Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Գործակալություն

«ԲԱՅԱԶԵՏ» Տուրիստական գործակալությունը

Մեր գործակալության հիմնական ուղղվածությունը ճանապարհորդությունների կազմակերպումն է դեպի Հայաստանի Հանրապետություն:

Արևային Հայաստանը զարմանահրաշ աշխարհ է, այն հրաշագեղ թանգարան է բաց երկնքի տակ, ինչպես նաև քրիստոնեական բազմադարյա կոթողների բնօրրան: Հինավուրց հայկական տաճարները իրենց պատերի ներքո խնամքով պահում են դարերի պատմությունը: Մեղմ կլիմայական պայմանները, կազդուրիչ օդը, մաքուր լճերը, որոնցից ամենահայտնին Սևանա լիճն է, հիանալի նախապայման են Ձեր հանգստի կազմակերպման համար: Լեռնային երկրի բնությունը շատ նպաստավոր է առողջության ամրապնդման համար: Այցելելով աշխարհում հայտնի հայկական առողջարանները, Դուք ոչ միայն անկրկնելի տպավորություններ կստանաք, այլ նաև հիանալի կհանգստանաք և կամրապնդեք Ձեր առողջությունը: «Եթե ինձ հարցնեն, մոլորակի վրա որտեղ կարելի է շատ հրաշքների հանդիպել, ամենից առաջ կասեմ Հայաստանում» - գրել է նկարիչ և բանաստեղծ Ռ. Քենթը:

«ԲԱՅԱԶԵՏ» Տուրիստական գործակալությունը Ձեր առջև կբացի «Հայաստան» հրաշքների աշխարհի դռները: Հրաշքների աշխարհը հայտնի է իր հյուրընկալությամբ: Ձեզ կզարմացնեն հայերի բարեհաճ վերաբերմունքը և Դուք անպայման կցանկանաք կրկին այցելել Հայաստան: Այսօր մենք հետազոտում ենք Պերմի երկրամասի և Հայաստանի տուրիստական ծառայությունների շուկան, որպեսզի մեր ապագա հաճախորդներին առաջարկենք առավել մատչելի և արդյունավետ պայմաններ ճանապարհորդության համար: Տարվում են մանրամասն աշխատանքներ տարբեր ճաշակի և քմահաճ հաճախորդների պահանջները բավարարելու ուղղությամբ, կուլտուրական ժամանց անցկացնելու սիրահարներին մենք առաջարկում ենք էքսկուրսիաներ դեպի երկրի պատմա - մշակութային հուշարձաններ, առողջությունն ամրապնդել կամեցողներին առաջարկվում են հարմարավետ առողջարաններ և հանգստյան տներ, իսկ ակտիվ հանգստի սիրահարները անց կկացնեն լեռնային և անտառային տարրաբնույթ արշավներ:

Մոտ ապագայում պլանավորում ենք առաջարկել Ձեզ

1. Այցելություն Հայաստանի հանգստավայրեր

  • Արզնի 
  • Ջերմուկ 
  • Դիլիջան 
  • Վանաձոր
  • Հանքավան
  • Սևան 
  • Ծաղկաձոր, լեռնադահուկային հանգստավայր

2. Տարբեր էքսկուրսիոն ծրագրեր Երևանում

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն