1921 թվականի հունվարի 3, 4, 5-Ադրիանապոլիսի կոտորածի մեղավորներին դատաքննությամբ արդարացնում են:
հունվարի 18-Օսմանական կայսրությունը լուծարում է ռազմական դատարանները:
փետրվարի 8-Ռազմական դատավոր Մուստաֆա Փաշայի վրայից վեց ամիս դատաքննությունից հետո, որը մահվան դատապարտեց Բեյբուրթի նահանգապետին, կառավարության հանդեպ հանվեց գաղտնի ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքը:
մարտի 15-հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը սպանում է Թալեաթին: Թալեաթը 1919 թվականի հուլիսի 11-ին մահվան էր դատապարտված թրքական ռազմական դատարանով: 1943 թվականին Թալեաթի դիակը Ֆաշիստական Գերմանիայից բերվում է Թուրքիա և ռազմական մեծ ծիսակատարումներով թաղվում Կոնստանտինոպոլիսի Ազատության բլրին:
մայիսի 16-1918 թվականին կազմավորված անկախ Հայաստանի Հանրապետությունը վերափոխվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության:
հունիսի 2-Բեռլինում կայանում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:
հունիսի 3-Թեհլերյանն արդարացվում է:
1922 թվականի ապրիլի 7-Բեռլինում սպանվում են Տրապիզոնի նահանգապետ գեներալ Ջեմալը և Բեհադին Շաքիրը:
հուլիսի 25-Թբիլիսիում սպանվում է նախկին ծովակալության նախարար և Սիրիայում 5-րդ բանակի հրամանատար ջեմալ փաշան:
Սեպտեմբեր-Քեմալ Աթաթուրքի զորքերը գրավում և հրի են մատնում Սմիրնա քաղաքը, ավերածություններ են անում և սպանում 150 000 հայ և հույն բնակիչների:
Նոյեմբեր-գումարվում է Առաջին խորհրդաժողովը Լոզանում:
1923 թվականի ապրիլի 23-Լոզանի երկրորդ խորհրդաժողովը
ապրիլի 25- իր չարագործ արարքների մեջ չզղջացած Թուրքիան ընդունում է «լքված ունեցվածքի մասին» օրենքը, որը նախատեսում էր հայերի ունեցվածքի լիովին տիրապետումը թուրքերի կողմից, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում և երբ են հայերը լքել իրենց ունեցվածքը և հարստությունը:.
հուլիսի 24-Գերտերություններն ու նոր հիմնված Թրքական Հանրապետությունը ստորագրում են Լոզանի պայմանագիրը, որը նախատեսում էր Թուրքիայի լիիրավ անկախությունը իր ողջ տարածքում և ոչ մի պայման Հայաստանի համար: Չերչիլը այդ առիթով գրել է.«Լոզանի պայմանագրով, որը վերականգնում է Թուրքիայի և Միացյալ ուժերի միջև խաղաղությունը, պատմությունը իզուր փնտրելու է Հայաստան բառը»:
օգոստոսի 23-թրքական ազգային կոնգրեսը Անկարայի հանդիպման ժամանակ վավերացնում է Լոզանի պայմանագիրը: Միացյալ ուժերը հենց հաջորդ օրվանից սկսում են լքել Թուրքիայի ողջ տարածքը, որը 1918 թվականի հոկտեմբերի 30-ի ժամանակավոր խաղաղության մասին համաձայնագրով, գրավված էր իրենց կողմից:
հոկտեմբերի 29-Թուրքիայի Ազգային Մեծ վեհաժողովը հայտարարում է Թուրքիայի Հանրապետությունը և նոր հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալին:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |