կամ էլ ստեղծելով նոր հայկական գաղթօջախներ աշխարհի բոլոր անկյուններում: Ձևավորվեց Հայկական Սփյուռքը:
Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվեց իր արմատական բնակչությունից: Երիտթուրքերի պարագլուխները չէին թաքցնում իրենց հրճվանքը և համարում էին իրենց չարագործությունը հաջող ավարտված. Թուրքիայում գերմանական դիվանագետները հայտնում են իրենց կառավարությանը, որ դեռ 1915 թվականի օգոստոսին ներքին գործերի նախարար Թալեաթը ցինիկ հայտարարություն է արել.«Հայերի նկատմամբ գործողությունները հիմնականում իրագործված են և Հայկական հարցն այլևս գոյություն չունի»:
Օսմանական կայսրությունում հայերի եղեռնը հնարավոր եղավ հեշտությամբ իրագործել հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների ոչնչացման վտանգի դեմ անպատրաստ լինելու պատճառով: Թուրք ջարդարարների գործը հեշտացնում էր նաև հայ մարտունակ բնակչության կենտրոնացումը թրքական բանակում և Կոնստանտինոպոլիսի հայ մտավորականության վերացումը:
Հատուկ դեր խաղաց նաև այն պարագան, որ արևմտահայերի որոշ հասարակական խմբերում համարում էին, որ անհնազանդությունը թուրք իշխանություններին միայն կբերի հայ զոհերի ավելացմանը:
Թուրքիայում իրականացված հայերի եղեռնը հզոր հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին: 1915-1916 թվականներին և հաջորդող տարիներին ոչնչացվեցին հայկական եկեղեցիներում պահպանվող հազարավոր ձեռագրեր, ջարդուխուրդ արվեցին հարյուրավոր պատմա-ճարտարապետական կոթողներ, պղծվեցին հայ ժողովրդի բազմադարյա սրբավայրերը...Թուրքիայում հայկական պատմա-ճարտարապետական կոթողների ոչնչացումը և հայ մշակույթի դարերից եկող արժեքավոր ժառանգության սեփականացումը թուրքերի կողմից շարունակվում է մինչ օրս: Հայ ժողովրդական ողբերգությունը արտացոլվել է նրա կյանքի և հասարակական վարքի բոլոր անկյուններում, հիմնավորպես տեղավորվել ազգի պատմական հիշողության մեջ:
Առաջադեմ աշխարհը քննադատեց ոճիրը: Աշխարհի գիտնականները, քաղաքական և հասարակական գործիչները այն դասակարգեցին որպես գենոցիդ, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցանք, մասնակցեցին դաժանագույն կացության մեջ հայտնված հավատակից հայ ժողովրդին հումանիտար օգնության կազմակերպմանը, սատար կանգնելով իրենց երկրներում ապաստան գտած փախստական հայերին:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի պարագլուխները մեղադրվեցին Թուրքիային իր համար կործանիչ պատերազմին ներքաշելու մեջ և դատի տրվեցին: Ռազմական հանցագործներին տրված մեղադրանքների մեջ կար նաև Օսմանական կայսրությունում հայերի ջարդը կազմակերպելն ու իրականացնելը: Սակայն թուրք դահիճներից մի քանիսը դատապարտվեցին հեռակա, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվեց փախչել և խուսափել պատժից: Նրանցից ոմանց նկատմամբ մահվան դատավճիռն իրականացվել է հայ ազգային վրիժառուների կողմից: Դրանք էին Թալեաթը, Բեհադին Շաքիրը, Ջեմալը, Սաիդ Հալիմը և այլն:
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո գենոցիդը որակավորվեց որպես ծանրագույն ոճրագործություն մարդկության դեմ: Իրավական փաստաթղթերի հիմքում ընկած էին Նյուրնբերգի ռազմական դատարանի ընդունած սկզբունքները, որոնք կիրառվել էին Հիտլերյան Գերմանիայի գլխավոր ռազմական հանցագործների նկատմամբ:
Հետագայում ՄԱԿ-ը ընդունեց գենոցիդին վերաբերվող մի շարք որոշումներ, որոնցից հիմնականներն են գենոցիդի հանցագործության կանխման և պատժի իրականացման մասին Համաձայնագիրը (1948) և 1968 թվականին ընդունված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղեմություն չունենալու մասին Համաձայնագիրը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն