Концерн 'БАЙАЗЕТ'

Սփյուռքահայերն ընդդեմ ֆաշիզմի

Պատերազմի առաջին օրերին հայ ժողովուրդը Հայկական Առաքելական Եկեղեցու գլխավորությամբ դիմեց սփյուռքահայերին, կոչելով նրանց ոտքի կանգնել ընդդեմ ֆաշիզմի ի պաշտպան Հայրենիքի: Սփյուռքահայերի ավանդը հակաֆաշիստական շարժման մեջ դրսևորվում էր տարբեր ձևերով, գաղափարախոսական զինված պայքարից մինչև դրամական միջոցների տրամադրումը Խորհրդային Հայաստանին:
Ֆրանսիայում հայ հակաֆաշիստները հիմնել էին «Ֆրանսահայերի ազգային ճակատ», որն ակտիվ գործունեություն էր ծավալում: Այստեղ հայ ազգային ճակատին էին միանում շատ անձնազոհ զինվորներ: Ղեկավարներից մեկը Միսակ Մանուշյանն էր իր մարտական ընկերուհու, բանաստեղծուհի Լուիզա Ասլանյանի հետ, որոնք ֆաշիստներին գերի ընկան և գնդակահարվեցին:
Հայկական գաղութներում լայն թափ էր ստացել դրամահավաքը և «Սասունցի Դավիթ» տանկային զորասյան շինարարությունը, որը 1943 թվականին շարժվեց դեպի ճակատ և միացավ մերձբալթյան ճակատում գործող 119-րդ տանկային գումարտակին:
Իրանահայերի նախաձեռնությամբ նոր տանկային շարասյուն ստեղծվեց, որն անվանվեց «Գեներալ Բաղրամյան»:
Իրանի հայրենասերները գեներալ Բաղրամյանին որպես պարգև ուղարկեցին ոսկեջրած սուր, որը պահպանվում է Հայաստանի Պատմական թանգարանում:
Տասնյակ հազարավոր հայորդիներ 1944-1945 թվականներին մասնակցեցին Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ավստրիայի հիտլերյան լծից ազատագրմանը: Նրանք արժանացել են պետական պարգևների և ընտրվել որպես այդ երկրների պաշտոնական քաղաքացիներ:
Բեռլինի ազատագրման մեծ պայքարում աչքի ընկան շատ խիզախ հայ մարտիկներ, 10-ից ավելի գեներալներ, մի քանի Խորհրդային Միության հերոսներ, 89-րդ Թամանյան դիվիզիան գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ: Կովկասից մինչև Բեռլին, 7500 կմ մարտական ուղի, 7000 զինվոր և սպաներ արժանացան պետական պարգևների:
Քվանտունի բանակի դեմ մարտերում նույնպես աչքի ընկան հայ ռազմիկները, որոնք անցան Մանջուրիայի անծայր անապատները, Մոնղոլիան և Մեծ Հինգանի սարերը, հասան մինչև Սախալին և Կուրիլյան կղզիներ, պատվով կատարելով իրենց մարտական առաջադրանքները:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն