Концерн 'БАЙАЗЕТ'

Արագածոտն

Արագածոտնը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Ներկայումս այն ներառում է Արմավիրի, Էջմիածնի, Աշտարակի, Թալինի և Նաիրիի շրջանները, որոնց ընդանուր տարածքը կազմում է 3050 քառ. մետր:
Այդ տարածքը կրել է Ոտն Արագածո անվանումը: Այստեղ տեղաբաշխված են եղել Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ Արմավիրն ու Վաղարշապատը: Արագածոտնում հիմնվել է Վարդգեսավան բնակավայրը, որը Վաղարշակ I (117-140 թթ.) թագավորի արքայության օրոք վերանվանվել է Վաղարշապատ և դարձել է Մեծ Հայքի մայրաքաղաքը: Միջին դարերում Արագածոտնի հյուսիսային շրջանն ամրոցի անունով կոչվել է Ամբերդ: IX-XI դարերում ան եղել է Պահլավունիների կալվածքը: В 1386 թվականին Լենկ – Թեմուրի զորքերը հարձակվում են Արագածոտնի վրա: XV դարում նահանգը ընկնում է Կարա – Կոյունների լծի տակ, իսկ 1502 թվականին մտնում է Իրանի կազմի մեջ: 1639 թվականին Արագածոտնը մտնում է Երևանի Խանության կազմի մեջ, իսկ 1820 թվականին Արևելյան Հայաստանի բոլոր մարզերի պես, միանում է Ռուսաստանին:
Այսօր Արագածոտնի մարզի տարածքը կազմում է 27 քառ. մ., բնակչությունը 141 հազ. մարդ, կենտրոնը Աշտարակ քաղաքն է: Մարզի գլխավոր աշխարհագրական առանձնահատկությունն այն է, որ նա գտնվում է Երևանի և երկրի ամենաբարձր լեռան, Արագածի միջև:
Բնական պայմանները տարբեր են. ամենացածր կետի բացարձակ բարձրությունը 950 մ է, իսկ ամենաբարձրինը 4090 մ: Մարզում շատ են պատմաճարտարապետական կոթողները: Տարածքը հարուստ է պահպանված և կիսավեր միջնադարյանկոթողներով: Մարզկենտրոնից ոչ հեռու, Օշական գյուղում է գտնվում Հայ Գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, որն այսօր սրբավայր է ամբողջ աշխարհի հայեր համար:



Օշական


Օշականի կենտրոնում, 443 թվականին Վաչագան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու տեղում, այսօր գտնվում է Կաթողիկոս Գևորգ Երրորդի կառուցած դահլիճակերպ եկեղեցին: Եկեղեցու զոհարանի ներքո գտնվում է Մեսրոպ Մաշտոցի աճյունը, քառակուսի դամբարան, հյուսիսից և հարավից մուտքերով: Հյուսիսից մուտքը փակ է, իսկ հարավից բացվում է տոնական օրերին: Եկեղեցու ներսը 1960 թվականին նախշազարդվել է մանրանկարով: Արևելյան մասում երկհարկանի զանգակատուն է, որը միակն է թե՛ իր դիրքով և թե՛ գլանանման ձևով: Եկեղեցու մուտքը զոհարանի կողմից է:
 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն