Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Պետության պատմություն  >  Հայաստանը XV - XVIII դարերում

 

Հայաստանը XV - XVIII դարերում: 

 

Հայաստանի գրավումը 0սմանյան Թուրիքայի և Պարսկաստանի կողմից:

Հայ - Ռուսական հարաբերություններ

 

Հայաստանի ինքնուրունության վերջին ճիգերը վերջնականապես ոչնչացրեցին թուրք օսմանները և նոր պարսկական զավթիչները: 1453 թվականին օսմանները գրավեցին Կոնստանտինոպոլիսը, դադարեց գոյություն ունենալուց Բյուզանդական իմպերիան և մարեց  քրիստոնեության հնագույն օջախն Արևմտյան Եվրոպայում: Թուրք սուլթանը, չհագենալով  իր  հաղթանակներով Արևմտյան Եվրոպայում, ձգտում էր դեպի Ասիա: Սկսվեց պատերազմ օսմանների և պարսիկների միջև, որոնք 1502 թ - ին կազմավորել էին նոր պարսկական պետություն: Պարսիկները պարտություն կրեցին և հաջորդ հարյուրամյակի ընթացքում Անդրկովկասում իշխանության գալու համար բախումներ էին տեղի ունենում պարսիկների և թուրքերի միջև: 1639 թ-ին վերջապես նրանք գալիս են համաձայնության, ըստ որի Արևմտյան Հայաստանն անցավ թուրքերի, իսկ արևելյանը պարսից իշխանության տակ:

Պառակտված Հայաստանի միակ հանգույցը հայ եկեղեցին էր և կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թ - ին Կիլիկիայից տեղափոխվեց Էջմիածին: Կաթողիկոսը ժողովրդի միակ ներկայացուցիչն էր թե պարսից շահի և թե թուրք սուլթանի մոտ: Հայաստանը, բզկտված օտար լծի տակ, ջանքեր չէր խնայում կաթողիկոսների միջոցով դիմել իրեն հավատակից ժողովրդներին և նրանց ներկայացնել Հայաստանի ողբալի վիճակը: Եվրոպական պետությունների որոշ թագավորներ գթասիրտ էին լինում և դիմում էին սուլթանին կամ էլ պարսից շահին հայերի վիճակը թեթևացնելու հորդորով:

Ռուս - հայկական հարաբերությունները նոր հուսո դռներ բացեցին հայերի առջև: Այդ հարաբերությունները արմատներով գնում են դարերի խորքը, երբ կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին դիմում է կայսր Ալեքսեյ Միխայլովիչին, խնդրելով աջակցել և օգնել հայերին:  Հակոբ Ջուղայեցին դեսպանների գլուխ է անցնում և ճանապարհվում Եվրոպա, ռազմական օգնություն խնդրելու: Սակայն նա անժամանակ վախճանվում է և խումբը ցրիվ է գալիս: Այդ խմբից այնուամենայնիվ մի հոգի հասնում է Պետրս I - ի արքունիքը և խնդրում է բոլոր հայ մելիքների կողմից, որպեսզի Ռուսաստանը օգնություն ցույց տա Հայաստանին օտար լծից ազատվելու: Պետրոս I - ին կայսրը խոստանում է օգնել հայերին շվեդների հետ պատերազմից հետո: XVIII - րդ դարում Ռուսաստանը սկսեց ռազմական գործողություններ ծավալել Անդրկովկասում: Հայերը ևս ոգեշնչվում էին ռուսական զորքերի հաղթանակներով: Սկիզբ էր առնում հայ ազատագրական շարժումը: 1724 թ - ին Դավիթ Բեկին հաջողվում է Ղափանում ստեղծել անկախ Հայկական իշխանություն, որը սակայն երկար չի գոյատևում: Ռուսաստանն  իր  շահերից ելնելով խաղաղության պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ, ինչով բացատրվում է թուրքերի ճնշման ուժեղացումը Անդրկովկասում: Հայկական ազատագրական շարժումը պարտություն է կրում: Իսկ պատմությունը կրկին անգամ արձանագրում է հայերի ազատ ու ինքնուրույն ապրելու անհագ ցանկությունը և իրենց անկախության համար պայքարելու ունակությունը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն