Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական մշակույթ  >  Հայաստանի կրոնը  >  Խաչակնքման հայկական առանձնահատկությունները

Խաչակնքման հայկական առանձնահատկությունները

Խաչակնքումը խորհրդանշում է քրիստոնյաների հավատը, որ Խաչի վրա Փրկիչը հաշտեցրել է մարդկանց Աստծո հետ և, որ Քրիստոսի Խաչը ոչնչացնում է սատանայի ուժը: Քրիստոնյաները հավատում են նաև, որ Քրիստոսի խնդրանքով նրանք Աստծուց պարգև են ստանալու և Խաչը փրկելու է իրենց գայթակղություններից և սատանայի չար ուժից:
Ամեն անգամ աղոթելիս, հայերը միացնում են աջ ձեռքի երեք մատները (բթամատ, ցուցամատ և միջնամատ): Նախ հպում են ճակատին, ասելով «Հանուն Հոր», ապա կրծքից քիչ ներքև «և Որդվո», ապա ձախ ուսին «և Հոգվույն», հետո աջ ուսին «Սրբոյ»: Ամենավերջում, ի հաստատումն, ձեռքը դնում են կրծքին և արտաբերում «ԱՄԵՆ», այսինքն խաչակնքում են ՀՈՐ, ՈՐԴՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ անունով:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն