Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայկական Սփյուռք  >  Պերմի Հայ Համայնքը

 

 

Պերմի Հայ Համայնքը

Պերմի Հայ Համայնքը հաարակական կազմակերպություն է, որի պաշտոնական անվանումն է «Պերմի Հայկական մշակութային  կենտրոն»: Այն հիմնվել է 2000 թ. Սեպտեմբերի 19 - ին: Համայնքի նախագահ է ընտրվել Վաղարշակ Սարգսյանը: Համայնքի հիմնական նպատակն ու խնդիրն է պահպանել հայ դարավոր մշակութային արժեքները և ազգային ինքնատիպությունը Պերմում ապրող հայերի շրջանակներում:  «Հայկական մշակութային կենտրոնի» գործունեության հիմնական ուղղություններն են

 1.   Հայկական կիրակնօրյա դպրոց

  • Հայոց լեզվի և Հայոց պատմության ուսուցումը, հայ երեխաների մեջ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը

  • Պերմի միջնակարգ դպրոցների մանկավարժների հետ սերտ համագործակցությունը

  • Միջազգային փառատոններին հայ երեխաների մասնակցությունը

  • Դպրոցի տիկնիկային թատրոնը

  • Դպրոցի երգի ու պարի «Կռունկ» խումբը

  • Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարարության կազմակերպած  միջոցառումներին և մրցույթներին դպրոցի սաների մասնակցությունը

Հայկական կիրակնօրյա դպրոցն իրականացնում է ուսումնական ծրագրեր Հայոց լեզվի և Հայ Մշակույթի պահպանման շրջանակներում:

2. «Նոյյան Տապան - Պերմ» լրագրի հրատարակումը - Հայաստանում և Ռուսաստանում, ինչպես և ողջ աշխարհում իրադարձությունների ու փաստերի մասին լրատվական - վերլուծական հոդվածներ: Լրագրի հրատարակումը կրում է մշակութային և կրթական բնութագիր

3. Ազգային տոներին և սովորույթներին նվիրված միջոցառումների կազմակերպում - միջոցառումեր, նվիրված Մեծ Հաղթանակին, Սուրբ Զատիկին և Ամանորին: Քրիստոնեության ընդունման 1700 - ամյակի շրջանակներում միջոցառումների կազմակերպում և անց կացում, մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100 - ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց շրջանակներում «Կենտրոնական»հյուրանոցի պատին հուշատախտակի տեղադրում: Այնտեղ ապրել և ստեղծագործել է հայ ականավոր կոմպոզիտորը:

 4.   Հայկական Առաքելական Եկեղեցու կառուցումը Պերմում

5.  Երիտասարդական կոմիտեի հետ անցկացվող աշխատանքներ: Հայկական Երիտասարդական կոմիտեն ստեղծվել է հայոց լեզվի և հայ մշակութային արժեքների պահպանման, ինչպես նաև Հայկական դպրոցում անցկացվելիք միջոցառումներին  աջակցելու նպատակով: Երիտասարդական կոմիտեի անդամները մասնակցում են համերգներին ու միջոցառումներին, անց են կացնում մշակութային- ճանաչողական հանդիպումներ, սեմինարներ, կազմակերպում են բազմաշնորհ երեխաների աշխատանքների ցուցահանդեսներ, Պերմի այլ երիտասարդական կոմիտեների  հետ  կլոր սեղաններ:

6. Մի շարք ծառայությունների մատուցում հայ ազգաբնակչությանը – բուժական, իրավական, կրթական: 

7. Չերմոզ քաղաքի բարելավման և Պերմի նահանգի հնագույն քաղաքների փառատոնի կազմակերպման հարցերում տեղական ինքնակառավարման օրգանների հետ համագործակցություն: Չերմոզը տեղի հայերի համար ունի պատմական կարևոր նշանակություն: Քաղաքի ստեղծման հիմնակունքներում կանգնած է հանրահայտ Լազարյանների ազնվական  ընտանիքը, որը 1747 թվականին հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանում:

 8.   Համագործակցություն այլ ազգային կազմակերպությունների հետ :

Մշակութային և հասարակական միջոցառումների համատեղ անցկացում այլ ազգային կազմակերպություների հետ, էթնիկական խնդիրներին և ազգային հարցերին նվիրված կոնֆերանսներին մասնակցությունը: 2011թ. հունվարի 26 - ին Պերմի Հայ Համայնքը տոնեց իր ստեղծման 10 - ամյա հոբելյանը: Տոնին նվիրված շքեղ միջոցառմանը ներկա էին Պերմի Երկրամասի նահանգապետը, պաշտոնյա հյուրեր Հայաստանից և Հայկական Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ: Պերմի Հայ Համայնքը պարգևատրվեց շնորհակալագրերով և դիպլոմներով: Համայնքի ղեկավար Վաղարշակ Սարգսյանը պարգևատրվեց Սփյուռքի Նախարարության ոսկե շքանշանով:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն