Концерн 'БАЙАЗЕТ'

Շիրակ

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս – արևելքում, Ախուրյան գետի ափին: Կլիմայական պայմանները համեմատաբար ցրտոտ են: Կենտրոնը Գյումրին է: Այդ ծաղկուն քաղաքը հիմնահատակ ավիրվեց 1988 թվականի երկրաշարժից: Ախուրյանի ձախ ափին է տեղակայված Մարմարաշեն եկեղեցական համալիրը: Կիրճից ձախ երևում են Անիի ավերակները:
Մարզը հարուստ է տուֆի հանքերով: Հայկական տուֆը հայտնի է իր յուրահատուկ երանգներով: Դրանք մոտ 40 են և լայնորեն կիրառվում են հայկական ճարտարապետության մեջ:


Գյումրի


Շիրակի մարզի կենտրոնը Գյումրի (նախկինում Լենինական ) քաղաքն է, որի մասին հնագույն մատյաններում հիշատակվում է որպես մարդաշատ և աշխույժ քաղաքի: Այն տնտեսական և մշակութային վերելք էր ապրում և հայտնի բնակավայր էր Կումայրի անունով: 1837 թվականին Նիկոլայ 1 կայսեր այցելությունից հետո վերանվանվում է Ալեքսանդրոպոլ, ի պատիվ Ռուսաստանի կայսրուհու: 1924 թվականին Ալեքսանդրոպոլը անվանափոխվեց Լենինականի:
Ժամանակակից Գյումրին տարածվում է Ախուրյան գետի ձախ ափին: Ոչ հեռվում, Թուրքիայի սահմանում տեղակայված է և պահպանվում է ռուսական բանակի կայանատեղին, կառուցված դեռևս XIX դարում:
Քաղաքի կենտրոնում շրջանաձև տեղակայված են գեղեցիկ հրապարակներ: Ժամանակակից կառույցների համայնապատկերները շատ գեղեցիկ լրացնում են հին շենքերը, որոնք կառուցված են հիմնականում սև տուֆից: Նրանք դեռ իրենց մեջ պահում են գյումրվա վարպետների, արվեստագետների, նկարիչների հմուտ ձեռագիրը: Քաղաքի յուրաքանչյուր անկյուն ունի իրեն հատուկ դռների և պատշգամբների քարե ժանեկանման քանդակներ: Անցնելով հին քաղաքով, ակամայից տեղափոխվում եք հին, անշտապ ֆաետոնների ու զինվորական նվագախմբերի, վառվող լապտերների, միայն Գյումրի քաղաքին հատուկ մի ժամանակաշրջան:
Նոր քաղաքի այդպիսի մի հին անկյուն է XIX դարի վերջին կառուցված Ամենափրկիչ եկեղեցին:
Գյումրիում և նրա շրջակայքում կատարված բազմաքանակ հնագիտական պեղումների արդյունքները պահպանված են քաղաքային երկրաբանական թանգարանում: Այստեղ պահվում են բրոնզե և երկաթե դարի իրեր, նրբագեղ ճենապակի և զարդեր, հին վարպետների աշխատանքի գործիքներ, զենքեր և այդ ժամանակաշրջանի մշակույթի այլ իրեր: Հետաքրքիր ցուցանմուշները, որոնք ցույց են տալիս շիրակցիների կենցաղային առանձնահատկությունները, ցուցադրված են ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Թանգարանի երկհարկանի կառույցը աչք է շոյում իր շքամուտքի և պատշգամբների յուրահատուկ քանդակներով, սև և կարմիր տուֆերի համադրումով: Այդ ամենն առավել արտահայտիչ են դարձնում պողպատե նրբաճաշակ կռումով արված բազրիքները:
Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրին ազգային մշակույթի շատ ակնառու գործիչների ծննդավայրն է: Այստեղ է ծնվել հայ գրականության մեծագույն դասականներից մեկը – Ավետիք Իսահակյանը, երգահան Արմեն Տիգրանյանը, տաղանդավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:
Հին շենքերն ու թաղամասերը, եկեղեցիներն ու թանգարանները, հուշարձաններն ու այգիները շրջագայությունն այս զարմանահրաշ քաղաքում դարձնում են չափազանց հետաքրքիր և բազմաբովանդակ:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն