Концерн 'БАЙАЗЕТ'

Տավուշ

Տավուշի մարզը գտնվում է երկրի հյուսիսում: Բնապատկերի համար տիպիկ են ոչ բարձր սարերն ու ժայռանման բարձունքները: Տավուշի մարզը հարուստ բուսական և կենդանական աշխարհ ունի: Այստեղ կան թռչունների 240 տեսակ և կենդանիեր, արջեր,աղվեսներ և այլն: Տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով, աղբյուրներով, փոքր գետերով, լճերով և հանքային աղբյուրներով:
Համեմատաբար խոշոր են համարվում տեղանքով հոսող Աղստև, Ոսկեպար, Խաչուշ, Տավուշ, Խնձորոտ գետերը: Կենտրոնը Իջևան քաղաքն է, որը համաձայն պեղումների, բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. II–I հազարամյակներում: Գտնված և պահպանված միջնադարյան բնակավայրերը, եկեղեցիներն ու ամրոցները հավաստիացնում են, որ տարածքը վաղ միջնադարում խիտ բնակեցված է եղել: Գոշավանք (XII-XIII դդ), Հաղարծին (XI-XIII դդ), Մակարավանք(XI-XIIIդդ), Ոսկեպար (VI-VIIդդ), Մշավանք (XIIդ), Նոր Վարագավանք(XII-XIII դդ), Խորանաղաթ (XIII դ.) և այլ եկեղեցական համալիրները կառուցված են կամ անանցանելի անտառներում, կամ էլ այնպիսի բարձրության վրա, որ ժամանակ առ ժամանակ ծածկված են լինում ամպերով:
Իջևանը հայտնի հանգստավայր է: Այստեղ առողջարանների և հանգստյան տների հիմնական ուղղվածությունը թոքերի, ստամոքսի և աղեստամոքսային համակարգի, լյարդի հիվանդություններ բուժելն և կանխարգելելն է: Իջևան և Դիլիջան քաղաքների մոտակայքում գործում են մոտ 20 հանքային աղբյուրներ, որոնցից տարեկան շշալցվում են 15-20 մլն շիշ հանքային ջուր:


Դիլիջան


Կոտայքի մարզը Տավուշից զատված է ժամանակակից բոլոր պահանջներին բավարարող թունելով: Սեմյոնովկայից կտրուկ և ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Դիլիջան քաղաք: Նրա տարածքի մեծ մասը Աղստևի և նրա երկու վտակների ավազանի անտառապատ հողերն են: Դիլիջանում եղանակային պայմանները փափուկ են և բավականին չոր: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 400 մ բարձրության վրա: Լեռնային մաքուր օդը հագեցած է սոճիների բուժիչ հոտով:
Քաղաքի հիմնադրման ժամանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան, սակայն այն հիշատակվում է 19-րդ դարի տարբեր փաստաթղթերում, որպես թոքերի հիվանդությունների բուժման համար բարենպաստ առողջարանային քաղաք: Այս տեղերի լեռնա – անտառային կլիման, մշտական մեղմ քամին, համարյա միշտ կայուն օդի խոնավությունը, մոտ 65 տոկոս, մեղմ ձմեռը և հով ամառը շատ գրավիչ են տարբեր երկրներից ժամանած հովեկների համար: Դիլիջանը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնց ջրերն իրեց բաղադրությամբ և որակական հատկանիշներով կրկնօրինակում են Վրաստանի Բորժոմի և Ֆրանսիայի Վիշի հանքային ջրերին:
Քաղաքի կենտրոնը գտնվում է Աղստևի ձախ ափին, որտեղ կենտրոնացած են նրա բնակելի թաղամասները, վարչական կառույցներն ու խանութները: Այստեղ է գտնվում նաև հին Դիլիջանը կրկնօրինակող մի փողոց, որը բոլորովին վերջերս է վերականգնվել մի հայ բարերարի կողմից: Այն հին թաղամաս է Դիլիջանին հատուկ փայտաշեն տներով, քանդակագործ պատշգամբներով և պատուհանների յուրահատուկ նախշազարդերով: Այստեղ ներկայացվում է հին Դիլիջանի ավանդական կենցաղը: Գործում են դարբնոցներ, հացի փուռ, գորգագործական փոքր արտադրամաս: Հին փայտե շենքերի մեջ հաջողությամբ տեղակայված են ժամանակակից ռեստորաններ և ժամանցի հաճելի վայրեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած հովեկների համար: Գործում է հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են հին հայկական կճուճներ, կավագործական և խեցեգործական իրեր, հայկական կարպետներ և այլն: Ցանկացողները կարող են իրենց ձեռքերով կավե խոքրիկ իրեր պատրաստել, նախշազարդել դրանք հայկական ավանդական որդան կարմիր ներկով և գեղագիտական մեծ հաճույք ստանալ: Դիլիջանի վերականգնված հին թաղամասը իսկական խթանիչ է դեպի Հայաստան տուրիստների հոսքի համար: Այստեղ ամեն ինչ կա ճանապարհորդների բովանդակալից և հետաքրքիր հանգստի համար:
Աղստևի ձախ ափին սփռված է հանգստի գոտին, իր ժամանակակից հանգստյան տներով և առողջարաններով: Մոտ 40 հա տարածքով արգելոց – անտառը ծառայում է որպես ակտիվ հանգստի և զբոսանքի հիանալի վայր:


Իջևան


Իջևանը Տավուշի մարզի վարչական, տնտեսական, հոգևոր և մշակութային կենտրոնն է: Մինչ 1919 թվականն այն հայտնի է եղել որպես իջևանատեղի: 1961 թվականին պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ: Այն քաղաք – այգի է, որը հարմարավետ տեղակայվել է Աղստև գետի հովտում, ծովի մակարդակից 650-850 մ բարձրության վրա: Իջևանը համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, ի շնորհիվ հարուստ բուսական և կենդանական աշխարհի, խիտ լայնատերև անտառի: Իջևանը հայտնի է նաև իր պատմա-մշակությային կոթողներով ու հուշարձաններով: Քաղաքը գտնվում է Երևանից հյուսիս – արևելք, 140 կմ հեռավորության վրա: Հյուսիսից հարավ քաղաքի ձգվածությունը կազմում է 3 կմ, իսկ արևելքից արևմուտք 1.5 կմ: 1985-ից 1991թվականը այստեղ անց են կացվել մի քանի միջազգային սիմպոզիում – փառատոններ, նվիրված արձանագործությանն ու քանդակներին: Այդ պատճառով քաղաքը կրում է նաև «100 արձանների քաղաք» անունը: Բնական քարից կերտված բազում արձաններ, նվիրված Իջևան քաղաքին, զարդարում են քաղաքային այգիներն ու փողոցները:
Իջևանի շրջանը Հայաստանի հնագույն արհեստավորների և վարպետների բնօրրանն է, այդ հնագույն ժողովրդի տաղանդի դրսևորման անվերջանալի աղբյուրը:
Եղանակը քաղաքում բարեխառն է, ձմռանը միջին ջերմաստիճանը 0C իսկ ամռանը 21.3C, տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 563 մմ:
1991 թվականին Իջևանը պաշտոնապես հայտարարվեց քաղաք – առողջարան: Իջևանը հայտնի է բնակիչների ավանդական ջերմ հյուրասիրությամբ և գեղատեսիլ բնությունով: Այս վայրը բազում չբացահայտված հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման համար: Նրա ուրախ, աշխատասեր և բնատուր օժտված ժողովուրդը անկեղծ և հյուրասեր է այս չտեսնված վայրի բոլոր այցելուների համար: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն